ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անգրագետ հասարակություն. տեսլականը՝ իշխող ուժին ծառայող հասարակության ձևավորումն է 07/03/2021 17:24 | Վերլուծություններ
Նախընտրական շրջանում վարչապետի թեկնածու Փաշինյանը՝ ելույթների մեջ՝ մուրճից և պողպատից անդին հաճախ էր անդրադառնում կրթության ոլորտին, շեշտելով, որ այսօր մեր 10 տարեկան երեխաների 35 տոկոսն անգրագետ է, կարդալ չգիտի՝ իր և իր ղեկավարած քաղաքական ուժի առաքելությունը համարելով մեր բոլոր երեխաների պատշաճ կրթություն ստանալու խնդիրը։
Օրերս Համաշխարհային բանկի տվյալ հետազոտությանն անդրադարձել էր նաև ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Գևորգյանը՝ սարսափով արձանագրելով, որ Հայաստանում կրթական աղքատության մակարդակը 35 տոկոս է, ինչը նշանակում է, որ 10 տարին չլրացած յուրաքանչյուր 3-րդ աշակերտը չի կարող սահուն կարդալ և հասկանալ տարիքին համապատասխան տեքստը: Ըստ ՀԲ-ի՝ Վրաստանում այդ ցուցանիշը 13.8 % է, իսկ Ադրբեջանում 23.3%:
Բնականաբար, ահազանգի հանգույն է հնչում փաստը՝ Հայաստանը դառնում է տարածաշրջանի ամենահետամնաց երկիրը: Իր կրթական մակարդակով միշտ առաջամարտիկ ՀՀ-ում այսօր երեխաների 7 տոկոսը դպրոց չի հաճախում։
Դժվար չէ կանխագուշակել, որ խնդրո առարկա 7 տոկոսի ընտանիքները նույնպես կրթական ցենզի առումով ցածր նիշի վրա են, այլապես, իրենք էլ ամեն կերպ կկարևորեին իրենց զավակների կրթության հարցը։
Այն, որ այս հարցերի մասին պարբերաբար բարձրաձայնում է Փաշինյանը, դեռ չի նշանակում, թե ներկա իշխանությունը կրթական ոլորտի լրջագույն խնդիրները լուծելու համատեքստում նույնքան նախանձախնդիր է։ Մի բան է խոսելը՝ միտինգային հարթակից, բոլորովին այլ բան՝ խոսքը գործի վերածելը, մանավանդ, երբ գործողությունների հաջորդականությունն այս բնագծում փաստում է՝ կրթության բնագավառում ներկաների «բարեփոխումներ» ասվածը չակերտավոր է, իսկ իրականում՝ նրանք կրթության և գիտության ոլորտում իրենց վարած քաղաքականությամբ ճիշտ հակառակն են ցույց տալիս՝ սկսած՝ ԿԳՄՍ անհասկանալի կոնգլոմերատի ստեղծումից, վերջացրած՝ հայագիտական առարկաների՝ հայ գրականության և մայրենմի լեզվի հանդեպ մնացորդային վերաբերմունքի դրսևորումներով։
Տեսեք, ինչպե՞ս կարող է կրթության ջատագով լինել մի իշխանություն, որի համար անկարևոր է հայ ժողովրդի պատմությունը, հայ եկեղեցու պատմությունը, հայոց լեզուն, որի դասաժամերը դպրոցներում կրճատվեցին, իսկ բուհերից հանվեցին, մի իշխանություն, որը պետական կրթական կենտրոնների թիկունքում հայ-թուրքական ինչ-որ համատեղ ծրագրեր է իրականացնում՝ վերջինիս ֆինանսական հովանավոր թուրքական կողմի ցանկությանը համահունչ՝ խմբագրելով և ձևախեղելով հայ ժողովրդի պատմության բազմաթիվ էջեր։ Այս ամենը կատարվում է իշխանությունների կամքով և ցանկությամբ՝ նրանց վարած թրքահաճո, թրքահպատակ քաղաքականության համատեքստում։
Արդյո՞ք այս ամենը ապացույց չեն, որ ներկա իշխանությունները ազգային ինքնագիտակցությամբ, կրթված և զարգացած սերունդ չէ, որ ուզում են դաստիարակել։ Ճիշտ հակառակը լինելով թերուս՝ իրենք խուսափում են կրթված անհատներից, նրանք կիրթ, պրոֆեսիոնալ մարդկանց կարիք չունեն, քանզի անկիրթներին ավելի հեշտ է մոլորեցնելը։
Ի վերջո, ցանկացած իշխանություն իր առաջնահերթություններով, իր տեսլականով է փաստում իր երազած ապագան։
Ներկաների երազանքը Հայաստանը որպես սպասարկող պետություն տեսնելն է, ուր գիտելիքից ավելի կարևորվում է «անիմաստ սպասարկու ժպիտը»։ Այնքան է կարևորվում, որ լրացուցիչ խթանիչ որպես կանեփն ու մարիխուանան էլ մտան Հայաստան։ Ի դեպ, այդ է փաստում նաև իշխանություններին ձայն տված էլեկտորատը, ուր զգալի տոկոս են կազմում զանազան տոտալիտար աղանդների ներկայացուցիչները, որոնց ուղեղները լվանալու դոզան ավելի մեծացել է 2018-ից ի վեր։
Հավելենք, որ ի թիվս այլ գործոնների, կրթության ոլորտի անմխիթար վիճակն է նաև, որ այսօր հանգեցնում է զանգվածային միգրացիայի։
Այնպես որ, ճառ ասելուց զատ հարկ է զանգ կախել, ինչը անցած 3 տարիների ընթացքում ոչ մի բնագծում չտեսանք։
Ավելի առարկայական՝կրթական մակարդակի բարձրացման ջատագովությու՞ն էր, թե՞ իշխանության վերահսկողության մեծացում՝ Հայաստանի բուհերին նախորդ շրջանի նվաճում- ինքնավարությունից զրկելը և բուհերի կառավարման մարմիններում՝ Հոգաբարձուների խորհուրդներում կառավարության ներկայացուցիչների թվի կտրուկ ավելացումը։
Կրթության, գիտության ոլորտի հանդեպ տարեցտարի բյուջետային հատկացումների նվազումն ի՞նչի վկայությունն է՝ կրթության և գիտության խթանման ու խրախուսմա՞ն, թե՞ անտեսման։
Եթե սրան գումարենք պետոլորտի դեմ տոտալ հարձակումը՝ այն համատեքստում, որ բոլորդ պիտի հարմարվեք ու հպատակվեք իշխող ուժի սահմանած խաղի կանոններին, ապա աներկբա է, որ այս ամենը հանգեցնում է գլուխը կախ, սպասարկող անձնակազմերի ձևավորմանը, որոնք ուղղակի նախաձեռնողականությունից զուրկ, կատարողներ պիտի լինեն։ Եվ եթե անցած 3 տարվա ընթացքում պետական ծառայողների ջանքերով՝ իներցիոն ռեժիմով պետոլորտը մի կերպ դիմակայել է մինչ այժմ, հիմա արդեն բոլոր ինստիտուտները զուտ իշխող ուժին ծառայող հասարակության ձևավորմանն են միտված։
Հեղինակ՝ Ա․Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից