ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՔՊ-ն խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն չի ունենա. Միանձնյա որոշումներ կայացնելու հարցում ընդդիմության մանդատները զսպող մահակ կհանդիսանան. Հայրապետյան 06/28/2021 15:00 | ԼՐԱՀՈՍ
«Հայաստան» դաշինքը Սահմանադրական դատարան է դիմելու առհասարակ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով, - «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց իրավաբան, «Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը՝ հավելելով, որ դիմումը գտնվում է դեռ նախապատրաստական փուլում։
Ռոբերտ Հայրապետյանը նկատեց՝ պարբերաբար խոսվում է այն մասին, որ ՍԴ-ն որևէ ընտրության դեպքում չի կայացրել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշում, սակայն իրավաբանի կարծիքով այս դեպքը տարբերվում է նախորդներից։
Նրա խոսքով առաջին անգամ է, երբ նախքան ՍԴ դիմելն արդեն առկա է Վարչական դատարանի որոշում, որտեղ հստակ սահմանված է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրությունների ընթացքում չարաշահել է վարչական ռեսուրսը. «Այսինքն առնվազն վարչական ռեսուրսի մասով ունենք հաստատված դատական ակտ, որը ՍԴ-ի համար պետք է հիմք հանդիսանա։ Կարծում եմ՝ գոնե այս կետով ՍԴ-ն պետք է որևէ քայլ կատարի»,-ասաց Ռոբերտ Հայրապետյանը։
Վերջինս նշեց, որ ներկայացնելու են ոչ միայն վարչական ռեսուրսի չարաշահման, այլև ընտրական տեղամասերում մի շարք ընտրախախտումների վերաբերյալ ապացույցներ։ Ռոբերտ Հայրապետյանը մանրամասնեց՝ անգամ ԶԼՄ-ներում են տարածվել տեսանյութեր, որտեղ երևում է, որ օրինակ զինծառայողները գնում են քվեարկության և ընտրատեղամասում ներկա է լինում նաև ռազմական ոստիկանության ներկայացուցիչը։
«Ինձ համար առնվազն կասկածելի է, թե ի՞նչ իրավական հիմքով է ռազմական ոստիկանության ներկայացուցիչը զինվորների քվեարկության ժամանակ ընտրատեղամասում գտնվում և առհասարակ իրավասություն ունի՞ այնտեղ գտնվելու։ Արդյոք դրանք որևէ կերպ արձանագրվել են, արդյոք դիտորդական կազմակերպությունները կամ օրինակ հանձնաժողովի անդամներն առարկել են այդ մարդու այնտեղ գտնվելու փաստի առթիվ։ Ընդ որում` խոսքը միայն մեկ ընտրատեղամասի մասին չէ։ Կան նաև տեսանյութեր, որտեղ ակնհայտ երևում է, որ 3-րդ համարի քվեաթերթիկն օրինակ ծրարի մեջ համարյա դրված վիճակում է տրվում։ Կան նաև մի շարք արձանագրություններ և զեկույցներ դիտորդական կազմակերպությունների կողմից, որոնք փոխանցվել են մեզ։ Դրանցում մի շարք խնդրահարույց փաստեր են արձանագրվել նաև հենց զինծառայողների քվեարկության հետ կապված։ Մտահոգիչ փաստեր ունենք նաև մինչև ընտրության օրը տպագրված անձնագրերի քանակի վերաբերյալ»,- նշեց Ռոբերտ Հայրապետյանը։
Վերջինս ամեն օր ահազանգ է ստանում արտերկրում բնակվող մեր քաղաքացիներից, որոնք, աչալրջություն դրսևորելով, հետևել են ԿԸՀ-ի կայքում հրապարակված ստորագրված ցուցակներին և բարձրաձայնել են, որ օրինակ իրենք ընտանիքով ՀՀ-ում չեն գտնվել, բայց հրապարակված ցուցակներում նրանց անվան կողքին կա ստորագրություն և հերթական համարի կնիք։ Իրավաբանի խոսքով սրանք նույնպես հարցեր են, որոնց պատասխանը ՍԴ-ն պետք է տա։
Անդրադառնալով այս պահի դրությամբ արդեն իսկ բաշխված մանդատներին՝ Ռոբերտ Հայրապետյանը նշեց, որ ընդդիմությունը ձայների այս հարաբերակցությամբ կազմում է խորհրդարանի ուղիղ 1/3-ը, իսկ ՔՊ-ն 107 պատգամավոր ունեցող խորհրդարանում 71 մանդատով սահմանադրական մեծամասնություն չի ունենում։
«Դեռ չգիտենք, թե ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի։ Միգուցե մանդատների բաշխումների այնպիսի կարգ սահմանի, որի կիրառման արդյունքում ՔՊ-ն օրինակ կորցնի նաև 3/5-ը։ Այս պահի դրությամբ ՔՊ-ն ԱԺ-ում 2/3-ը չի ապահովելու։ Սահմանադրական օրենքներում փոփոխություններ կարող են կատարել, որովհետև դրանք փոփոխվում են 3/5 ձայների հարաբերակցությամբ, բայց օրինակ չեն կարող փոփոխություն կատարել ՀՀ Սահմանադրության մեջ, մինչդեռ նախորդ գումարման խորհրդարանում կարողացել են դա անել»,-ասաց Ռոբերտ Հայրապետյանը։
Եթե ձայներն այսպիսի հարաբերակցությամբ մնան, ապա իրավաբանի խոսքով ՔՊ-ն առանց ընդդիմադիր խմբակցության ձայների չի կարողանալու նաև ՀՀ նախագահին պաշտոնանկ անել։ Մինչդեռ ընդդիմությունը կարող է ձևավորել քննիչ հանձնաժողովներ, այդ թվում 44-օրյա պատերազմի հետևանքները քննող։ Ընդ որում՝ ընդդիմության ձայները բավարար են, որ կարողանան առանց իշխանական խմբակցության ձայների ցանկացած խնդրահարույց օրենքի ընդունումից հետո ՍԴ դիմեն։
«Ըստ էության նախկին խորհրդարանում ընդդիմությունն այդ հնարավորություններից զրկված է եղել՝ անկախ նրանից այդ ընդդիմությունն իշխանամետ է եղել, թե իրական ընդդիմություն է եղել։ Միանձնյա որոշումներ կայացնելու հարցում ընդդիմության մանդատները լրջագույն զսպող մահակ են հանդիսանալու, և ՔՊ-ն նախորդ խորհրդարանի նման լայնարձակ լիազորություններ չի ունենալու, որ ինչ ուզի՝ անի»,-ասաց Ռոբերտ Հայրապետյանը։
Չի բացառվում նաև, որ ՍԴ-ն օրենքով իրեն տրված լիազորությունների շրջանակում կայացնի այնպիսի որոշում, որի եզրափակիչ մասում կամրագրի՝ ճանաչել ընտրություններն անվավեր և սահմանել մանդատների բաշխման նոր կարգ, ինչի արդյունքում արդեն ԿԸՀ-ն նոր որոշում կկայացնի ընտրությունների արդյունքում մանդատների բաշխման մասին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից