ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազությունը ստում է. Էրիկ Ալեքսանյանը փաստաթուղթ է հրապարակել 06/25/2021 11:14 | Մեկնաբանություն
Դատախազությունը ընկալել էր հարցի խնդրահարույց բնույթը, փորձել էր շտկել, բայց քաղաքական պատվերների կատարումը անհապաղ պրոցեսս է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով դատախազության տարածած հաղորդագրությանը։
«Ծանոթացա դատախազության պարզաբանմանը կապված պ-ն Չարչյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդմանը։ Դրանում մասնավորապես նշվում է, հետևյալը՝ «պաշտպանության կողմից շահարկվող և տարբեր լրատվամիջոցներով տիրաժավորվող այն պնդումները, թե քրեական գործը հարուցվել է անանուն հաղորդման հիման վրա, չեն համապատասխանում իրականությանը: ՀՀ ՀՔԾ-ում քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածով նախատեսված օրինական առիթի առկայության պայմաններում, նյութեր նախապատրաստելու ընթացքում ձեռք բերված բավարար հիմքերով: Քրեական գործ հարուցելու համար առիթ է հանդիսացել վարույթն իրականացնող մարմնի կողմից իր լիազորություների իրականացման ընթացքում հանցագործության վերաբերյալ վկայող տվյալների հայտնաբերումը: Ավելին, նույն օրը դատախազի կողմից վարույթն իրականացնող մարմնին քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ ուղարկվել էր FIP-Փաստերի ստուգման հարթակում տեղ գտած՝ նշյալ իրադարձության վերաբերյալ հրապարակումը, որն առկա է քրեական գործի նյութերում»:
Անկեղծ ժպիտով եմ վերաբերվում դատախազության այս հայտարարությանը։ Ուրախ եմ, որ ի վերջո դատախազությունը ընդունեց այն փաստը, որ «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքը որպես անհայտ աղբյուր չի կարող օրինական առիթ հանդիսանալ քրեական գործ հարուցելու համար, սակայն հորդորում ենք դատախազությանը չստել հասարակությանը թե իբր տվյալ դեպքում քրեական գործ հարուցելու համար առիթ է հանդիսացել վարույթն իրականացնող մարմնի կողմից իր լիազորություների իրականացման ընթացքում հանցագործության վերաբերյալ վկայող տվյալների հայտնաբերումը: Դա բացարձակ սուտ է:
Տեղեկացնենք հասարակությանը, որ այն բանից հետո, երբ «Բաղրամյամ 26» տելեգրամյան ալիքով տարածվեց հայտնի ձայնագրությունը, ապա դրանից անմիջապես հետո մինչ դատախազի կողմից քննիչին հանձնարատություն ուղարկելը նյութեր նախապատրաստելու համար, ՀՀ ՀՔԾ մամուլի ծառայության պատասխանատուն զեկուցագիր ներկայացրեց ՀՔԾ պետի անվամբ հենց «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքով կատարված հրապարակման մասով, որից անշիջապես հետո էլ կայացվում է
«Քրեական գործ հարուցելու և այն վարույթ ընդունելու մասին» վերտառությամբ որոշում, որի մեջ բառացի նշված է հետեւյալը՝ «2021 թվականի հունիսի 18-ին «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքով տարածված ձայնագրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցված Հայաստան դաշինքի թեկնածուն, օգտագործելով իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, իր ղեկավարած ՓԲ ընկերության աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին»
Հարգելի գործընկերներ վերը մեջբերվածներից ակնհայտ է, որ սույն պարագայում, որևէ դեպքում քրեական գործ հարուցելու առիթ չի հանդիսացել վարույթն իրականացնող մարմնի ստուգողական գործողությունները, քանզի նկատեցիք որ ոչ մի տեղ « վարույթն իրականացնող մարմնի կողմից իր լիազորություների իրականացման ընթացքում հանցագործության վերաբերյալ վկայող տվյալների հայտնաբերում» կամ «ստուգողական գործողությունների արդյունքում» ձևակերպումներ տրված չեն: Այո պետք է ազնիվ լինենք և ընդունենք, որ իսկապես նույն օրը դատախազի կողմից վարույթն իրականացնող մարմնին քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ ուղարկվել էր FIP-փաստերի ստուգման հարթակում տեղ գտած՝ նշված իրադարձության վերաբերյալ հրապարակումը, սակայն հարցը գիտեք ինչումն է, մինչ այդ հանձնարարությունը ուղարկելը, քննիչն արդեն իսկ անհայտ աղբյուրի հիման վրա հարուցել էր քրեական գործը։ Այսինքն դատախազությունը ընկալել էր հարցի խնդրահարույց բնույթը, փորձել էր շտկել, բայց քաղաքական պատվերների կատարումը անհապաղ պրոցեսս է։
Հարգելի դատախազության գործընկերներ երբեմն սխալը ընդունելը իրոք արժանի է հարգանքի, Դուք գիտեք որ այս ամենը հանգեցնելու է պ-ն Չարչյանի արդարացմանը։
Առողջ եղեք
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ