Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Դասախոսների աշխատանքային իրավունքի ոտնահարման արատավոր պրակտիկա է ձևավորվել. Սարդարյան 06/30/2021   22:13  |  ԼՐԱՀՈՍ

Դասախոսների աշխատանքային իրավունքի ոտնահարման արատավոր պրակտիկա է ձևավորվել։ Խնդիրն այն է, որ աշխատանքային պայմանագրերը դասախոսական կազմի հետ կնքվում է ուսումնական տարվա սկզբին և չի բացառվում, որ պայմանագիրը կարող է նաև չկնքվել, այսինքն՝ անձը կարող է զրկվել աշխատանքից։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Արսեն Սարդարյանը՝ նշելով, որ դասախոսների, մշակութային գործիչների համար երաշխիքները զրոյացվել են, ավելին՝ մի շարք իրավունքներից են զրկվում, օրինակ՝ արձակուրդի իրավունքից։

«Իրավունքների ոտնահարում է։ Պաշտպանված չեն՝ աշխատանքը չկորցնելու իրավունքից, քանի որ անօրինական կարգով աշխատանքային պայմանագիրը կնքվում է որոշակի ժամկետով, մինչդեռ՝ պետք է կնքվի անորոշ ժամկետով»,- նշեց Սարդարյանը։

Ինչ վերաբերում է օրենքի բացին, Սարդարյանը նշեց, որ օրենսդրությունը կատարյալ չէ, քանի որ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի կարգավորումները տարբերվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքի կարգավորումներից, բայց դա պետք է մեկնաբանվի հօգուտ աշխատանքային օրենսդրության։

«Ամեն դեպքում, եթե նույնիսկ հիմք վերցնենք Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքը, ապա դրա համաձայն՝ աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել մինչև 5 տարի ժամկետով, իսկ 5 տարի աշխատելուց հետո կարող են նորից կնքել։ Ըստ էության՝ չի խոչընդոտում, որ անձի իրավունքները նաև այդ օրենքի պահպանմամբ հարգվեն։ Այսինքն՝ եթե գործատուն ունենա բարեխղճության համապատասխան մոտեցումներ և հարգի իր պրոֆեսորների, դասախոսների աշխատանքային իրավունքները, այդ օրենքն, ըստ էության, խոչընդոտ չի ստեղծում, որ աշխատանքային օրենսդրության, Սահմանադրության և կոնվենցիոն սկզբունքների ներքո մեկնաբանվի»,- նշեց Սարդարյանը՝ հավելելով, որ եթե գտնում են, որ այդ ոլորտում պետք է ժամանակ առ ժամանակ ստուգվի դասախոսների ունակությունները, գիտելիքները թարմացումը, ապա որևէ խոչընդոտ չկա դա ատեստավորմամբ ստուգելու համար, ոչ թե՝ ամեն տարի պայմանագիր կնքեն և խախտվի անձի աշխատանքային իրավունքը։ Նրա խոսքով՝ աշխատանքային օրենսդրությունը թույլ չի տալիս սեզոնային պայմանագրերի կնքումը, դասախոսների պայմանագրերը չեն գտնվում այդ բացառությունների ներքո, ուստի՝ բացառման կանոնի համաձայն՝ ընկնում է ընդհանուր կանոնի տակ և դասախոսների աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն անորոշ ժամկետով։

Սարդարյանի դիտարկմամբ՝ խնդիրը համակարգային բնույթ է կրում, և, թեև դժգոհությունները եղել են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից, բայց խնդիրն ակտուալ է նաև այլ բուհերի համար, օրինակ՝ ԵՊՀ-ի և մի շարք այլ կրթօջախների համար, որտեղ կա այդ արատավոր պրակտիկան։ Սարդարյանը գտնում է, որ առանձնակի վտանգավորություն ունի հենց պետական բուհերի կողմից այս գործելաոճը, որովհետև պետությունն իր արատավոր օրինակով վարակում է նաև մասնավոր բուհերին։

«Եթե պետական բուհերն այդ արատավոր պրակտիկան կիրառում են, ապա, բնականաբար, մասնավոր բուհերը չեն գտնվի ավելի օրինապաշտ։ Առաջին հերթին պետք է կարգավորել պետական բուհերում»,- նշեց Սարդարյանը՝ հավելելով, որ ԵԿՊԿ դասախոսները, որոնք դիմել են իրենց, այս պահին դեռևս չեն ցանկանում բարձրաձայնել իրենց անունները, իսկ եթե առաջիկայում իրենց հետ պայմանագրեր չկնքվեն, ստիպված կլինեն իրենց իրավունքները պաշտպանել դատական կարգով՝ պահանջելով, որ կնքված պայմանագրերը համարվեն կնքված՝ անորոշ ժամկետով։

Իսկ թե արդյո՞ք նախկինում բարձրաձայնվել են նմանաբնույթ հարցեր և կան նախադեպեր, պրակտիկա՝ հաշվի առնելով նաև օրենսդրական անհամապատասխանության հարցը, որը դեռևս չի լուծվել, Սարդարյանը նշեց, որ այդ հարցով դեռևս Վճռաբեկ դատարանի հստակ նախադեպային պրակտիկա չկա, կան առանձին դատարանների որոշումներ, որոնք համապատասխանում են տվյալ դեպքով բարձրացված հիմնավորումներին, որոնց հետ, սակայն համաձայն չեն, քանի որ դատական ակտերից մեկով, օրինակ, նշվում էր, որ աշխատանքային պայմանագիր պետք է առնվազն 5 տարով կնքվի, մինչդեռ՝ իրենց պնդմամբ՝ պայմանագիր պետք է կնքվի անորոշ ժամկետով։

«Դատարաններն, իհարկե, ավելի ընդունելի մոտեցում են կիրառել, համաձայն որի՝ պայմանագիր պետք է՝ կնքվի առնվազն 5 տարով, այլ ոչ թե՝ ամեն տարի»,- նշեց Սարդարյանը՝ հավելելով, որ այս պահին նմանատիպ գործերով մեկ դատական ակտ կա՝ առաջին ատյանի դատարանում։

«Խնդիրը պետք է հասանելի դարձվի, բարձրաձայնվի և պրակտիկա փոխվի, որովհետև կա տարիների ընթացքում կայացած պրակտիկա, որն արատավոր է, օրենքին հակառակ և կան օրենսդրական կարգավորումներ, սահմանադրական երաշխիքներ, որոնք պետք է հասանելի դարձվի հասարակությանը, մասնավորապես, դասախոսներին, խրախուսվի, որ պայքարեն իրենց իրավունքների համար և այդ միջոցով փոխվի պրակտիկան »,- ընդգծեց Սարդարյանը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:06 30/06/2021  |  ՔաղաքականՄենք չկարողացանք ձևավորել խորհրդարանական իշխանության համակարգ, ձևավորվեց սուպեր-վարչապետական համակարգ. Պողոսյան
20:20 30/06/2021  |  ՄեկնաբանությունՆեոբոլշեւիզմի կանոնների համաձայն սկսվեց «պայքար կոռուպցիայի ու թալանի» դեմ. Շարմազանով
19:40 29/06/2021  |  ԼՐԱՀՈՍԱզատան համայնքում ոռոգման խնդիրը լուծված չէ. բնակիչները մտադիր են ճանապարհ փակելով հասնել խնդրի լուծմանը
20:55 27/06/2021  |  ՄեկնաբանությունՄաթիաս Ռուստը գուժեց ԽՍՀՄ փլուզումը, պորտապարուհին` Հայաստանի (տեսանյութ)
21:00 24/06/2021  |  ՄեկնաբանությունՊետական արարողակարգում կարելի է այսուհետ ավելացնել նամազի հատուկ ժամ. Էդգար Ղազարյան
20:15 24/06/2021  |  ՄեկնաբանությունՍոթք-Խոզնավար հատվածում, ռուսական սահմանապահների տեղակայմամբ, մեր խնդիրները չեն ավարտվում. Տիգրան Աբրահամյան
20:10 24/06/2021  |  ՎերլուծություններՈտքի՛, դիմավորե՛ք պողպատյա առաջնորդին
22:05 22/06/2021  |  ՔաղաքականՀայ ժողովրդի ընտրության արդյունքում ոգեւորվել է 10 մլն ադրբեջանցի եւ 80 մլն թուրք. Թ.Պողոսյան
21:26 21/06/2021  |  ՎերլուծություններԴատարանների փոխարեն արդարադատությունն էլ պետք է Նիկոլն իրականացնի. Կարեն Մեժլումյան
19:38 21/06/2021  |  ՄեկնաբանությունԱրդյոք ներկա իշխանությունը շահագռգռվա՞ծ է փոխել կրթական համակարգը, եթե իր հենքը միջին և միջին-տեխ կրթությամբ մարդիկ են. Էլիբեգովա

Արխիվ

[]