ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հրամանատարն արժանի չէ կադրային ջարդի. զինծառայողների ծնողները պատրաստ են հանդես գալ ի պաշտպանություն Մեղրիի զորամասի հրամանատար գնդապետ Արգամ Գևորգյանի 06/29/2021 17:04 | ԼՐԱՀՈՍ
Մեղրիի գնդի հրամանատար, գնդապետ Արգամ Գևորգյանի նկատմամբ նշանակված ծառայողական քննությունը զայրացրել է մի շարք զինծառայողների հարազատներին, վստահեցնում են՝ մի շարք կյանքեր փրկած հրամանատարը նման վերաբերմունքի արժանի չէ։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Արցախյան երրորդ պատերազմի մասնակից հերոս տղաներից մեկի հարազատը՝ Էմիլ Սարգսյանը նշեց, որ չնայած քաղաքացիական կյանքում Գևորգյանին չի ճանաչել, սակայն գնահատում է նրա որպես հրամանատարի գործունեությունը։
Գևորգյանի մասին տեղեկացել է այն ժամանակ, երբ հարազատը ծառայության է մեկնել Ջաբրայիլի զորամաս։
«Երեխայի մոտ գնալ-գալով եմ ճանաչել ու ընդհանուր զորքի կարծիքն է եղել՝ թե որքան լավ հրամանատար է ինքը, չի եղել մի զինվոր, որ բողոքի։ Եթե սխալ է եղել ծառայության մեջ, երեխային բացատրել է՝ ոնց կարելի է ճիշտ ծառայություն տանել, պատժելի է եղել՝ պատժել է։
Ինքը որպես սպա շատ լավ մարդ է։ Ամբողջ զորամասը մի մարդու նման նրան հարգել է որպես հրամանատար։ Ոչ մի զինվոր նրա խոսքը երբեք գետնին չի թողել»։
Սարգսյանը հիշեց հրամանատարի սխրանքները պատերազմի օրերին, երբ մինչև վերջին վայրկյանը զինվորների կողքին է եղել, նույն խրամատում իր ենթակաների հետ մնացել ու վիրավորվել է։ Հրամանատարը շատ լավ է տիրապետել պատերազմական վիճակին։
Հերոսի հարազատը տարօրինակ է համարում, որ պատերազմից ամիսներ առաջ Գևորգյանը Ջաբրայիլի զորամասից տեղափոխվել է Մեղրիի զորամաս և հրամանատարի պաշտոն ստացել։
«Ինքը կարող էր կառավարել մինչև 2,500 զորք։ Ինչի պետք է իրեն տեղափոխեին այդ զորամասից։ Իր սիրտը նաև ցավում էր, որովհետև զորամասի կարգապահությունից բացի եկեղեցիներ ու պոստեր էր կառուցել, այդ տղան էդքան չարչարանք է ունեցել։ Ինչի՞ եկավ հասավ վերջին պահը՝ նրան տեղափոխեցին Մեղրիի գունդ՝ դարձավ հրամանատար, ինչո՞ւ հեռացրեցին այնտեղից։ Բոլորի խոսքն այն էր, որ պատերազմական վիճակում Ջաբրայիլից իրեն հանելը նշանակում էր քանդել զորամասը»։
ՀՀ ՊՆ-ն նրա նկատմամբ ծառայողական քննություն նշանակելու մասին հայտարարել է հունիսի 8-ին՝ առանց նշելու պատճառները, սակայն տելեգրամյան ալիքներում տեղեկություն տարածվեց, թե նրան և Մեհրաբի զորամասի հրամանատար Ա.Թադեւոսյանին մեկուսացրել են, քանի որ հրաժարվել են Փաշինյանի օգտին ձայներ ապահովել։ Իսկ հունիսի 28-ին ՀՀ ՊՆ-ն նշեց, որ ծառայողական քննությունը երկարացվել է առնվազն մինչև հուլիսի 5-ը։
Զինվորների հարազատները այս պահին դժվարանում են գնահատական տալ, թե ինչո՞ւ է Գևորգյանի նկատմամբ քննություն իրականացվում։
«Չեմ կարող ասել քաղաքական հայացքներ են, թե զինվորական հարցեր կան, որ ինքը տեղյակ է։ Որոշակի ուրիշ բաներ էլ են խոսում, թե ինչ որ մի կին ցուցմունք է տվել, թե Գևորգյանն առաջարկել է, որ ընտրություններին ընտրի Ռոբերտ Քոչարյանին»,- ասաց մեր զրուցակիցը։
Զինվորի հարազատն արձանագրում է՝ հարյուրավոր երեխաների մահվան պատճառ դարձած սպաներից որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, թեեւ ծնողները բազմիցս են այդ մասին բարձրաձայնել, փոխարենը այսօր լավ հրամանատարին են մեկուսացնում, կադրային ջարդի ենթարկում։
«Այս ութ ամսվա մեջ այնքան ինֆորմացիա ենք ձեռք բերել, թե ինչ ձևի սպաներ կան մեր զորամասերում, ուղղակի աբսուրդ է։ Համամիտ եմ կադրային ջարդին, բայց մարդիկ, ովքեր նվիրված են հայրենիքին, ափսոս են։ Էնքան մարդիկ կան, որ նստած ալարում են իրենց քորեն», - ասել է Է.Սարգսյանը ու ավելացրել. «Այսօր մեր երեխեքը ո՞ւմ պատճառով չկան, այդ ամենը եղել է անփույթ սպաների պատճառով, որոնք ծառայության ընթացքում իրենց կյանքը պետք է դնեին։ Մենք շուրջ ութ ամիս է դիմել ենք դատախազություն, քննչական, ռազմական, բոլոր ուժային կառույցները տեղյակ են այդ ամենից, սակայն ոչ մեկի պատասխանատվության չեն ենթարկել։
Բոլորն էլ այսօր գտնվում են ազատության մեջ։ Որոշները դատարանների դահլիճից են ազատ արձակվում։ էն տականքները, որոնք թողել են մեր երեխեքին, այսօր նույն օդն են շնչում»։
Մեր զրուցակիցն արձանագրեց՝ Աստված չանի նորից պատերազմ սկսվի՝ ինքն այլեւս չի վստահի ոչ մի սպայի։
Սարգսյանը նշեց, որ եթե մեղավորները ութ ամիս անց չեն պատժվել, հզոր հրամանատարին իրավունք չունեն տեղափոխելու։ Ծնողները պատրաստ են հանդես գալ ի պաշտպանություն Գևորգյանի։
Լուսանկարում՝ Արգամ Գեւորգյանն է։
«Ծնողներով պատրաստ ենք սատար կանգնել նման հրամանատարներին, ում ճանաչում ենք, գիտենք, որ բոլորի կողքին են եղել»,- ասել է Սարգսյանը՝ նշելով, որ ըստ իրենց տեղեկությունների Ա. Գեւորգյանին պատրաստվում են Մեղրիի զորամասից տեղափոխել։ Եւ սա այն դեպքում, երբ հրամանատարը պատրաստ է եղել իր կյանքը տալ երեխաների հետ միասին, երբ հակառակորդը վախեցել է միայն այն փաստից, երբ իմացել է, որ Արգամը Ջաբրայիլի զորամասում է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից