ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախյան երրորդ պատերազմում նահատակված Ալբերտ Հովհաննիսյանի մորը ՀՔԾ են հրավիրել՝ Արմեն Չարչյանի քրեական գործով 06/28/2021 20:09 | Քաղաքական
Արցախյան երրորդ պատերազմում նահատակված Ալբերտ Հովհաննիսյանի մայրը՝ Մանիկ Աճեմյանը, այսօր հրավիրվել էր ՀՔԾ՝ վկայի կարգավիճակով հարցաքննության։ Աճեմյանի փաստաբան Արթուր Նահապետյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ իր վստահորդը ՀՔԾ էր հրավիրվել՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում, քանի որ հանդիսանում է «Իզմիրլյան» ԲԿ աշխատակից։
Հարցաքննությունն այսօր տեղի չի ունեցել, քանի որ, փաստաբանի փոխանցմամբ, Աճեմյանն այն հոգեվիճակում չէ, որ կարողանա մասնակցել քննչական գործողությանը։
«Պայմանավորված անցած տարի տեղի ունեցած ողբերգական դեպքերով՝ տիկին Աճեմյանը հուզական գերլարված վիճակում է գտնվում և մի շարք այլ հարակից հանգամանքներ կան, որոնք վարույթն իրականացնող մարմնին անձամբ եմ այսօր ներկայացրել, որոնց պայմաններում այս պահին նա չի կարող մասնակցել վկայի հարցաքննությանը»,- նշեց Նահապետյանը՝ հավելելով, որ դրանք ներկայացվել ՀՔԾ քննիչին, որ վերջինս գնահատի դրանց հարգելի լինելը։
Նշենք, որ Մանիկ Աճեմյանի մասնակցությամբ այլ քննչական գործողություններ նախկինում չեն իրականացվել, Աճեմյանը պետք է այսօր հարցաքննվեր՝ առաջին անգամ, հետևաբար, այս պահի դրությամբ, նրա և Արմեն Չարչյանի մասնակցությամբ ևս որևէ առերես հարցաքննություն չէր կարող իրականացվել։
Իսկ թե արդյոք «Իզմիրլյան» ԲԿ այլ աշխատակիցներ արդեն հարցաքննվել են, Նահապետյանը նշեց, որ հստակ տեղեկություններ չունի, սակայն չի բացառում, քանի որ գործով մեղադրյալի պաշտպանը հարցազրույցներից մեկում հայտնել է, որ արդեն իսկ կան հարցաքննված վկաներ, որոնք դրական են արտահայտվել պարոն Չարչյանի վերաբերյալ։
Ինչ վերաբերում է հրապարակված ձայնագրությանը, փաստաբանը նշեց, որ տիկին Աճեմյանը որևէ դիրքորոշում չի հայտնել, քանի որ չի մասնակցել վկայի հարցաքննությանը։
Դիտարկմանը, որ, թեև հարցն իսկապես զգայուն է, բայց, այդուհանդերձ, վկան՝ իր դատավարական կարգավիճակով պարտավոր է համագործակցել վարույթն իրականացնող մարմնի հետ, այդ համատեքստում արդյո՞ք քննիչը կընդառաջի, Արթուր Նահապետյանն արձագանքեց՝ նշելով, որ յուրաքանչյուր պարագայում իրենք կողմ են բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության իրականացմանը։
Փաստաբանի խոսքով՝ քննությունն այնպես պետք է իրականացվի, որ դրա բոլոր մասնակիցների բարձրաձայնած հարցերին սպառիչ պատասխաններ տրվեն և գործով որևէ մութ անկյուն չթողնվի։
«Այսինքն՝ այս մասով մենք այդ դիրքորոշումն ունենք և լիարժեք պատրաստ ենք մեր վրա դրված պատասխանատվության մասով աջակցելու, որ օբյեկտիվ քննություն իրականացվի»,- ընդգծեց փաստաբանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից