ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կա քողարկված օրակարգ, որը մենք երբեք չենք իմանա. Արա Ղազարյան 07/03/2021 23:16 | ԼՐԱՀՈՍ
Գաղտնիք չէ, որ Ադրբեջանում հայ ռազմագերիների դատավարություններում կա քողարկված՝ քաղաքական օրակարգ, ճնշում գործադրել ՀՀ-ի նկատմամբ՝ բանակցություններում ինչ-ինչ դիվիդենտներ շահելու նպատակով։ Միջազգային հանրությունը եւս դա հասկացել է, որովհետև այն թեզերը, որոնք ներկայացնում է Ադրբեջանը, որևէ կերպ չի համապատասխանում միջազգային իրավունքին։ Մասնավորապես, զինված հակամարտությանը մասնակցելը չի կարող համարվել ինքնին որպես՝ տարածքում անօրինական գտնվել կամ ահաբեկչություն, քանի դեռ չկան փաստեր, իսկ այդպիսի փաստեր չեն ներկայացվել դատարանում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան, միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը երեկ հրապարակել է Ադրբեջանի կողմից գերեվարված հայորդիներից 14-ի շինծու գործով դատավճիռը, համաձայն որի՝ Հրաչ Արզումանի Ավագյանը, Գեղամ Սամվելի Սերոբյանը դատապարտվել են 4 տարվա, մնացածը՝ 6 ամսվա ազատազրկման։
Ղազարյանի դիտարկմամբ՝ որքան երկարում է դատավարությունները, այդքան՝ ավելի է մեծանում դժգոհությունը, աղմուկը՝ և Հայաստանից, և՛ տարբեր պետություններից, մեծանում են քաղաքական ճնշումները, հետևաբար, Ադրբեջանը պետք է մտածի՝ հնարավորինս արագ այդ դատավարություններն ավարտելու մասին։
«Ավտորիտար պետության գործն է, միշտ էլ կարող է ելք գտնել, որովհետև այնտեղ ոչ թե օրենքն է գերակայում, այլ՝ քաղաքական լուծումները, որոնք դատախազի միջոցով են իրականացվում։ Մեկ լուծում այստեղ գտան։ Ենթադրենք՝ կար բազմաթիվ մեղադրանքներ, մեծ մասից հրաժարվեցին և ընտրեցին այն մեղադրանքը, որը համապատասխանում է նրանց՝ անազատության մեջ գտնվելու ժամկետի հետ, որ նրանց դատարանի դահլիճից ազատ արձակեն, այս սցենարն են խաղարկել»,- նշեց Արա Ղազարյանը՝ հավելելով, որ ակնհայտ է, որ ամենայն հավանականությամբ կա քողարկված օրակարգ, որը մենք երբեք չենք իմանա՝ գուցե բանակցություններ են եղել ՀՀ-ի հետ, գուցե ինչ-որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։
Ղազարյանի խոսքով՝ լավն այն է, որ երիտասարդները կվերադառնան՝ մեղադրական դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո։
«Եթե Ադրբեջանը դատապարտում է 14-20 տարի ազատազրկման, դա նշանակում է, որ այդքան տարի այդ մարդկանց պահի բանտում, իսկ նման հարցական դատավարություններով երկար տարիներ անձանց դատարանում պահելը, նշանակում է անընդհատ երկիրը տանել քննադատությունների, մոնիթորինգի, քաղաքական ճնշումների համար բաց դաշտ, քանի որ դատավարությունն առաջին քայլն է, հետո ավելի դժվար է »,- նշեց Ղազարյանը՝ հավելելով, որ Կարեն Ղազարյանը դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման, բայց Ադրբեջանն ի վերջո վերադարձրել է, քանի որ խնդիրներ կային, Ադրբեջանի իշխանություններն անգամ քրեական գործի նյութերը չեն ուղարկել ՄԻԵԴ, քանի որ այդ ամբողջը դեռևս պետք է ապացուցվեր։
Ղազարյանը նկատեց՝ խնդիրներն այնքան շատ են, որ միշտ քաղաքական իշխանությունները որոշում են կայացնում ընթացքում փոփոխություններ մտցնել դատավարության օրակարգում, այդ փոփոխությունները մենք տեսանք մեր աչքի առջև՝ 12 հայ գերիների մասով դատավարությամբ, պետք է մտածել իրական պատճառը որն է և, թեև երբեք դա չենք իմանա, քանի որ որևէ մեկը երբեք դա չի հրապարակի, բայց վերլուծելով իրավիճակը կարելի է պատկերացնել։
Դիտարկմանը, որ ստացվում է՝ Ադրբեջանին էլ ձեռնտու չէ հայ գերիներին այնտեղ պահելը, Ղազարյանը նշեց, որ դա շատ բարդ է, նախ և առաջ՝ ազատությունից զրկված կարգավիճակում են պահում, բանտում, թշնամական միջավայրում, պետք է կարողանան դեռևս սպասարկել այդ ամբողջ լեգենդները, սուտը, ինչի համար պետք է պարբերաբար օգտագործեն քաղաքական ռեսուրսներ։
«Քաղաքական ճնշումները գնալով մեծանալու են։ ԵԽԽՎ-ն այդ հարցով արդեն հատուկ զեկուցողներ, այսինքն՝ բանագնացներ է ուղարկում Ադրբեջան։ Այդ ամբողջը քաղաքական հետևանքներ է առաջացնում, ժամանակի ընթացքում գնալով դրանց ծավալները մեծանում են»,- նշեց փորձագետը՝ զուգահեռներ անցկացնելով 2008թ մարտի 1-ի իրադարձություններից հետո ստեղծված իրավիճակի հետ, երբ ՀՀ իշխանությունները մտածում էին, թե ինչպես անեն, որ այդքան ազատազրկվածներին ազատ արձակեն, քանի որ ԵԽ-ից խիստ մեծ դժգոհություն կար և սկսեցին ամենատարբեր իրավական, արհեստածին, այդ թվում նաև՝ չարաբաստիկ 300.1-րդ հոդվածի ընդունումամբ մարդկանց ազատ արձակել, որոնց թվում էր նաև Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ երբ քաղաքական իշխանություններն ինչ-որ սցենարներ են մշակում տվյալ պահին որևէ խնդրին լուծում տալու, հետո արդեն դրա հետևանքները շատ ավելի երկար ու ծանր են նստում և դեռ պետք է սպասարկել այդ հետևանքները, նույնը նաև Ադրբեջանին է վերաբերում, հետևաբար, բանտարկյալ պահելն այնտեղ, այն էլ՝ հայազգի և երկար տարիներ, դա չափազանց բարդ գործ է և հղի է վտանգներով։
Դատական ակտի՝ օրինական ուժ ստանալուց հետո կապահովվի, որ շիրակցի 12 հայ ռազմագերիների՝ անվտանգ Հայրենիք վերադառնալու ուղղությամբ։ Գործընթացը սկզբունքորեն չի կարող համարվել արտահանձնում, քանի որ նրանք արդեն իրենց պատիժը կրել են, հայրենադարձություն ևս չի կարող համարվել, քանի որ Ադրբեջանը նրանց որպես ռազմագերի չի ընդունում, ուստի, Ղազարյանի դիտարկմամբ, որոշում կկայացվի վտարման մասին։
Ինչ վերաբերում է ՀՀ փաստաբանների նախաձեռնությանը՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների դատավարության գործընթացում որպես պաշտպան ներգրավվելու և նրանց Ադրբեջանում իրավաբանական օգնություն ցուցաբերելու մասին, ապա Արա Ղազարյանի գնահատմամբ՝ նախաձեռնությունը դրական է։ Նրա խոսքով՝ քանի որ Ադրբեջանը կեղծ հիմքերով դատավարություններ է նախաձեռնել, պետք է ամեն ինչ անի, որ արտաքին միջամտություն չլինի, որովհետև, եթե արտաքին միջամտություն եղավ ՀՀ փաստաբանների, եվրոպացի փաստաբանների կամ մեղադրյալների ծնողների, հարազատների կողմից, անմիջապես կհասկանան, որ այդ ամբողջը բեմականացում է, իրական փաստեր, ապացույցներ չկան։
Նույնիսկ կարող է ինչ֊որ մեկը գնա և դատավարությանը մասնակցի, իր աչքերով՝ փաստաբանի աչքերով տեսնի, թե ինչպես է դատավարությունն ընթանում, պարզապես կհասկանա, որ ֆունդամենտալ իրավունքները խախտվում են և որպեսզի դա տեղի չունենա, «Ադրբեջանը պետք է պատնեշով այդ դատավարությունների թափանցիկությունը չապահովվի։ Երբ ՓՊ֊ն հայտարարություն տարածեց, տպավորություն է, որ իրենք շոկի մեջ ընկան և անմիջապես հակազդեցին՝ ասելով, որ իրենց օրենքները թույլ չեն տալիս այլ երկրից փաստաբանների միջամտություն, հատկապես Հայաստանից, քանի որ դիվանագիտական հարաբերություններ չունի»,֊նշեց Ղազարյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը պետք է իմանար, որ ԵԴ֊ն Բալյանն ու Սարիբեկյանն ընդդեմ Ադրբեջանի գործով սահմանել է, որ անկախ նրանից, որ դիվանագիտանան հարաբերությունները բացակայել են, քրեական հետապնդում իրականացնող մարմինները պարտավոր են կապ հաստատել ՀՀ քրեական հետապնդման մարմինների հետ, համագործակցել, այդ թվում՝ հնարավորություն տալ մեղադրյալյերին կապի մեջ մտնել ծնողների հետ՝ ՄԻԵԿ֊ի շրջանակներում։
Արա Ղազարյանն ընդգծեց, որ ունենք իրավիճակ, երբ Ադրբեջանի օրենքները հակասում են ՄԻԵԿ սահմանմանը։ Ղազարյանի գնահատմամբ՝ ՓՊ նախաձեռնությունը ողջունելի է, այն լրջորեն անհանգստացրեց Ադրբեջանին, քանի որ այդ դատավարությունների ոչ հրապարակային եղանակը կասկածի տակ դրվեց, իսկ այն, որ դատավարությունը հրապարակային չէ, անձինք արտաքին աշխարհի հետ կապ չունեն ՝փաստ է։
Հիշեցնենք, որ շիրակցի զինծառայողները Հադրութի շրջանի Հին Թաղեր-Խծաբերդ շրջաններում գերեվարվել են՝ պատերազմի ավարտից հետո՝ դեկտեմբերի 13-ին։ Բաքվում նրանց դեմ շինծու քրեական գործ է հարուցվել, որից 14-ի վերաբերյալ երեկ հրապարակվել է դատավճիռը։
Հ.Գ. հրապարակումն արդեն պատրաստ էր թողարկման, երբ պարզվեց, որ Հայաստան են վերադարձել Ադրբեջանում գերության մեջ պահվող 15 հայ զինծառայող, այդ թվում՝ երեկ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից 6 ամիս ազատազրկման դատապաևված 12 հայ զինծառայողները: Ընդ որում՝ հայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու դիմաց հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել Զանգելանի և Ֆիզուլիի շրջանների շուրջ 92,000 ականների տեղակայման վերաբերյալ քարտեզները: Ըստ ամենայնի՝ քողարկված քաղաքական օրակարգի մեջ էր մտնում նաև այս գործարքը, ասել է թե` քաղաքական առևտուր՝ քարտեզների դիմաց հայ գերիների վերադարձ;
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից