ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանում թուրքական ռազմաբազաներ ստեղծելով Անկարան մեր տարածաշրջանում բարձրացնում է ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի դերակատարումը՝ ի հաշիվ Ռուսաստանի. Սաֆրաստյան 06/26/2021 13:29 | Քաղաքական
Թուրքիան արդեն պաշտոնապես հայտարարում է այն մասին, որ պատրաստվում է Ադրբեջանում ռազմաբազաներ տեղակայել, այսինքն՝ նախապատրաստական գործընթացն ավարտվել է և սկսվել է նոր փուլ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
Ըստ նրա՝ պաշտոնական հայտարարությունները նպատակ ունեն համաձայնեցնել այդ գործընթացները Ռուսաստանի հետ: Քանի որ Ռուսաստանը սկզբունքայնորեն դրան դեմ պետք է լինի:
«Նման հայտարարություններ անելով Թուրքիան փորձում է բանակցային գործընթաց սկսել Մոսկվայի հետ այս հարցի շուրջ և այդպիսով հասնել իր նպատակին: Կարծում եմ, որ այդ գործընթացը մի քանի ամիս կպահանջի: Հաջորդ փուլը լինելու է իրական գործընթացը՝ ռազմաբազաների ստեղծման հարցում: Եվ այստեղ շատ կարևոր կլինի հետևյալ հանգամանքը, եթե Ռուսաստանից չհաջողվի ստանալ համաձայնություն ռազմաբազաների ստեղծման վերաբերյալ, արդյոք Թուրքիան կգնա այդ ծրագրի իրականացմանը, թե ոչ: Սա շատ կարևոր սկզբունքային խնդիր կարող է դառնալ»,- նշել է արևելագետը:
Սաֆրաստյանի արձանագրմամբ՝ այս պրոցեսը շատ կարևոր աշխարհաքաղաքական, քաղաքական հաշվարկների, բանակցային պրոցեսների արդյունք պետք է լինի:
«Այս համատեքստում շատ կարևոր է նաեւ այն, որ ռազմաբազան, որը Թուրքիան, ըստ ամենայնի կստեղծի, կներկայացվի ոչ միայն թուրքական, այլ նաև որպես ՆԱՏՕ-ի շահերը սպասարկող: Այսինքն՝ Անկարան կփորձի ստանալ նաև Արևմուտքի և ԱՄՆ-ի դրական եզրակացությունը: Սա նաև մեկ այլ ուղղություն է՝ այս աշխարհաքաղաքական քննարկումների մեջ: Դա բավական բարդ գործընթաց է լինելու բանակցային առումով, աշխարհաքաղաքական առումով, տարածաշրջանային առումով, Ռուսաստան – Արևմուտք հարաբերությունների առումով: Այս ամենը, իհարկե, ժամանակ կպահանջի», - նշել է նա:
Փորձագետի դիտարկմամբ՝ տեղի ունեցող գործընթացները վկայում են այն մասին, որ Հարավային Կովկասը դառնում է աշխարհաքաղաքական գործընթացների ավելի կարևոր կենտրոն, քան եղել է նախկինում: Ընդ որում՝ Հարավային Կովկասը ավելի մեծ նշանակություն ստացավ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի հրահրած պատերազմով։ « Հարավային Կովկասի դերի բարձրացումը համաշխարհային աշխարհաքաղաքական քարտեզի վրա կապված է այն հանգամանքի հետ, որ մեր տարածաշրջանում ակտիվանում է Թուրքիան»,- նշել է Ռ.Սաֆրաստյանը:
Ըստ նրա՝ Անկարան մի կողմից փորձում է համաձայնության գալ Ռուսաստանի հետ, մյուս կողմից ` իր ազդեցությունն է ուզում ուժեղացնել՝ ի հաշիվ Մոսկվայի: «Այս պրոցեսների ականատեսն ենք լինում վերջին մեկ ամսվա ընթացքում։ Թուրքիան տարածաշրջանում իր ազդեցությունը ուժեղացնելու մասով գործողություններն սկսեց համաձայնեցնել Արևմուտքի հետ, փորձում է ԱՄՆ-ին ցույց տալ, որ դրանով իսկ ինքը կատարում է այն խնդիրները, որոնք բխում են ԱՄՆ-ի շահերից՝ թուլացնելով Ռուսաստանի ազդեցությունը: Դրանով իսկ Անկարան բարձրացնում է ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի դերակատարումը: Հիմա մենք գտնվում ենք այդ գործընթացների կիզակետում, իսկ, թե երբ կլինեն արդյունքները, մենք չենք կարող կանխատեսել»,- նկատել է նա:
Գնահատելով Ռուսաստանի գեոստրատեգիան մեր տարածաշրջանում՝ Սաֆրաստյանի խոսքերով կարելի ենք եզրակացնել, որ Մոսկվան վերջին մի քանի տարիների ընթացքում որոշակի մոդուսի էր հասցրել իր հարաբերությունները Թուրքիայի հետ, որը ռուսական կողմը գնահատում է իր ազգային շահերի տեսանկյունից օգտակար:
«Հիմնական նպատակն էր Թուրքիան հնարավորինս հեռացնել Արևմուտքից, ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից: Սակայն Թուրքիան այս ամիսների ընթացքում կտրուկ փոխում է իր գործելաոճը և գնում է Ռուսաստանի հետ բախումների՝ աշխարհաքաղաքական առումով: Դա տեսանք, թե Ղրիմի հարցում, թե Դոնբասում, քանի որ Թուրքիան համաձայնվել է ռազմական առումով համագործակցել Ուկրաինայի հետ: Հիմա մենք դա տեսնում ենք Հարավային Կովկասում, երբ Թուրքիան հայտարարում է Ադրբեջանում ռազմաբազա ստեղծելու իր ցանկության մասին»,- արձանագրել է Ռ.Սաֆրաստյանն ու ավելացրել. «Այժմ Կրեմլը պետք է կարողանա այս պահը ճիշտ գնահատել՝ ստրատեգիական առումով: Պետք է կարողանա ճիշտ գնահատի Թուրքիայի պահվածքի այդ կտրուկ փոփոխությունը, ճիշտ գնահատի և հակադարձող քայլեր մշակի»:
Նրա կարծիքով՝ Կրեմլը դեռ վերջնական որոշում չունի, թե ինչպես արձագանքի Թուրքիայի պահվածքի փոփոխությանը: «Պատահական չէ, որ տարածաշրջանում Թուրքիայի ակտիվության մասին հարցերին ի պատասխան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ բամբասանքները չի մեկնաբանում: Միևնույն ժամանակ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը շատ ուշադիր հետևում է այդ գործընթացներին: Կարծում եմ, հրապարակայնորեն Ռուսաստանի կողմից չկա արձագանք։ Ըստ իս՝ Կրեմլը քննարկումների փուլում է, թե ինչպիսին պետք է լինի արձագանքը Թուրքիայի այս քայլերին՝ ռազմաբազայի հետ կապված», - նշել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենը:
Արևելագետը համոզված է՝ Ադրբեջանում թուրքական ռազմաբազաների ստեղծումը Ռուսաստանի շահերից չի բխում, բայց եթե Ռուսաստանը, այնուամենայնիվ, համաձայնվի ռազմաբազաների տեղակայմանը, ապա պետք է ինչ-որ բան պահանջի դրա դիմաց:
«Չնայած, ես չեմ կարծում, որ այս հարցում Մոսկվան իր համաձայնությունը կտա: Սակայն, եթե համաձայնությունը լինի, դժվար թե Մոսկվան բարձրացնի ռուս խաղաղապահների անժամկետ Արցախում գտնվելու մանդատի հարցը: Դեռ երկար ժամանակ կա խաղաղապահների մանդատի ժամկետի ավարտին: Կարծում եմ՝ Ռուսաստանը Թուրքիայից ավելի մեծ զիջումներ կպահանջի: Իսկ խաղաղապահների հարցը Մոսկվան կարող է լուծել Ադրբեջանի վրա ճնշում գործադրելով: Այսինքն՝ խաղաղապահների հարցը կլուծի Բաքվի հետ, այլ ոչ թե Թուրքիայի»,- եզրափակել է արևելագետը:
Հեղինակ՝ Անի Մշեցյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ