ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանում հայ ռազմագերիների վերաբերյալ քրեական գործերը կազմված են լեգենդների հիման վրա, հայ փաստաբանների ներգրավումը կարող է փոշիացնել այն. Արա Զոհրաբյան 06/25/2021 15:49 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանում հայ ռազմագերիների վերաբերյալ քրեական գործերը կազմված են լեգենդների հիման վրա և հայ փաստաբանների ներգրավումն այդ լեգենդը կարող է ուղղակի փոշիացնել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ ՀՀ փաստաբանների պալատը հանդես եկել՝ Ադրբեջանում ընթացող դատավարություններում հայ ռազմագերիերին իրավաբանական օգնություն ցույց տալու նախաձեռնությամբ։ Մասնավորապես, ՓՊ-ն որոշել է դիմել ՀՀ իրավասու մարմիններին, Ադրբեջանի իրավասու մարմիններին, Ադրբեջանի փաստաբանների միությանը, ինչպես նաև միջազգային այլ կառույցներին՝ հայ ռազմագերիներին ՀՀ փաստաբանների միջոցով իրավաբանական օգնություն ցույց տալն ապահովելու, ՀՀ փաստաբանների մուտքը Ադրբեջան թույլատրելու և նրանց անվտանգությունը երաշխավորելու հարցերով։
ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ բազմաթիվ փաստաբաններ են արձագանքել, որոնք ցանկանում են ներգրավվել, ռազմագերիների ընտանիքների անդամներից ևս դիմել են, առաջիկայում այդ տեղեկությունները կհավաքվեն, գործողությունների պլանը կկազմվի, ինչից հետո ևս մեկ անգամ քննարկում կիրականացվի՝ իրավասու մարմինների հետ։ Զոհրաբյանն ընդգծեց, որ պետք է համագործակցել իրավասու մարմինների հետ, որ հաջողությունն ավելի մեծ լինի, հետո արդեն կգործեն։
«Ադրբեջանը պետք է թույլ տա, որ ՀՀ քաղաքացին գնա Բաքու, իրավական ընթացակարգեր կան, որ պետք է մասնակցի դատավարությանը։
Եթե Ադրբեջանը չթույլատրի, բնականաբար, չի ստացվի։ Իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ է ՀՀ իրավասու մարմինների և միջազգային կառույցների գործուն աջակցությունը, որոնք պետք է երաշխավորեն փաստաբանների անձեռնմխելիությունը»,- նշեց Արա Զոհրաբյանը։
Իսկ թե ինչ միջազգային իրավակարգավորումներ, իրավական ակտեր կան, կարգավորում են նշված գործընթացը, Զոհրաբյանը նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանությունը բոլոր երկրներում և միջազգային մի շարք պայմանագրերում երաշխավորված իրավունք է։
«Մնում է իրագործման հնարավորությունը, որովհետև այդ քրեական գործերը կազմված են լեգենդների վրա և հայ փաստաբանի ներգրավումն այդ լեգենդը կարող է ուղղակի փոշիացնել»,- ընդգծեց Արա Զոհրաբյանը։
Ինչ վերաբերում է միջազգային կառույցների ներկայացուցիչների կամ երրորդ պետության փաստաբանների ներգրավման հնարավորությանը, եթե ՀՀ քաղաքացի հանդիսացող փաստաբաններին թույլ չտան ներգրավվել, ապա Զոհրաբյանը նշեց, որ դա ևս քննարկվել է, հնարավոր տարբերակ է, բայց առաջնային է ՀՀ փաստաբանների ներգրավումը, այդ տարբերակը կքննարկվի, երբ ՀՀ փաստաբաններին թույլ չտան ներգրավվել։
Նշենք, որ մի շարք գործերով Բաքուն արդեն կայացրել մեղադրական դատավճիռներ. լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման, իսկ 14 հայաստանցիների մասով դատաքննությունն արդեն սկսվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում. այսօր հրապարակվել է մեղադրական եզրակացությունը:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ