ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կադրային ջարդ պետք է արվի ՀՀ անվտանգության խորհրդում. Էդգար Ղազարյան 07/03/2021 19:14 | Մեկնաբանություն
Սա պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ Հայաստանը պաշտոնապես դիմում էր ՀԱՊԿ-ին։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը․
<<Կադրային ջարդ պետք է արվի ՀՀ անվտանգության խորհրդում
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ «Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ-ի ներուժը գործադրվում է միայն ագրեսիայի, հարձակման դեպքում: Այստեղ էլ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ: Փառք Աստծո, զոհեր չկան, կրակոցներ չկան։ Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծել, և մենք կողմ ենք, որ այն լուծվի խաղաղ ճանապարհով»։
Այս հայտարարությունից հետո, եթե Հայաստան Հանրապետության անվտանգության խորհրդի անդամների մեջ լինի թեկուզ մեկ ինքնասիրություն և արժանապատվություն ունեցող մարդ, ապա պետք է վերցնի մի խորհրդանշական բանթիկով մուրճ և «կադրային ինքնադատաստանի» ենթարկվի։
2021 թվականի մայիսի 3-ից ՀՀ Սյունիքի մարզի Սև լիճ կոչվող հատվածում Ադրբեջանի կողմից Հայաստանի պետական սահմանը խախտելուց հետո, բավական չէ նրանք չեն կարողացել իրականացնել արժանի քայլեր, հետն էլ գրեթե ամեն օր անվտանգության խորհրդի նիստեր գումարելուց հետո, որոշում են ընդունել դիմել ՀԱՊԿ-ին, որից այսօր ստացվել է նման բովանդակությամբ արձագանք։ Այդ անվտանգության խորհրդի կազմում, որտեղ ի պաշտոնե ընդգրկված են ՀՀ վարչապետը, երկու փոխվարչապետերը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը, ՀՀ պաշտպանության նախարարը, ՀՀ արտաքին գործերի նախարարը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ՀՀ ոստիկանության պետը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, չի գտնվել թեկուզ մեկ բանական մարդ, որը կարողանա բացատրել կիսագրագետ, անհավասարակշիռ, անփորձ ու անդաստիարակ կերպարին, որ դա անմիտ քայլ է և ոչ մի դեպքում չի կարելի վտանգել ոչ միայն մեր երկրի, այլև այդ կարևորագույն միջազգային ռազմաքաղաքական կազմակերպության հեղինակությունը։
Հարկ է նկատել, որ սա պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ Հայաստանը պաշտոնապես դիմում էր ՀԱՊԿ-ին։ Այս իշխանությունների պաշտոնավարման ժամանակաշրջանում Հայաստանը ՀԱՊԿ-ին չի դիմել 2020 թվականի հուլիսի ՀՀ Տավուշի մարզի սահմանային ռազմական գործողությունների ժամանակ, չի դիմել այն դեպքում, երբ Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն, որի ընթացքում Հայաստանի օդային և ցամաքային տարածքում այլ պետության զինված ուժերի կողմից խոցվել են ոչ միայն կարևորագույն ռազմատեխնիկական միջոցներ (ինքնաթիռ, С-300 զենիթահրթիռային համակարգեր, հրետանային միջոցներ), այլև բնակավայրեր, կազմակերպությանը դիմում է իր երկրի տարածքում մի քանի կիլոմետր հակառակորդի ապօրին ներթափանցման դեպքի առթիվ, որին իր երկրի զինված ուժերը որևէ դիմադրություն ցույց չեն տվել, որևէ մարտական գործողություններ տեղի չեն ունեցել, իսկ երկրի իշխանություններն այդ մասին իմացել են Իշխանասարի բնակիչ հովվի կողմից։
Այս խայտառակությունը ցույց է տալիս Հայաստանի դիվանագիտական և անվտանգային համակարգի ողջ թշվառ վիճակը, որի պատասխանատուները հրապարակայնորեն խոսում են քաղաքացիական ծառայողներին, դպրոցների ուսուցիչներին, համայնքների ղեկավարներին և այլ հասարակ աշխատակիցներին «կադրային ջարդի» ենթարկելու մասին, ինչ է թե նրանք տեսնում են իրենց տգիտությունն ու անպիտան ձրիակերությունը, որի գինը կորսված Հայրենիքն է, հազարավոր մարդկային զոհերը, պետությանը պատճառված միլիարդավոր դոլարների վնասները, պետականության կորուստը և թշնամու չընդհատվող առաջխաղացումը>>։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ