ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանությունը թաքցնում է ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկված Արցախից տեղահանվածների թիվը 06/30/2021 14:12 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ոստիկանությունը թաքցնում է, թե Արցախից տեղահանված եւ ՀՀ տարածքում բնակություն հաստատած քանի քաղաքացի է դիմում ներկայացրել՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին քվեարկությանը մասնակցելու նպատակով ընտրական լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար եւ նրանցից քանիսի դիմումն է բավարարվել։
Այսպես, «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ պարզելու, թե ՀՀ քաղաքացու անձնագիր ունեցող Արցախից տեղահանված քանի քաղաքացի է ընդգրկվել ընտրողների ցուցակներում եւ քանիսն է ունեցել ընտրելու իրավունք։ Խնդրել էինք նաեւ տեղեկացնել, թե ընդհանրապես ընտրողների ցուցակներում ընդգրկվելու քանի դիմում էին ստացել ու քանիսն է մերժվել եւ ինչ հիմնավորմամբ։
«ՀՀ ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար Արցախից տեղահանված քաղաքացիների՝ ընտրացուցակներում ընդգրկված լինելու, ինչպես նաև Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց կողմից ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ ներկայացված դիմումների ընդհանուր թվաքանակի, բավարարված կամ մերժված դիմումների քանակի մասով առանձին հաշվառումներ չեն տարվել, քանի որ ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկելու վերաբերյալ դիմումներ ընդունվել են ինչպես Անձնագրային և վիզաների վարչությունում, այնպես էլ՝ ԱՎՎ տարածքային անձնագրային ծառայություններում՝ հաշվառում ունեցող մյուս անձանց դիմումների հետ միասին։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության հաշվառում ունեցող անձանց կողմից ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ դիմումները քննարկվել են «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի համատեքստում»,- նշված է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից ստացված պատասխանում։
Այլ խոսքով՝ պատկան մարմինները խուսափում են տեղեկատվություն տրամադրել քվեարկությանը մասնակցելու նպատակով արցախցիների կողմից ներկայացված դիմումների վերաբերյալ, ընդ որում, դա այն դեպքում, երբ դեռևս մինչ ընտրությունների օրը բազմիցս բարձրաձայնվել է, որ արցախցիների՝ քվեարկությանը մասնակցելուն խոչընդոտելու և ներկայացված դիմումներն անհիմն մերժելու, խտրական մոտեցում ցուցաբերելու դեպքերի մասին։
Մասնագիտական հանրությունը մտահոգություն էր հայտնել առ այն, որ արցախցիների՝ քվեարկությանը մասնակցելուն խոչընդոտում են՝ կանխազգալով, որ վերջիններիս ձայներն ուղղված չեն լինի իշխող ուժին։ Փաստաբան Անահիտ Սարգսյանը, անդրադառնալով վերոգրյալ խնդրին, «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դա իրականացվել է ընտրությունները ոչ օրինական անցկացնելու համար, քանի որ ենթադրվում է, որ արցախցիները չէին քվեարկի իշխող ուժի օգտին, ուստի՝ նրանց համար հակաօրինական սահմանափակումներ մտցվեցին։
«Գիտենք, որ արցախցիներն ունեն նույն ՀՀ քաղաքացու՝ կապույտ անձնագիրը, այսինքն՝ որևէ տարբերություն չկա և որևէ օրենսդրական սահմանափակում չկա, առավել ևս, խոսքը վերաբերում է այն արցախցիներին, որոնք ունեցել են Արցախում բնակության վայր և որոնք բնակության վայրը նոյեմբերի 9-ի փաստաթղթով հանձնվել է ադրբեջանցիներին։ Այսինքն՝ մարդիկ չունեն բնակության վայր Արցախում, եկել են, բնակվում են ՀՀ-ում և ունեն ՀՀ քաղաքացու անձնագիր »,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ սահմանափակումներն անհիմն էին և Վարչական դատարանում արդեն գործեր կան այդ հարցի վերաբերյալ։
Սարգսյանը հայտնեց, որ ընտրություններին նախորդող օրերին տեղեկատվություն են ստացել, որ մեկին գրանցում են, մյուսին՝ ոչ, այսինքն՝ խտրական մոտեցման մասին ահազանգեր են ստացվել։ Ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանության տրամադրած պարզաբանմանը, Սարգսյանը նշեց, որ Ոստիկանությունը չի կարող տեղեկություն չունենալ, իրենք պարտավոր են տեղեկություն ունենալ, թե քանի արցախցի է դիմել, քանի դիմում է մերժվել և ինչ հիմքով։
«Բնականաբար՝ ինչ-որ բան են թաքցնում։ Կամ իսկապես այնքան անպատասխանատու վիճակ է, որ ոչ մի հաշվառում չեն իրականացնում, ինչպես՝ յուրաքանչյուր ոլորտում։ Տեր-տնօրեն չկա, քաոսային վիճակ է, ոչ թե պետություն է, այլ՝ անիշխանություն է տիրում։ Այնպես, որ շատ հնարավոր է, որ հենց այդ էլ լինի» ,- նշեց Սարգսյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ