Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Դատախազը շատ հաճախ չի ընկալվել, հանիրավի թիրախավորվել է, դարձել անասելի արագությամբ աճող և իրավամբ հասարակությանը բարոյալքող և ջլատող ատելության խոսքի ու վարքագծի զոհը.Դավթյան 07/01/2021   18:23  |  ԼՐԱՀՈՍ

Հանրային բևեռացող, իրարամերժ տրամադրությունների ճիրաններում դրանց հանդեպ բացարձակ սառնասիրտ դատախազը շատ հաճախ չի ընկալվել, հանիրավի թիրախավորվել է, դարձել անասելի արագությամբ աճող և իրավամբ հասարակությանը բարոյալքող և ջլատող ատելության խոսքի ու վարքագծի զոհը: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, ՀՀ դատախազության ստեղծման 103-րդ տարեդարձի և Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ իր ելույթում նշել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Ստորեւ ներկայացնում ենք նրա ելույթը.

«Մեծարգո պարոն Փաշինյան,

Հարգելի՛ գործընկերներ

Ուրախ եմ ողջունելու և շնորհավորելու ձեզ Դատախազության համար այս նշանակալիօրվա՝ համակարգի ստեղծման 103-ամյակի և Դատախազության աշխատակցի օրվա առթիվ: Այս օրը մեզ համար լոկ համակարգի լինելիության և դրա մասըկազմելուգերատեսչական հպարտության հավաստիք չէ: Այս օրը մեր համակարգի հարուստ տարեգրության էջանշում է, որի համար միասին դրել ենք մեր բոլոր կարողությունները, մասնագիտական ու մարդկային ներուժը, էներգիան, շատ դեպքերում՝ սիրտն ու հոգին, առջևում ունենալով մեր պետականության իրավահենության, ներքին իրավական անվտանգության ապահովման, իրավունքի և օրենքի գերակայության, այդպիսով՝ իրավական պետության կառուցման տեսլականը:

Այս օրն ընդունված է ի մի բերել նախորդիվ արվածն ու չարվածը, բացթողումներն ու ձեռքբերումները և նախանշել առաջնայնություններ ու նպատակադրումներ: Չեմ ուզում, սակայն, այսօր ծանրանալ դրանց վրա:

Ոչ այն պատճառով, որ մեր գործառույթների իրականացման ընթացքում ձեռքբերումներ ու բացթողումներ չենք ունեցել: Ինչպես բնորոշ է ցանկացած առողջ և ուժեղ համակարգի՝ այդպիսիք,իհարկե, ունեցել ենք. մեր հաջողությունների վրա հենվելով՝ փորձել ենք հընթացս շտկել բացթողումները, հնարավորության սահմաններում՝ ժամանակի պահանջներին և իրավական մտքի զարգացմանը համահունչ կատարելագործել քրեադատավարական պրակտիկան, մեր գործիքակազմը:

Սակայն այն մարտահրավերները, որոնց բախվեցինք բոլորս անցած մեկուկես տարվա ընթացքում և որոնց դաժան, դառնաղի հետքը շարունակում է հետապնդել մեզ նաև հիմա, երկրորդային է դարձնում այսօր աշխատանքային ընթացիկ հարցերի մասին խոսելը, ստիպում տեսնել ու գնահատել պրոֆեսիոնալ, մարդկային, բարոյական ու կամային այն անփոխարինելի արժեքները, որոնց սյուների վրա ամուր կանգնել է դատախազությունը՝ նոր երանգ հաղորդելով 103-ամյա պատմությանը և հաստատելով այս համակարգի՝ առանց չափազանցության պետականության հիմքերում կանգնած լինելու, պետության ու պետականության գաղափարն իր գեների մեջ կրելու և դրանով ապրելու՝հպարտություն ներշնչող իրականությունը:

Ուստի ուզում եմ մեզ համար այս նվիրական օրվա խորհուրդն այս անգամ վերաիմաստավորել Դատախազության յուրաքանչյուր ներկայացուցչին, իմ յուրաքանչյուր գործընկերոջը, թույլ տվեք ասել՝ իմ ընկերոջը, իմ համախոհին, իմ մարտական ընկերներին ուղղված երախտիքի խոսքերով:

Սիրելի՛ գործընկերներ,

Շնորհակալ եմ Ձեզնից յուրաքանչյուրին՝ կորոնավիրուսային համավարակի տարածման և դրանով պայմանավորված տեղաշարժի ու մնացած սահմանափակումների ամբողջ ժամանակահատվածում պատվախնդրորեն Ձեր մասնագիտական պարտքը կատարելու, աշխատավայրից, ինքնամեկուսացման վայրերից Ձեր առջև դրված խնդիրները գրեթե անխափան իրականացնելու, դրանով քրեական վարույթների ընթացքի բնականոնությունն ապահովելու համար: Դա զուտ աշխատանքի կազմակերպման պարզունակ խնդիր չէր, այլ բազում անձանց դատավարական իրավունքների կամա թե ակամա ընդհանրական խախտումներից զերծ մնալու, քրեական արդարադատության շարունակականությունն ապահովելուանհրաժեշտության գիտակցում:

Իբրև գլխավոր դատախազ և իբրև Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացի, երախտիքի խոսքս եմ հղում մեր ժողովրդին պարտադրված ծանր պատերազմը որպես պարզ հայ մարդու ու ազգային արժանապատվության հարց ընկալած իմ գործընկերներին, արցախյան ամենաթեժ կետերում զինվորի հետ զենքը ձեռքին կենաց ու մահու կռիվ տված մեր այն դատախազներին, որոնք ճակատ մեկնեցին՝ անգամ դա մեզնից գաղտնի պահելով և այն տղերքին, ովքեր պատվով ստանձնեցին ու կատարեցին Հայաստանի սահմանների՝ իրենց վստահված դիրքերի պաշտպանությունը:

Անհնար է չգնահատել Զինվորական դատախազության՝ և հատկապես Արցախում տեղակայված մեր կայազորների դատախազների անձնվեր աշխատանքը պատերազմի ամբողջ ընթացքում, ովքեր անասելի ծանր պայմաններում, անդադար պարտադրված տեղաշարժերի, թշնամու հրետակոծության ու հրթիռակոծության ներքո,իրենց կոչմանը հավատարիմ, անխոնջ շարունակում էին պարտականությունների կատարումն իրենց բաժին մասնագիտական խրամատում:

2020թ. նոյեմբերի 9-ին պատերազմի կանգնեցման եռակողմ հայտարարությունը բոլորս ընդունեցինք սրտի անսահման կսկիծով:

Ծանրագույն այդ հոգեվիճակում, երբ բոլորիս մարդկայնորեն համակել էր կորուստների հուսաբեկ ցավը, վստահության ճառագում դարձան ինքնատիրապետման և սառնասրտության այն կամային որակները, որ դրսևորեց Դատախազությունը մեր գործընկեր պետական մյուս մարմինների հետ՝ ներքին հասարակական-քաղաքական ծագած խռովություններին դիմակայելու, երկրի ներսում քաոսի ու անկառավարելիության տանող արհեստածին զարգացումները չհանդուրժելու և օրինականությունը, կարգուկանոնը վերահաստատելու վճռականությունը ցուցաբերելիս:

Կամք և վճռականություն, որ սնվում է ամեն մեկի մտքում ու սրտում պետականությունն իբրև փարոս, իբրև բարձրագույն արժեք  ունենալու գաղափարից ու կենսակերպից: Շնորհակալություն այդ դժվարին քննությունը բռնելու, միայն օրենքն ու օրինականությունը որպես ծառայողական պարտքի հենակետ ընդունելուհամար:

Անշուշտ, դրա համար չափազանց մեծ գին է վճարվել: Հանրային բևեռացող, իրարամերժ տրամադրությունների ճիրաններում դրանց հանդեպ բացարձակ սառնասիրտ դատախազը շատ հաճախ չի ընկալվել, հանիրավի թիրախավորվել է, դարձել անասելի արագությամբ աճող և իրավամբ հասարակությանը բարոյալքող և ջլատող ատելության խոսքի ու վարքագծի զոհը:

Դատավարական որոշումներ կայացնող և այդ որոշումները դատարանում հրապարակայնորեն պաշտպանող դատախազն արժանացել է երբեմն հատվածական, երբեմն կազմակերպված բնույթ կրող ամենածանր, ստոր վիրավորանքի, զրպարտության արշավների ու սպառնալիքների: Խաղացել են նրա բարի համբավի հետ, փորձել են հոգեճնշող ամենատարբեր մեթոդներով ազդել Դատախազության աշխատակիցների տրամադրությունների վրա, քաղաքականացնել նրանց, ստեղծել Դատախազության պառակտվածության պատրանք:

Ի պատիվ այստեղ ներկա ու նաև բացակա իմ հարյուրավոր գործընկերների՝ Դատախազությունը չի տրվել այդ սադրանքներին, ճնշումներին, շահարկումներին՝ մնալով իր սահմանադրական կարգավիճակին հարիր ապաքաղաքականացվածության, կայունության, ինքնուրույնության բարձր դիրքերում:

Եվ ես հպարտ եմ ու երախտապարտ՝ պետականակենտրոն այսպիսի համակարգի մասը լինելու, պետականատիրության ոգով տոգորված թիմ ունենալու համար:

Ինչը կարող է ավելի ոգևորող ու գոտեպնդող լինել, քան շարունակաբար դատարանների կողմից ոչ հազվադեպ, նաև մեզ համար հայտնի անընդունելի պատճառներով ակնհայտ անհիմն, ապօրինի դատական ակտերի կայացման, այս երևույթի անօրինակ ծավալման դեմհանդիման, հանուն արդարության, հանցագործությունների բացահայտման, երկրում քրեական իրավիճակի վերահսկելիության քրեական հետապնդման մյուս մարմինների կատարած ահռելի ծավալի, անքուն գիշերների գին ունեցող աշխատանքը ջուրը լցվելուց փրկելու նպատակով իր լիազորությունների ամբողջ ծավալով ու գործիքակազմով կռիվ տվող և դրա համար բացառապես օրենքը, դատաիրավական պրակտիկան, նախադեպային իրավունքը, իր գիտեիլքն ու փորձը որպես զենք դարձրած դատախազը:

Շնորհակալության խոսքս եմ ուղղում մարտիկի հոգեկերտվածք ունեցող իմ այդ գործընկերներին:

Այսօր հասարակության աչքերի առջև կերտվում է ֆունկցիոնալ անկախության ու չեզոքության, հանրային հաշվետվողականության կոնցեպտների վրա հիմնված Դատախազություն, որը, թող անհամեստ չհնչի, իր այդ լավագույն որակները դրսևորեց երկրում հետպատերազմյան քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը միտված արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ստեղծված գերլարված ներքաղաքական մթնոլորտում մենք գործընկեր իրավապահ մյուս մարմինների բարեխիղճ ծառայողների հետ միասին վստահությամբ և համոզվածությամբ ստանձնեցինք արտահերթ ընտրությունների օրինականության, թափանցիկության, բնականոնության ապահովման պատասխանատվությունը:

Քաղաքական զսպվածությունը,Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու ազատ կամարտահայտման լիակատար պաշտպանությունը, հանցավոր ընտրախախտումների՝ մեզ հասու բոլոր դրսևորումներին համապատասխան ընթացք տալու ուղեգիծը եղել են մեր աներեր հավատամքը, Դատախազության առանձնահատուկ առաքելությունը, որը, մեծ հաշվով, իրագործել ու շարունակում ենք իրագործել պատվով:

Ընտրություններին վերաբերող բազմաթիվ դրվագներ, իհարկե, դեռ սպասում են իրավական գնահատականների: Ես վստահ եմ, սակայն, որ այս փուլը ևս արժանապատվորեն անցնելու ենք, որովհետև նշածս հավատամքի կրողը ամբողջական դատախազական համակարգն է՝ իր դրսևորած բացառիկ կայունությամբ, պահի լրջության, ընտրությունների պատմական կարևորության և դրանցից ածանցվող՝ իր դերակատարության նշանակալիության խորքային ընկալմամբ:

Մեծարգո պարոն Փաշինյան,

Սիրելի գործընկերներ,

Մենք շարունակելու ենք Դատախազության շարքերը համալրել որակյալ, մասնագիտական հատկանիշներով իրենց հանդեպ ակնածանք ներշնչող և մրցակցային արդարադատության պահանջներին լիարժեք բավարարող մասնագետներով, միաժամանակ ապահովելու ենք գործող համակարգի գրավչության մեծացմանը և դատախազների մասնագիտական կարողությունների կատարելագործմանը միտված գործուն կառուցակարգեր՝ հիմնված յուրաքանչյուրի անհատական կարիքների վրա:

Մենք ջանք չենք խնայելու մեր՝ ինչպես ավանդական գործառույթների իրականացման որակի ու բովանդակության ամենօրյա զարգացման, այնպես էլ հատկապես բոլորովին վերջերս ստանձնած՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ որպես մեր երկրում սոցիալական արդարության վերականգնմանը միտված բացառիկ առաքելության նկատմամբ մեր հանրության սպասումներն արդարացնելու ուղղությամբ:

Այդ համոզմունքի ձևավորման հիմքում Ձեզնից յուրաքանչյուրի անհատական ներդրումն է, ընդհանուր գործի և արդյունքի հանդեպ հոգատարության ու սրտացավության՝ ընտանիքին բնորոշ այն զգացողությունը, որ տիրում է հիմա մեր համակարգում:

Շնորհակալություն այս դրվածքին միասին հասնելու համար, հանուն ծառայողական պարտքի՝ բազմաթիվ զոհողությունների, մարդկային մեծ ու փոքր հաճույքներից, Ձեր ընտանիքների հետ երջանիկ ակնթարթներ անցկացնելու բերկրանքից զրկվելու, աշխատանքային ժամ հասկացությունը իսպառ մոռացած լինելու, առանց չափազանցության գիշերուզօր քրտինք թափելու իրողությունից չտրտնջալու, բազմապիսի գայթակղություններից զերծ մնալու համար:

Շնորհակալություն Ձեր անմիջական շրջապատում դրսևորած պարկեշտության, շատ շատերի դեպքում համեստության համար, որ հանրության մոտ ձևավորում է մեր ժամանակների իրական դատախազի կերպարը: Նաև դա է ընկած դատախազության հանդեպ հանրային վստահության աճի հիմքերում, որ տեսնում ու զգում ենք մեզ հետ համագործակցելու քաղաքացիների աճող պատրաստակամությունից:

Դատախազության սիրելի աշխատակիցներ,

Մեզ պատիվ է ընձեռնվել այս հարահոս ժամանակներում ծառայել մեր հայրենիքին ու ժողովրդին: Չկա դրանից ավելի մեծ պատասխանատվություն,բայց նաև՝ պատվի ու հպարտության աղբյուր: Արժանի լինենք մեր ժողովրդին, մեր հայրենիքի առջևունեցած պարտքին ու կոչմանը, մեզնից մեր պետության ու ժողովրդի սպասելիքներին:

Բարգավաճում Ձեր ընտանիքներին, խաղաղություն մեր երկրին՝ ի բարօրություն մեր ժողովրդի և ի փառս մեր պետության»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:02 11/06/2021  |  ՄեկնաբանությունԵՊՀ իրավաբանականի շրջանավարտ Դավթյան Արթուր, բան չունե՞ս ասելու կամ ավելի ճիշտ՝ անելու. Մելիքյան
18:26 10/06/2021  |  ԼՐԱՀՈՍՀՀ գլխավոր դատախազն այսօր ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի պատվիրակությանը
10:33 10/06/2021  |  ՄեկնաբանությունԳլխավոր դատախազի այցը Սյունիք քաղաքական նպատակներ հետապնդող էր. Վարդևանյան
23:28 09/06/2021  |  Մեկնաբանություն«Արթուր Դավթյանը հերթական անգամ ապացուցեց իր de facto անդամակցությունը «ՔՊ»-ին»․ Ռուբեն Մելիքյան
19:59 07/06/2021  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզի իրավապահների հետ
18:30 04/06/2021  |  ԼՐԱՀՈՍՀՀ գլխավոր դատախազը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում ընթացող տնտեսական միջազգային համաժողովին
20:58 03/06/2021  |  ԼՐԱՀՈՍՍանկտ Պետերբուրգում կայացել է ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազների հանդիպումը
18:37 02/06/2021  |  Արտակարգ պատահարներՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
15:59 31/05/2021  |  ԼՐԱՀՈՍՀՀ գլխավոր դատախազը և դատախազության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ կգործուղվեն Ռուսաստանի Դաշնություն
20:12 26/05/2021  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Դավթյանը համապետական ընտրությունների առնչությամբ մարզային խորհրդակցություններ է անցկացնում

Արխիվ

[]