ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանն ասում է՝ տվեք ինձ ականապատ տարածքների քարտեզը, ռազմագերի կտամ, հետո էլ՝ ճանաչեք տարածքային ամբողջականությունը, միջանցք տրամադրեք, սա քաղաքական առևտուր է. Տարոն Սիմոնյան 06/29/2021 18:43 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանը հայ ռազմագերիներին քաղաքական առևտրի առարկա է դարձնում: Հայաստանի կառավարությունն այս հարցը պետք է բարձրացնի միջազգային դատարաններում: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանը՝ արձանագրելով, որ Ադրբեջանն իր յուրաքանչյուր հայտարարությամբ ապացուցում է, որ խախտում է պատանդների հետ վարվելակերպի միջազգային կոնվենցիան, որը սահմանում է՝ չի կարելի ռազմագերիների հետ կապված որևէ առևտրային պահանջ ներկայացնել.
«Ադրբեջանն ասում է՝ տվեք ինձ ականապատ տարածքների քարտեզը, ռազմագերի կտամ, հետո էլ ասում է ՝ ճանաչեք տարածքային ամբողջականությունը, միջանցք տրամադրեք, սա քաղաքական առևտուր է: Ես ԱԺ ամբիոնից բազմիցս Կառավարությանը հորդորել եմ, որ իրավական գործընթաց սկսեն այս կոնվենցիայի շրջանակում, նաև հարցը բարձրացնեն արդարադատության միջազգային դատարանում, բայց մեր կառավարությունը չի շարժվում»,-ասաց Սիմոնյանը և ընդգծեց՝ ամեն նման հայտարարությունից հետո հայկական կողմի իրավական քայլերը պետք է ակտիվանան, որպեսզի Ադրբեջանի նմանատիպ հայտարարություններն օգտագործվեն դատարանում:
Զրուցակիցը նկատեց, որ, չնայած բազմաթիվ հորդորներին, Հայաստանի իշխանությունն որևէ քայլ չի ձեռնարկում.
«Միայն Եվրադատարանով են հայցեր ներկայացվել և սկսվել է գործընթաց՝ խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի շրջանակում, մինչդեռ 5-ից ավելի կոնվենցիա կա, որոնց շրջանակներում կարելի է իրավական գործընթաց սկսել: Ամեն կոնվենցիա իր գործիքակազմը տալիս է, պատանդների հետ կապված կոնվենցիան տալիս է սկզբում վեճերի արբիտրաժային լուծում, հետո՝ արդարադատության միջազգային դատարան, կա վարձկանների ներգրավման արգելքի կոնվենցիա, որը երկկողմանի վավերացված է, սա էլ նույն մեխանիզմն է նախատեսում,կա նաև ահակբեկչության ֆինանսավորման դեմ ուղղված կոնվենցիա, բայց սրանցից ոչ մեկը չի օգտագործվել»,-ասաց Սիմոնյանը:
Մեր այն դիտարկմանը՝ արդյո՞ք հայկական կողմը, գերիների դիմաց ականապատ քարտեզներ տրամադրելով, գերիներին չդարձրեց քաղաքական առևտրի առարկա, Տարոն Սիմոնյանն ասաց.
«Եթե չեմ սխալվում, վարչապետը հայտարարել է, թե դա բարի կամքի դրսևորում է, և դրանով իսկ ասել է, որ դա առևտրի առարկա չէ, բայց եթե այդպես է, ուրեմն մտածելու բան ունենք»:
Նա նաև նկատեց, որ ականապատ տարածքների քարտեզներին տիրապետում է ոչ թե Հայաստանի Հանրապետությունը, այլ՝ Արցախի Հանրապետությունը և միայն Արցախի համաձայնության պարագայում կարող էին այդ տրվել Ադրբեջանին.
«Ես չգիտեմ՝ Արցախի համաձայնությունն առկա է թե ոչ: Եթե առկա չէ, ապա այստեղ խախտում կա»,-ասաց Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ անհետ կորած զինվորների և գերիների ծնողները Կառավարությունից պահանջել են ստեղծել հանձնաժողով, որտեղ ներկայացված կլինեն ԱԱԾ-ի, Կառավարության, ՊՆ-ի և ծնողների ներկայացուցիչները, ինչին Նիկոլ Փաշինյանը տվել է իր համաձայնությունը:
Հարցին՝թե ի՞նչ կտա այս հանձնաժողովի ստեղծումը և որքա՞նով կնպաստի գերիների վերադարձի գործընթացին, Տարոն Սիմոնյանը նշեց, որ այդ հանձնաժողովն ընդամենը հնարավորություն կտա, որ ծնողներն ավելի շատ ինֆորմացիա ունենան և ԶԼՄ-ներից չտեղեկանան փոփոխությունների վերաբերյալ:
Նա նաև նկատեց, որ ընդդիմադիր խմբակցությունները և անկախ պատգամավորները ևս ավելի հանդես են եկել հանձնաժողով ստեղծելու պահանջով, սակայն իշխանությունը որևէ քայլ չի ձեռնարկել.
«Շատ բան ենք պահանջել, բայց քանի որ իշխանությունն անընդհատ միանձնյա որոշումներ կայացնելու ջատագովն է, չի լսում այդ պահանջները»,-ասաց Տարոն Սիմոնյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ