ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վերացրե՛ք Արմեն Չարչյանի կալանքը. Կարող է հանենք սպիտակ խալաթները և ալեկոծենք փողոցները. Բժիշկները նամակը հանձնեցին դատախազություն 06/25/2021 17:42 | ԼՐԱՀՈՍ
Մենք պատրաստել ենք բաց նամակ, որը ստորագրել է բժշկական հանրության 539 ներկայացուցիչ։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց բժիշկ Ս. Սահակյանը
Վերջինս ընթերցեց բաց նամակը, որն ուղղված է ՀՀ քաղաքացուն, վարչապետին, նախագահին, Գլխավոր դատախազին, Արդարադատության նախարարին, ՄԻՊ-ին և Առողջապահության նախարարին.
«Մասնագիտական գործունեության բերումով համոզված ենք, որ մարու կյանքը գերակա արժեք պետք է լինի ՀՀ-ում։ Մարդու կյանքի որակի բարելավումը նախապայմանն է բոլոր այլ տեսակի բարեկեցությունների։ Մարդու կյանքի պահպանման և որակի բարելավման սուրբ գործին ենք ծառայում մենք։ Կարծում ենք՝ ոչ ոք և ոչինչ մեզ չպետք է խանգարի՝ շարունակելու ծառայել այդ նպատակին։
Մեր եղբայր, ընկեր, գործընկեր, պրոֆեսոր Չարչյանը կալանավորված է։ Երկար տարիներ տառապում է շաքարային դիաբետով, որի մի շարք ծանր բարդությունների պատճառով տեսողական խնդիրների կապակցությամբ վիրահատվել է։ Սրտամկանի անոթների ծանր ախտահարումների կապակցությամբ վերջերս իրականացվել է 3 մագիստրալ-կորոնալ անոթների ստենդավորում։ Երիկամների սուր անբավարարության կապակցությամբ մի քանի օր առաջ ստացել է ինտենսիվ բուժում։
Պրոֆեսոր Չարչյանի աշխատասենյակի առջև ամեն օր հիվանդների մեծ հոսք է, որոնք, իրացնելով բժշկին ընտրելու իրենց սահմանադրական իրավունքը, ցանկանում են վիրահատվել հատկապես նրա մոտ։
Վերջին 10 օրվա ընթացքում երիկամների սուր անբավարարության առանձին նշանների, սրտամկանի շարունակվող իշեմիայի, զարկերակային զգալի գերճնշման, ախտանիշային ամոքող բուժումների զուգակցումով պրոֆեսոր Չարչյանը չի դադարեցրել զբաղվել կյանքի իմաստ դարձած իր սուրբ գործով, ամեն օր կատարել է բարդ վիրահատություններ։
Բժշկագիտության պատմությունն ապացուցված է համարում, որ ոչ մի դեղ, ոչ մի վիրահատական գործողություն չի կարող առողջացնել հիվանդին, եթե նրա օրգանիզմը պատրաստ չէ դրան։
Ոչ մի պաշտոնյա հավիտենական չէ։ Կարևոր է մարդը, հավիտենական է նրա բարի գործերը։ Դուք, ձեր ընտանիքի անդամները, ձեր ընկեր-բարեկամները եղել են մեր հիվանդները։ Մեզ ոչինչ չի խանգարելու բուժել ու առողջացնել ձեզ։ Հիմա մեր թիմն ալեկոծված է, չենք կարողանում կենտրոնացնել մեր միտքը, մեր մատների դողը խանգարում է մեզ։ Բժիշկը բուժում է հոգով, մեր հոգին խռովված է։
Ենթադրում ենք, որ վաղը, հաջորդ օրերին չենք կարողանալու բուժել հոգով։ Պրոֆեսոր Չարչյանի մարմինն ու հոգին այսօր օգնության կարիք ունեն։ Մեր հիվանդները մեր օգնության կարիքն ունեն։ Օգնեք մեզ, որ մենք էլ օգնենք մեր հիվանդներին։ Քաղաքական կամ քրեաիրավական հարցերը մեր քննելին չեն, մենք երաշխավորում ենք, որ քրեաիրավական ձեր վախերն իրականություն չեն դառնալու։ Պրոֆեսորն իրավապահ մարմինների առաջին իսկ պահանջով ներկայանալու է։ Վերացրե՛ք կալանքը։ Խնդրում, հորդորում, պահանջում ենք։ Վաղը, հաջորդ օրերին ենթադրում ենք, որ հնարավոր է չկարողանանք հավատարիմ մնալ Հիպոկրատի պատգամներին՝ բուժել հոգով և սրտով։
Ենթադրում ենք, որ կարող է հանենք սպիտակ խալաթները և ալեկոծենք փողոցները, հետո երևի շատանանք։ Ոչ մի պաշտոն հավիտենական չէ, կարևոր է մարդը»,-ասաց Ս. Սահակյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ