ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առերևույթ ընտրական հանցագործությունների մասին ստացվել է 861 հաղորդում, հարուցվել 60 քրգործ, քրեական հետապնդում է հարուցվել 66 անձի նկատմամբ. Դատախազություն 07/03/2021 19:21 | Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021
ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում (ներառյալ մինչև պաշտոնական քարոզարշավի մեկնարկը, քվեների հաշվարկի և առանձին տեղամասերում վերահաշվարկի ընացքը) առերևույթ ընտրական հանցավոր իրավախախտումների, ինչպես նաև բնույթով ընտրական չհանդիսացող, սակայն ընտրություններով պայմանավորված այլ բնույթի առերևույթ հանցավոր արարքների վերաբերյալ ստացված հաղորդումների ընթացքավորման ուղությամբ իրականացված գործունեության արդյունքները ըստ 2021թ. հուլիսի 2-ի դրությամբ առկա տվյալների: Այս մասին հայտնում է Դատախազությունը:
Ըստ այդմ՝ հուլիսի 2-ի դրությամբ ստացվել և ուսումնասիրվել է վերոնշյալ բնույթի ենթադրյալ հանցավոր իրավախախտումների վերաբերյալ 861 հաղորդում և ահազանգ: Դրանցից՝
· 269-ը՝ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներ են,
· 281-ը՝ ֆիզիկական անձի կողմից, այդ թվում՝ նաև ՀՀ դատախազության թեժ գծի միջոցով ստացված հաղորդումներ,
· 2-ը՝ Մարդու իրավուքնների պաշտպանի գրասենյակից ստացված գրություններ,
· 106-ը՝ սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված գրառումներ,
· 203-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներ:
Նշված առերևույթ հանցավոր իրավախախտումների վերաբերյալ հաղորդում-ահազանգերից՝
- 264-ը՝ վերաբերում է ընտրակաշառք տալուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդված),
- 226-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդված),
- 109-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված),
- 75-ը՝ տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդված),
- 60-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդված),
- 14-ը՝ ընտրությունների արդյունքները կեղծելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդված),
- 13-ը՝ ընտրողների ցուցակները կազմելու կարգը խախտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 152-րդ հոդված),
- 9-ը՝ տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149.2-րդ հոդված),
- 4-ը՝ հանձնաժողովի կնիքը, աշխատանքային փաստաթղթերը հափշտակելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154.7-րդ հոդված),
- 3-ը՝ վստահված անձին, ընտրական հանձնաժողովի անդամին, դիտորդին կամ ԶԼՄ ներկայացուցչին ընտրական փաստաթղթերին ծանոթանալուն խչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154.5-րդ հոդված),
- 84-ը՝ այլ (ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելուն կամ վնասելուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդված, դիտորդ լինելու վերաբերյալ կեղծ տվյալներ ներկայացնելուն, գողության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդված և այլն):
Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 490 հաղորդում, որոնք բնույթով եղել են վերացական և ընդհանրական, ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ դրանցում նշված հանգամանքների պարզմանն ուղղված անհրաժեշտ ստուգողական գործողություններ կատարելու համար: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նշվածներից 462-ի դեպքում հաղորդումներով ներկայացված տեղեկությունները չեն հաստատվել, և դրանք թողնվել են անհետևանք, իսկ 28-ով ստուգողական գործողությունները շարունակվում են:
Ընդհանուր 861 հաղորդումներից 371-ն ուղարկվել է հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով:
Դրանց արդյունքում 270 նյութերով մերժվել է քրեական գործի հարուցումը, 41-ը գտնվում է նյութերի նախապատրաստման ընթացքում:
Իսկ 60 դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր, որոնցից՝
· 26-ը՝ ընտրակաշառք տալու, ստանալու, ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ՝ ՝ այդ թվում նաև մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, երկու կամ ավելի անձի նկատմամբ,
· 8-ը՝ նախընտրական պաստառների վնասման, ոչնչացման հանգամանքով պայմանավորված ուրիշին գույքային վնաս պատճառելու դեպքերի առթիվ,
· 4-ը՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ չմասնակցելուն հարկադրելու՝ այդ թվում՝ իրականացված մի խումբ անձանց կողմից,
· 4-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ, այդ թվում՝ կատարված գույքին վնաս պատճառելով կամ նյութապես շահագրգռելով,
· 4-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ,
· 3-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերով,
· 2-ը՝ տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքի դեպքի առթիվ,
· 2-ը՝ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ,
· 1-ը՝ 2 և ավելի անձանց ընտրություններին մասնակցելուն, կուսակցությունների կամ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու դեպքերի առթիվ,
· 1-ը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կեղծ քվեաթերթիկներ իրացնելու դեպքերի առթիվ,
· 1-ը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի անհատական կնիքը հափշտակելու առերևույթ հատկանիշներով,
· 1-ը՝ զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելու դեպքերի առթիվ,
· 1-ը՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ,
· 1-ը՝ ենթադրաբար ընտրական գործըթնացներով պայմանավորված՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ,
· 1-ը՝ նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում՝հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ:
Նշված քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել 66 անձանց նկատմամբ, որոնցից 65-ն ունեն մեղադրյալի կարգավիճակ, 1-ը՝ կասկածյալի: Մեղադրյալ ներգրավված 16 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Այս գործերով քրեական հետապնդման ենթարկված 7 անձ հանդիսացել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած 4 քաղաքական ուժերի՝ 2 կուսակցության և 2 կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածու, որոնցից 4-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 1-ը՝ «Հայաստան» դաշինքի, 1-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 1-ը՝ «Վերելք» կուսակցության: Նրանցից 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Իսկ կուսակցության պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված 1 անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու նպատակով ՀՀ դատախազությունը ՀՀ ԿԸՀ է ներկայացրել համապատասխան միջնորդություն:
Հետախուզում է հայտարարվել 2 անձի նկատմամբ, որոնցից մեկը՝ պատգամավորության թեկնածու:
Առերևույթ ընտրական հանցագործությունների դեպքերով հարուցված 4 քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, որոնցից 2-ը վերաբերում են ընտրակաշառք տալուն, 1-ը՝ մի քանի անձանց ընտրություններին մասնակցելուն, կուսակցությունների կամ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելուն և մեկը՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն: Նշված գործերից 2-ը՝ 2 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննելու համար:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից