ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գորիսի մշակույթի տան տնօրենի դեմ ցուցմունք տված կինն առերեսման ժամանակ լկտի պահվածք է ցուցաբերել, վիրավորել է Խաչատրյանին.փաստաբան 06/30/2021 15:13 | ԼՐԱՀՈՍ
Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանի դեմ ցուցմունք տված կինն առերեսման ժամանակ լկտի պահվածք է ցուցաբերել, վիրավորել Խաչատրյանին, ինչի պատճառով առերես հարցաքննությունը դադարեցվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Էդգար Արամյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենը հունիսի 17-ին ձերբակալվել էր՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելու կասկածանքով։ Ըստ պաշտոնական վարկածի՝ հունիսի 15-ին, ժամը 14.55-ին, ոստիկանության Գորիսի բաժնում Գորիսի մշակույթի կենտրոնի աշխատակցուհիներից մեկը հաղորդում էր տվել, որ ժամը 12.00-ի սահմաններում Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենը արգելել է իրեն մասնակցելու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավին՝ սպառնալով ազատել աշխատանքից:
Նախապատրաստված նյութերով ոստիկանության Գորիսի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Հունիսի 17-ին մշակույթի կենտրոնի տնօրենը ձերբակալվել է, իսկ երկու օր անց՝ դատարանի որոշմամբ կալանավորվել ։
Փաստաբան Էդգար Արամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ Խաչատրյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացրել՝ որոշումը ստանալուց անմիջապես հետո, սակայն առ այս պահը՝ շուրջ 10 օր, որևէ տեղեկություն դեռևս չունի՝ բողոքի մակագրման մասին։
Առաջին ատյանի դատարանը, կայացնելով Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում, հաստատված է համարել գործի քննությանը խոչընդոտելու ռիսկը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կենտրոնի տնօրեն է և ազդեցություն կունենա իր աշխատակիցների վրա, որ ցուցմունքները փոխեն։ Վերաքննիչ բողոքով պաշտպանության կողմը վիճարկել է թե՛ հիմնավոր կասկածի, թե՛ կալանավորման հիմքերի առկայության հարցը։
Ինչ վերաբերում է Հայկ Խաչատրյանի մասնակցությամբ քննչական գործողություններին, ապա փաստաբանը հայտնեց, որ Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, որովհետև նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելու դեպք չի եղել, իսկ եթե անգամ նման բան էլ լիներ, ապա ինքն իրավասու էր, քանի որ խոսքը գնում է աշխատանքային ժամի մասին, կինն ունի աշխատանքային պայմանագիր և համարվում է համայնքային ծառայող, իսկ Ընտրական օրենսգիրքն արգելում է համայնքային ծառայողներին զբաղվել քարոզչությամբ։
«Խաչատրյանը ցուցմունք չի տվել, միայն հերքել է, իսկ առերես հարցաքննությանը չի էլ մասնակցել՝ իր դեմ ցուցմունք տված անձի լկտի պահվածքի պատճառով։ Շատ լկտի է պահել, շատ կոպիտ, հարձակվողական տոնով, ստիպված դադարեցվել է առերեսումը»,- նշեց փաստաբանը։
Բացի դա՝ գործով երեք վկա իրենց ցուցմունքներով հերքել են կնոջ խոսքերը, թե մշակույթի տան տնօրենը կնոջն ասել է՝ գնալ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքին, իսկ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին մասնակցելն արգելել։ Ավելին՝ գործով վկաները հերքել են նաև կնոջ խոսքերն առ այն, թե իբրև Խաչատրյանը, գտնվելով արձակուրդում, ժողով է արել, որի ընթացքում եղել է ենթադրյալ խոսակցությունը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից