Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   15:28 Աննա Հակոբյանը և Զելենսկու կինը Վատիկանում ներկա են գտնվել հրապարակային գլխավոր ունկնդրությանը

Փաստաբանը պահանջում է վերացնել պրոֆեսոր Արմեն Չարչյանի վերաբերյալ քրեական գործ հարուցելու մասին որոշումը, բողոք է ներկայացվել դատախազություն 06/27/2021   23:22  |  Քաղաքական

«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի վերաբերյալ քրեական գործ հարուցելու մասին որոշումն ապօրինի է և ենթակա է վերացման: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը` նշելով, որ դատախազություն բողոք է ներկայացրել՝ պահանջելով վերացնել քրեական գործի հարուցման և վարույթ ընդունելու մասին ՀՔԾ-ի խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Մարգարյանի որոշումը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ պրոֆեսոր Չարչյանին մեկ ամիս ժամկետով կալանավորելու որոշում է կայացվել մի քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել է թելեգրամյան ալիքներից մեկի կողմից հրապարակված ձայնագրության առթիվ:

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գտնում է, որ քրեական գործ հարուցելու և այն վարույթ ընդունելու մասին ՀՔԾ քննիչի որոշումն ապօրինի է և ենթակա վերացման, քանզի նախապատրաստված նյութերը քննիչի կողմից քննարկվել են բացառապես ՀՀ ՀՔԾ մամուլի քարտուղարի կազմված զեկուցագրի հիման վրա, ընդ որում՝ դա ընդունել է նաև ՀՔԾ-ն՝ իր պաշտոնական հաղորդագրությամբ, մինչդեռ՝ մամուլի քարտուղարը քրեադատավարական առումով սուբյեկտ չէ։

Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ քրեական գործ հարուցելու առիթներն են՝

1. հանցագործության մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները ՝ ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին,

2. հանցագործության մասին լրատվության միջոցների հաղորդումները,

3. հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերումը՝ իրենց լիազորություններն իրականացնելիս։

Փաստաբանի դիտարկմամբ՝ ՀՀ քր.դատ օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված՝ երրորդ առիթի տեսանկյունից քրեական գործ հարուցելու օրինական առիթ է համարվում վերը նշված դատավարական սուբյեկտների ֆունկցիոնալ լիազորությունների կատարման արդյունքում հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերումը, մինչդեռ սույն պայմաններում ՀՀ ՀՔԾ մամուլի քարտուղարը քրեադատավարական իմաստով չի համարվում հետաքննության մարմնի աշխատակից, քննիչ, դատախազ, դատավոր, ուստի նրա զեկուցագիրը որևէ պարագայում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի իմաստով չէր կարող հանդիսանալ քրեական գործ հարուցելու առիթ։

Նրա խոսքով՝ միայն այն բանից հետո, երբ ՀՀ ՀՔԾ մամուլի ծառայության աշխատակիցը կազմել է նույն մարմնի պետին ուղղված զեկուցագիր ենթադրյալ հանցավոր արարքի կատարման հայտնաբերման վերաբերյալ, որն ամբողջությամբ հիմնված է եղել հիշյալ «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքով տարածված տեղեկատվության հիմա վրա, վարույթն իրականացնող մարմինը ձեռնամուխ է եղել նյութեր նախապատրաստելու, այնուհետև քրեական գործ հարուցելու, ինչն արդեն իսկ վկայում է նրա մասին, որ փաստացի քրեական գործ է հարուցվել ոչ օրինական առիթ հանդիսացող զեկուցագրի հիման վրա, իսկ անօրինական առիթի հիման վրա հարուցված քրեական գործը չի կարող համարվել օրինական։

«Դա նույնն է, ինչ վարույթն իրականացնող մարմինը քրեական գործ հարուցելու որոշում կայացներ բացառապես հիմք ընդունելով և որպես օրինական առիթ դիտարկելով «չստորագրված» կամ «կեղծ ստորագրված» կամ «մտացածին անունից» գրված նամակը և այլ «անանուն» հաղորդումն՝ առանց այդ տեղեկատվության իսկությունը ստուգելու կամ էլ օրենսդրությամբ առհասարակ չնախատեսված առիթով»,- նշեց Ալեքսանյանը։

Ինչ վերաբերում է նրան, որ նույն օրը դատախազի կողմից վարույթն իրականացնող մարմնին քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ ուղարկվել էր FIP-Փաստերի ստուգման հարթակում տեղ գտած՝ նշյալ իրադարձության վերաբերյալ հրապարակումը, որն առկա է քրեական գործի նյութերում, ապա Ալեքսանյանն ընդգծեց, որ պաշտպանության կողմն այդ հանգամանքը չի էլ հերքում, սակայն անժխտելի փաստ է, որ ՀՀ դատախազության հիշյալ հանձնարարությունն ի կատար ածելու փոխարեն ՀՀ ՀՔԾ կողմից դրսեւորվել շտապողականության ու օրինական առիթ չհանդիսացող զեկուցագրի հիման վրա փաստացի ապօրինի հարուցվել քրեական գործ, ինչի բացասական հետեւանքնեևը պաշտպանության կողմը չպետք է կրի:

Հիշեցնենք, որ տելեգրամյան մի ալիքում հրապարակվել է ձայնագրություն, համաձայն որի՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հունիսի 18-ի առավոտյան աշխատակիցների հետ հանդիպմանը հորդորել է, որ աշխատակիցները պարտադիր կարգով մասնակցեն ընտրություններին։ Չարչյանը նշել է, որ եթե որևէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա կիմանա այդ մասին։ Ընդ որում` հանդիպլան ձայնագրությունը հրապարակվել էր մոնտաժված տարբերակով, որից հետո հաշված ժամերի ընթացքում ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով, որի շրջանակներում նախ բերման են ենթարկել Չարչյանին և տեղափոխել ՀՔԾ, ապա ձերբակալելու որոշում կայացրել։ Պաշտպանները բողոք են ներկայացրել Չարչյանին ձերբակալելու մասին որոշման դեմ, ինչը բավարարվել է քվեարկության օրը և նա դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։

Հունրսի 21-ին դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ԿԸՀ-ն բավարարել է Արմեն Չարչյանի նկատմամբ հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունները, ինչից հետո ՀՔԾ-ն շտապեց մեղադրանք առաջադրել Արմեն Չարչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը մասնակի բավարարվել է։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:07 25/06/2021  |  ՔաղաքականՊրոֆեսորին պաշտպանելն ու աջակցելը միայն բժշկական աշխարհի գործը չէ. Ազատություն պրոֆեսորին. Գեղամ Նազարյան
19:05 25/06/2021  |  ՄեկնաբանությունՍա կոչվում է մասնագիտական ոչնչացում. Ալեքսանյանը՝ ՀՔԾ-ին
19:01 25/06/2021  |  ՄեկնաբանությունԱրմեն Չարչյանի փաստաբանների կոչը ՀՔԾ-ին. Վարդևանյան
18:48 25/06/2021  |  ԼՐԱՀՈՍԲժիշկները բաց նամակ հանձնեցին Առողջապահության նախարարությանը և ՄԻՊ-ին. Պահանջում են ազատ արձակել Արմեն Չարչյանին
18:27 25/06/2021  |  ԼՐԱՀՈՍՊրոֆեսոր Չարչյանի մոտ շաքարի քանակը կարգավորել չի հաջողվում. Սրտի շրջանում կան սեղմոցներ.բժիշկ
17:55 25/06/2021  |  ԼՐԱՀՈՍԱյսօր Արմեն Չարչյանի ընդունարանի դիմաց 30 հոգի նստած նրան էր սպասում. ԵՊԲՀ դասախոս
17:46 25/06/2021  |  ԼՐԱՀՈՍԲուժաշխատողները Արմեն Չարչյանին ազատ արձակելու պահանջով նամակ հանձնեցին Արդարադատության նախարարություն. Շարժվում են դեպի Կառավարություն, ԱՆ, Բաղրամյան 26 և ՄԻՊ գրասենյակ
17:42 25/06/2021  |  ԼՐԱՀՈՍՎերացրե՛ք Արմեն Չարչյանի կալանքը. Կարող է հանենք սպիտակ խալաթները և ալեկոծենք փողոցները. Բժիշկները նամակը հանձնեցին դատախազություն
17:23 25/06/2021  |  ԼՐԱՀՈՍԲուժաշխատողները դատախազության դիմաց են՝ ի աջակցություն Արմեն Չարչյանի
16:34 25/06/2021  |  ԼՐԱՀՈՍԿոչ ենք անում դուրս չգալ մասնագիտական էթիկայի սահմաններից. ՀՔԾ-ն՝ Արմեն Չարչյանի փաստաբաններին

Արխիվ

[]