ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Այն, ինչ կատարվել է Շուշիում, կոնկրետ քրգործ հարուցելու մատերիալ է ոտից գլուխ». Մովսես Հակոբյան. «Իրավունք» 06/30/2021 09:56 | Մամուլ
«Իրավունք» թերթը գրում է. «Կոնկրետ ո՞վ է ղեկավարել Շուշիի պաշտպանության օպերացիան․ «Իրավունքի» հարցին ԱՀ ԱԽՔ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը տվել էր հետևյալ պատասխանը.«Դուք հասկանում եք Շուշիում ռեգուլյար զորք չի եղել: Եղել է նախագահի կողմից կազմակերպված, հավաքված անձանց կողմից պաշտպանություն, որպեսզի հակառակորդի առաջխաղացումը կանգնեցվի: Ռեգուլյար զորք չի եղել: Դրա համար ոչ ոք չի կարող ասել, թե ով է ղեկավարել: Ձեզ թվում է պատահական եմ ասում, որ թուրքը քայլելով եկել հասել է Շուշի»:
Վերոնշյալի, ինչպես նաև ԱՀ ԱԽՔ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի կողմից կազմակերպված Շուշիի պաշտպանության, բայց կոնկրետ գումարտակների կողմից չիրականացված օպերացիայի մասին փորձել ենք որոշ պարզաբանումներ ստանալ նաև այն ժամանակ ԶՈՒ պատասխանատուներից գեներալ Մովսես Հակոբյանից, ով, անդրադառնալով հիշատակված օպերացիային, նախ նյարդային տոնով նկատեց.
-Նախ եկեք ճշտենք, թե ով էր էդ Ձեր ասած օպերացիան մշակում և ինչ գործ ուներ այդ անձնավորությունը առհասարակ բանակի հետ:
-Այդ օպերացիան մշակում էր Սամվել Բաբայանը և ըստ իր խոսքերի` լիազորված էր Արայիկ Հարությունյանի և ՊԲ հրամանատարի կողմից:
-Աղջիկ ջան, նման օպերացիա մշակում են բանակայինները, ոչ թե ով պատահի, ով հասնի, դա խաղ ու պար չի, ինչպես շատերը կարող են ենթադրել ու, ցավոք ենթադրել են:
-Բայց Սամվել Բաբայանը այնպես չի չէ՞, որ բանակից շատ հեռու մարդ էր, ի վերջո հաղթանակած գեներալ է:
-Հե՞տո:
-Նկատի ունեմ, որ տեղանքին քաջածանոթ էր և իր իսկ խոսքերով, եթե այդ օպերացիան իրականացվեր, այսօր գուցե Շուշին մերը մնար:
-Դե թող իրականացներ:
-Հրաժարվել են, ո՞նց իրականացներ:
-Ես հենց դա եմ ասում, պետք է ամեն ինչ կազմակերպված կերպով լիներ, որ ամեն ոք իմանար, թե որն է իր գործառույթը: Ես նորից եմ ասում՝ դա խաղ ու պար օպերացիա չի` նկատի ունեմ Շուշիի պաշտպանությունը:
-Ի դեպ այդ խորհրդակցությանը ներկա էին բավականին լուրջ զինվորականներ, ինչպես, օրինակ, Լևոն Մնացականյանը, Արթուր Աղաբեկյանը:
-Իսկ ով է ասում, որ նրանք անլուրջ մարդիկ են:
-Նկատի ունեմ, եթե վերը նշված անձիք տեղեկացված չլինեին, որ այդ օպերացիան կարող է կյանքի կոչվել, և կա այդ օպերացիայի հիմքում նպատակ` ներկա կգտնվեի՞ն այդ խորհրդակցությանը:
-Գիտեք, ես էլ, Դուք էլ այդ օրերին կարող էինք նստել ու ինչ-որ պաշտպանության պլան մշակել, որպես լուրջ և հայրենասեր մարդիկ, բայց ով էր մեզ ենթարկվելու, եթե դա լիներ թեկուզ ամենափայլուն ու իրագործելի պլանը:
-Ես Ձեզ ասացի, որը ըստ Սամվել Բաբայանի, այդ օպերացիան մշակելու, ապա այդ օպերացիայի հրամանատարությունը ստանձնելու լիազորությունը նրան տրվել է ԱՀ նախագահի կողմից: Ըստ էության ինքնագլուխ չէր պարոն Բաբայանը գործում:
-Իսկ, ով է ասել, որ Արայիկ Հարությունյանը նման լիազորություններով օժտելու իրավունքներ ուներ:
-Իսկ ո՞վ ուներ նման լիազորություններով օժտելու իրավունք:
-Զինված ուժերը, հետո գիտեք գնացեք տվյալ մարդկանցից այդ հարցերի պատասխանները ստացեք:
-Տվյալ մարդկանցից ստացել ենք ու դեռ կստանանք, բայց հիմա Ձեզ՝ որպես զինվորականի ենք հարցնում, ո՞վ ունի լիազորություն գումարտակին հրամայել չկատարել նախապես մշակված հակահարձակման գործողությունը, այն էլ այդ օրհասական պահին:
-Տվյալ գումարտակի հրամանատարը:
-Իսկ տվյալ գումարտակի հրամանատարին ո՞վ կարող էր հրաման տալ:
-Ես չգիտեմ, Դուք այնտեղ չեք եղել և շատ հարցեր կան: Ես ասում եմ այն, ինչ կատարվել է Շուշիում, կոնկրետ քրեական գործ հարուցելու մատերիալ է ոտից գլուխ:
-Օրինակ՝ Օնիկ Գասպարյանը կարո՞ղ էր հրաման տալ գնդի հրամանատարներին:
-Նորից եմ կրկնում՝ ես այնտեղ չեմ եղել, չգիտեմ, թե ով ինչ կարող էր անել տվյալ իրավիճակում:
-Պարոն Հակոբյան, Սամվել Բաբայանն ասում է, որ Շուշիի օպերացիա, որպես այդպիսին չի եղել, որ այնտեղ ռեգուլյար բանակ անգամ չի եղել:
-Ես չեմ ցանկանում մեկնաբանել:
-Ինչո՞ւ:
-Ես ասում եմ, որ այնտեղ կատարվածը մի ամբողջ քրեական գործի նյութ է` այսքանը:
-Պարոն Հակոբյան, լավ ինչո՞ւ Շուշին հայտնվեց թշնամու ձեռքում, ո՞վ է պատասխանատու:
-Լավ հարց էր, որովհետև պատերազմի ժամանակ այ այդ կերպ տարբեր ռազմական օբյեկտներում նստած ամեն մեկը իր համար հակահարձակողական պլան էր մշակում: Չկար մի կետից կոնկրետ ղեկավարում:
-Ինչո՞ւ:
-Այդ հարցը ռազմաքաղաքական ղեկավարությանը տվեք:
-Կոնկրետ Օնիկ Գասպարյանը պատասխանատո՞ւ է:
-Այո, բոլորն էլ իրենց չափով պատասխանատու են»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունք» թերթի՝ 30․06.21թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ