ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ապօրինի, թե՝ օրինական՝ միթե՞ նույնը չէ․․․ 06/30/2021 22:37 | Վերլուծություններ
Մի քանի օր է՝ Երևանի քաղաքապետը լծվել է մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում սնկի նման աճող՝ ինքնակամ կառույցների քանդման և ապամոնտաժման գործին՝ այն ներկայացնելով որպես նվեր երևանցիներին։ Իրականում, սա մի աշխատանք է, որն ամեն օր պիտի արվեր։ Ավելին, բոլոր բնագծերում օրենքի դաշտում գործունեության ծավալումով հոգեբանություն պիտի փոխվեր, սակայն ինչպե՞ս կարող էր նման բան լինել, երբ ի սկզբանե Երևանի քաղաքապետն էր հենց, որ հասարակությանը բաժանել էր սևերի ու սպիտակների։
Իսկ ինքնակամ կառույցների համատեքստում քաղաքային իշխանությունը երբեք հստակ դիրքորոշում չի ունեցել, քանի որ զուգահեռ գոյություն են ունեցել և՛ ինքնակամների օրինականացման և՝ միաժամանակ՝ ինքնակամների ապամոնտաժման գործընթացներ։ Այսինքն, մի կողմից՝ իշխանությունները քանդել են, մյուս կողմից՝ քաղաքացիները՝ կառուցել են, իսկ քաղաքապետարանը՝ ժամանակ առ ժամանակ աչք է փակել։
Ասել է, թե՝ երբ ինչպես կամենան, կձևակերպեն, ինչպես օրինակ, Երևանի քաղաքապետարանը վարվեց 2021-ի հունվարին, երբ հայտարարում էր, թե հունվարի վերջին տասնօրյակում հնարավոր է ինքնակամներն օրինականացնել, ընդ որում, կադաստրային հին արժեքներով։ Եթե, իհարկե, դրանք /հիմնականում, բնակելի տներ և հողատարածքներ՝ 300-600 քմ և ավելի/ քաղաքաշինական նորմեր չեն խախտում։
Ի դեպ, ինքնակամների պարագայում գոնե ձևականորեն հիշատակվող քաղաքաշինական նորմերի մասին քաղաքապետարանն իսպառ մոռանում է այն կառուցապատումների պարագայում, որոնք իբր, «օրինական» բնույթ են կրում, սակայն, անզեն աչքով անգամ տեսանելի է, որ բազմաթիվ նորմեր խախտված են։
Դեռևս մարտին «Փաստինֆո» լրատվականն անդրադարձել էր Լենինգրադյան 23/11 շենքն օղակող ճանապարհի զավթմանը։ Ասենք, տարիներ առաջվա՝ հողահատկացման որոշմամբ առկա է սեփականատեր, վերջինս մի փոքր կտոր հող ունի, բայց՝ մեծ ախորժակ։ Նրա այդ մեծ ախորժակը ժամանակին, նախորդ իշխանությունները զսպել են, երբ վերջինս ցանկացել է սուպերմարկետ կառուցել գրեթե ճանապարհի վրա։ Իսկ այս նորերը ոչ թե սուպերմարկետ, այլ շենք կառուցելու թույլտվություն են տվել՝ բացարձակ հաշվի չառնելով, որ Լենինգրադյանը Նոյ թաղամասին կապող փոքրիկ, անմայթ փողոցում նման թույլտվություն տալով քաղաքաշինական բազմաթիվ խախտումներ են թույլ տալիս։
Այսօրինակ փոքրիկ տարածքներում, ուղղակի միջբակային շենքերի մեջ խցկված՝ բազմաբնակարաններ և անհատական բնակելի տներ կառուցելու բազմաթիվ թույլտվություններ են տրվել և՛ Դավիթաշենում, և՛ Աջափնյակում, և՛ Արաբկիրում, և՛ ամենուր։ Դրանցից մեկն էլ Կասյան1 հասցեի բակային հատված է։ Ժամանակին գրողների միության անդամների համար նախատեսված շենքի մասին է խոսքը։ Այն փոսի մեջ է, իսկ հեղափոխությունից հետո դեմդիմացը՝ ավելի բարձրադիր հատվածում մեկ էլ՝ ինքնակամ բոստանի փոխարեն բնակելի տուն բուսնեց, որը գնալով ընդլայնվում է, բարձրանում ու երկարում։ Այն դժվար է օրինական համարել, սակայն ինքնակամով օրինականացված լինելու պարագայում էլ բազմաթիվ շեղումներն անզեն աչքով տեսանելի են։
Արժե հիշել նաև, որ ներկա իշխանությունը դեռ երկու տարի առաջ կենտրոնացավ օպերայի շենքն օղակող սրճարանների վրա՝ խոստանալով մշակութային միջավայրն իսպառ մաքրել բիզնեսից։ Սակայն, «փիար ակցիայից» այն կողմ չգնացին իշխանությունները՝ ցուցադրաբար ապամոնտաժելով մեկ թե՝ երկու սրճարան։ Եվ վերջ․․․ Արդյունքում, քաղաքային իշխանություն-վարձակալներ-սրճարանատերեր դատական գործընթացներ սկսվեցին և․․․ այդպիսով հարցը մտավ փակուղի։
Այնպես որ, քաղաքային իշխանությունը թող չզարմացնի ինքնակամների դեմ իր «պայքարով»։ Ներկա իշխանության օրինական շինթույլտվություններն էլ քաղաքաշինական խախտումների առումով կարելի է նույնքան ապօրինի համարել, որքան՝ բնակիչների կողմից ինքնակամ կառուցվածները։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ