ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սյունիքի Տեղ գյուղում, Արավուսում, Քարաշենում, Խնածախում ոռոգման ջրի լուրջ խնդիրներ կան, ոռոգման համակարգ չկա. Ներսես Շադունց 07/01/2021 19:40 | ԼՐԱՀՈՍ
Տեղ համայնքում խոտհարքը շարունակվում է, մեկնարկել է նաև բերքահավաքը։ Կոռնիձորում, Արավուսում, Քարաշենում, Խնածախում եւս արդեն սկսվել են ակտիվ գյուղատնտեսական աշխատանքները։
Հունիսի 27-ին, երբ Տեղ գյուղի բնակիչները Անդրուն քարեր դաշտամասում հավաքելիս էին եղել հնձած խոտը, թշնամու զինվորները իջել էին դիրքերից և արգելել խոտհավաքը, դրանից հետո նոր միջադեպեր չեն գրանցվել։
«Միջադեպը հարթվել է։ Գյուղացիներից ահազանգ չի եղել։ Կրակոցներ չկան։ Մանր-մունր բաներ են՝ իրենք այնտեղից կգոռգոռան, կխոսան, թե ինչ կանեն, մենք էլ մեր հերթին կանենք։ Փորձում ենք այնպես անել, որ բերքը հավաքեն»,- «Փաստինֆո»-ին հայտնեց Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը՝ նշելով, որ խոսքը չի կարող գնալ այն տարածքների մասին, որոնք հայտնվել են սահմանագծից այն կողմ։
Վերջին միջադեպից հետո բնակիչներն առավել ուշադիր են, լավ գիտեն, որ այլևս միայնակ դաշտերում աշխատել չեն կարող։
«Ժողովուրդը համակերպվել է, որ մենակով դաշտ չեն գնում, խմբով են գնում, բացի դրանից սահմանապահ տղաները կանգնած են։ Ճիշտ է, սահմանապահ կետերը իրարից մի քիչ հեռու են, բայց միջսահմանային կետերի տարածքում ժողովուրդը գնում են խմբով, իրենց գործը անում»։
Տեղ համայնքի մի շարք գյուղերում ևս առկա է ոռոգման ջրի լուրջ խնդիր։
«Կոնկրետ Տեղ գյուղում, Արավուսում, Քարաշենում, Խնածախում ոռոգման լուրջ խնդիրներ ունենք, որովհետև ոռոգման համակարգ չկա։ Դրա համար խմելու ջրի հաշվին փորձում ենք լուծել ու խմելու ջրի հետ կապված խնդիրներ էլ են առաջանում։ Իսկ հիմա մենք կոնկրետ Խնածախի և Խոզնավարի հետ կապված սուբվենցիոն ծրագիր ենք ներկայացրել երկու գյուղի ոռոգման հարցերը կարգավորելու, ոռոգման ջուրը բնակիչներին ավելի մոտեցնելու համար, կտեսնեք ինչ կստացվի»։
Համայնքում հույս ունեն հաստատված սուբվենցիոն ծրագրի միջոցով ոռոգման ջրի հետ կապված հարցը լուծել։ Պատերազմից հետո Սյունիքի մարզում միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել՝ կարգավորելու անվտանգային, նաև որոշակի սոցիալական հարցեր։ Տեղ համայնքը հանձնաժողովի միջոցով ստացել է բեռնատար նոր մեքենա, քանի որ նախկինը պատերազմի ժամանակ կորցրել էին մարտական խնդիր լուծելիս։ Հիմա նաև փոքր մոտոբլոկներ են բերվել, որոնք առաջիկայում կբաժանվեն ըստ բնակավայրերի։
«Երկար ժամանակ է ծրագիր էինք քննարկում Խնածախում խմելու ջրի ջրագծի հարցը լուծելու համար՝ հինգերորդ տարին է զբաղվում էինք։ Ծրագիրը հաստատվել է, շինարարը հայտնի է, մեկ շաբաթից կսկսվեն շինարարական աշխատանքները։ Ներքին ջրագծի հարցն էլ կլուծվի, որը վաղուց էր հաստատված, սակայն նախագծի հետ կապված հարցեր էին առաջացել»։
Համայնքում հիմա բազմաթիվ ծրագրեր իրականացման, մեծ մասը նաև հաստատման փուլում են, որոշներն էլ՝ քննարկման։
Շադունցը, խոսելով Սյունիքում գրեթե երկու ամիս տեղակայված ադրբեջանցիների քանակի մասին, հայտնեց, որ թշնամու զորքի թիվը հստակ չի կարող ասել, բայց վարչական տարածքի սահմանագծին ադրբեջանցիների տեղակայման մասով փոփոխություններ չկա։
«Միգուցե թիկունքում ունեն, չեմ կարող ասել, սակայն լուրջ փոփոխություններ չեմ նկատել»։
Այս պահին երկուստեք ինժեներական աշխատանքները դադարեցված են, համայնքի ղեկավարի կարծիքով՝ պայմանավորվածություն կա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ