ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամեն ինչ իրականում այդքան էլ պարզ չէ․ «Փաստ» 06/24/2021 10:09 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է . «Արտահերթ ընտրությունների արդյունքները դարձել են հանրային դիսկուրսի ամենաքննարկվող հարցը։ Ընդ որում, ինչպես այսօր հասարակությունն է պառակտված ու բևեռացված, այնպես էլ ընտրությունների ու դրանց արդյունքների շուրջ հնչող կարծիքներն են տարաբնույթ ու միմյանց հակադիր։ Այս համատեքստում հատկանշական է, որ երբ արդեն արդյունքներն ամփոփված են, շատ են դատողությունները «հետին թվով», թե այսպես կամ այնպես պետք է վարվեին քաղաքական ուժերը, որպեսզի, ի վերջո, այսպիսի տխուր պատկերի ականատես չլինեինք։ Օրինակ՝ այն մասին, թե ընդդիմությունը պետք է բոյկոտե՞ր ընտրությունները, թե՞ ճիշտ են արել, որ մասնակցել են։ Բոլոր տեսակետներն իրենց խորքում ունեն նաև պատճառաբանություններ:
Բայց... Նախևառաջ, արդեն կատարվածի շուրջ դատողություններ անելն ու միմյանց ինչ-որ հարցերում մեղադրելն անշնորհակալ գործ է, քանի որ ունենք կատարված փաստ: Ինչպես ասում են՝ կարիք չկա նորից ընկնել ժողովրդական հայտնի ասույթի դաշտ. «Զատկից հետո ներկած ձուն ո՞ւմ է պետք»։ Բացի այդ, եթե թեկուզ, ենթադրենք, ընդդիմադիր հիմնական ուժերը, օրինակ՝ «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինքը, ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն, լավ՝ ևս մի քանի ուժ, չմասնակցեին ընտրություններին, ապա դա դեռ չի նշանակում, որ ընտրական գործընթաց տեղի չէր ունենալու, կամ միջազգային հանրությունը չէր ճանաչելու ընտրությունների լեգիտիմությունը։
Ընտրությունները, միևնույնն է, տեղի կունենային, իսկ խորհրդարանում ընդդիմության տեղերը կարող էին զբաղեցնել ընտրարշավի մեջ ընդգրկված մյուս 15-20 ուժերից մի քանիսը, ընդ որում, նրանք, որոնց Նիկոլ Փաշինյանի իշխանության ընդդիմություն անվանելը սրբապղծություն կլինի։ Դրանք ընդդիմություն են իրական ընդդիմությանն ու ազգային բոլոր ուժերին: Ի վերջո, իշխանությունները դրանց գործուղել էին ընդդիմադիր դաշտ՝ ձայները փոշիացնելու համար։ Դա արդեն իրենք էլ չեն թաքցնում: Այդպիսով պատկերացնո՞ւմ եք մի վիճակ, երբ որ իրական ընդդիմության փոխարեն ընդդիմության դերը խաղային, ասենք, «Հանրապետություն» կուսակցությունը, «Արդարություն» կուսակցությունը կամ, առավել ևս, «Բաբաջանյան-Շիրինյան» դաշինքը։ Ավելի մեծ զավեշտ դժվար կլինի պատկերացնել:
Այդ պարագայում կունենայինք 100 տոկոս իշխանական խորհրդարան՝ իր բոլոր ողբերգական հետևանքներով: Քննարկվող մյուս հարցն այն է, թե արդյոք «Հայաստան» կամ «Պատիվ ունեմ» դաշինքները պե՞տք է վերցնեն մանդատները, թե՞ ոչ: Հարցն իրականում այդքան էլ պարզ չէ, քանի որ լուրջ կշռադատման ու հաշվարկների պետք է ենթարկվի՝ խորհրդարանում ընդդիմության ներգրավվածության հարցին վերջնական լուծում տալու նպատակով։ Այդ մասին ասել են նաև նշյալ ուժերը: Ճիշտ է՝ իշխանությունների ստացած 71 մանդատները նրանց հնարավորություն են տալիս մեծամասնություն ապահովելու միջոցով բազմաթիվ օրենքներ անցկացնել և որոշումներ ընդունել, սակայն հարցը միայն դրանով չի սահմանափակվում։ Խորհրդարանական կառավարման անցած երկրում ԱԺ ընդդիմությունը որոշակի լծակներ ունի ոչ միայն օրենսդրական աշխատանքներում հիմնովին ներգրավվելու, գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, ինչպես նաև խորհրդարանական դիվանագիտությանը մասնակից լինելու և բազմաթիվ այլ հարցերում։
Վերջապես, խորհրդարանական ընդդիմությունը հնարավորություն է ստանում նաև երկրի թիվ մեկ ամբիոնից բարձրացնել հանրությանը հուզող բազմաթիվ հարցեր ու պարզաբանումներ պահանջել կառավարությունից։ Շատ կարևոր է, որ ընդդիմությունը ստանում է իշխանություններին վերահսկելու, զսպելու, հակակշռելու իր հիմնական գործառույթն իրականացնելու շոշափելի հնարավորություններ։ Այնպես որ, վերջնական որոշում ընդունելու համար բազմաթիվ գործոններ պետք է հաշվի առնել, առավել ևս, որ մանդատներից հրաժարվելու դեպքում ստեղծվող վիճակի հետ կապված օրենսդրությունը 100 տոկոսանոց կարգավորում չի նախատեսում:
Այս մի քանի օրերին տարբեր իրավաբաններ տարբեր գնահատականներ են տվել այս հարցի հետ կապված: Ի դեպ, անկարևոր չէ նշել, որ սահմանադրագետների կարծիքով, ՔՊ-ի մանդատների քանակը 2/3 չի ապահովում: Դրան գումարած՝ վերահաշվարկների արդյունքում պարզվում է, որ «Հայաստան» դաշինքի քվեները մասսայաբար քիչ են գրել: Ինչպես երևում է, ամեն ինչ շատ ավելի ուշագրավ է դառնում...»
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 24․06.21թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից