ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեր բուժաշխատող-քաղաքացիներն ինչո՞ւ են փակվել տներում ու հետեւում, թե Նիկոլն ինչպես է ստորացնում իրենց ընկերոջը, գործնկերոջը. Գեղամ Նազարյան 06/25/2021 13:58 | Վերլուծություններ
Մի հարց եմ ուզում դնել քննարկման. Ինչո՞ւ բժշկական հանրությունը չի համախմբվում ու պաշտպանում իրենց հարգված գործընկերոջը՝ պրոֆեսոր Արմեն Չարչյանին։ Կոնկրետ հարց. ինչո՞ւ հազարավոր բուժաշխատողներ սպիտակ խալաթները հագած չեն կանգնում դատախազության կամ դատարանների դիմաց։ Կասեք՝ հայտարարություն են արել։ Դա ձեւական, պասիվ մի քայլ է: Ի դեպ, դա էլ է շատ դժվար ստացվում։
Արմեն Չարչյանը ոչ մի վատ բան չի արել. բոլորը գիտեն, ավելին՝ կոչ անելով անպայման գնալ քվեարկության, իրեն պահել է որպես քաղաքացի։ Հիմա մեր բուժաշխատող-քաղաքացիներն ինչո՞ւ են փակվել տներում ու հետեւում, թե Նիկոլն ինչպես է ստորացնում իրենց ընկերոջը, գործնկերոջը։
Մենք հասարակությո՞ւն ենք, թե ցեղախումբ, որն ինչպես փայլուն ձեւակերպել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, ընտրեց մուրճով շամանին։
Այն պահից, երբ Չարչյանի գործերը լավանան, անմիջապես շատերը կրկին հայտնվելու են նրա կողքին։ Սա հայաստանյան կեղտոտ բարքերն են։
Երբ 2018-2019 թվականներին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում էր մի կողմից քրեական հետապնդում, իսկ մյուս կողմից՝ կեղտոտ քարոզչական թունավորում, հատուկենտ մարդիկ հրապարակային կանգնեցին նրա կողքին։ Ընտանիքի անդամներից բացի՝ հատուկենտ մարդիկ, ովքեր իրենց դեմքով ու իրենց համարձակությամբ, իրենց խղճի թելադրանքով կանգնեցին Քոչարյանի կողքին։
Բայց հենց Քոչարյանի գործերը լավացան, նրա շուրջ տեղ ու դադար այլեւս չկա։ Նրա համախոհների եւ թիմակիցների շրջանում անմիջապես հայտնվեցին մարդիկ, ովքեր իր դժվար պահին կամ անտարբեր էին, կամ իր դեմ աշխատողների ճամբարում էին, կամ ի պաշտպանություն Քոչարյանի ստորագրություն հավաքելիս հրաժարվում էին՝ «կարող է վարկաբեկվենք» բացատրությամբ։ Սա է իրականությունը։ Սա է հայաստանյան որակը։ Ու չգիտես արդեն ով է մեղավորը, ով՝ պատասխանատուն։
Ու նույնը հիմա, աչքիդ առաջ բժիշկ, պրոֆեսոր Արմեն Չարչյանի օրինակն է. քանի- քանի մարդու կյանք է փրկել, ոտքի կանգնացրել, քանի-քանի ուսանող է կրթել, քանի-քանի լավ բժիշկ պատրաստել, քանի-քանի մարդ է անվճար բուժել ու մոռացել դրա մասին։ Եթե այս մարդկանց ու բուժաշխատողների մի 20 տոկոսն էլ դուրս գար փողոց, ապա կլիներ լրիվ ուրիշ Հայաստան։ Տանը նստած հեշտ է նիկոլ մեղադրելը, շատ ավելի դժվար է քաղաքացի լինել։
Գեղամ Նազարյան
Ճշմարտություն սերունդների համար
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ