ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանը շուտով կվերսկսի պարբերաբար շոուներ սարքել՝ մարդկանց զբաղեցնելու համար. Նաիրի Հոխիկյան 06/24/2021 14:28 | Մեկնաբանություն
Կառավարության ձևավորումից հետո մենք կտեսնենք, թե ընտրարշավին մասնակցած ու 1-2 տոկոս ձայն հավաքած կոնկրետ ովքեր են ստանալու պաշտոններ Նիկոլ Փաշինյանի ձեռքից։ Ես գիտեմ անուններ, որոնց պաշտոնների համար հիմա արհեստական կերպով քարոզվում է հանրային պահանջ։ Նման դիտարկմամբ է հանդես եկել լրագրող Նաիրի Հոխիկյանը։
«Արտահերթ ընտրությունը ավարտվեց՝ իր հետ բերելով մարդկանց ու քաղաքական ուժերի իրական նպատակների բացահայտում։
Կառավարության ձևավորումից հետո մենք կտեսնենք, թե ընտրարշավին մասնակցած ու 1-2 տոկոս ձայն հավաքած կոնկրետ ովքեր են ստանալու պաշտոններ Նիկոլ Փաշինյանի ձեռքից։ Ես գիտեմ անուններ, որոնց պաշտոնների համար հիմա արհեստական կերպով քարոզվում է հանրային պահանջ։
Խորհրդարանական ընդդիմությունն էլ ամռանը մի փոքր կհանգստանա, ուժերը կհավաքի, որ պատրաստվի «թեժ աշնանը»։
Նախորդ ամիսների ընթացքում ինձ համառորեն Ռոբերտ Քոչարյանի հետ կապող բամբասանքները առաջիկա ամիսներին կնվազեն, քանի որ առաջ կգան այլ բամբասանքի օբյեկտներ։
Որպեսզի հստակ լինի, պարզ ասեմ, որ ես հարգում եմ «Հայաստան» դաշինքի կազմում ընդգրկված շատ մարդկանց, նրանց մեջ կան բազմաթիվ ընկերներ, բայց ես երբևէ ներառված չեմ եղել այդ ուժի քարոզչության մեջ։ Կարող էի այդ և/կամ մի քանի այլ կուսակցությունների ցանկում լինել որպես պատգամավորության թեկնածու, բայց հրաժարվել եմ՝ նախընտրելով առայժմ հեռու մնալ այդ գործընթացից։
Ես ընկերներ և մտերիմներ ունեմ նաև Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՔՊ-ում, բայց դա չի խանգարում, որ նրանց առաջ դնեմ բոլոր այն պետականակործան սխալները, որոնք արվում են իշխող ուժի և նրա ոչ կոմպետենտ ղեկավարի կողմից։
Տևական ժամանակ ես փաստերով ներկայացնում եմ Նիկոլ Փաշինյանի և նրա սերտ շրջապատի ազգուրաց քաղաքականությունը՝ որևէ կերպ հրապարակային չխոսելով Ռոբերտ Քոչարյանի մասին։ Դա հիմք է տվել շատերին՝ ենթադրելու, որ ես երկրորդ նախագահի օգտին եմ աշխատում։ Նույնիսկ լեգենդներ են շրջում, թե ես մեքենաներ ու տներ եմ նվեր ստացել։ Իշխանության պատվերով մի շարք ֆեյք էջեր փողփողում են, թե քանի որ ես չեմ ժխտում դա, ուրեմն իրենք ճիշտ են։
Իմ կարծիքով, եթե փորձում ես հիմարությանը համառորեն ընթացք տալ, ապա ինքդ դառնում ես հիմարության մասնակից, հետևաբար անիմաստ է խոսել հիմարների լեզվով։
Նույն բամբասանքների տրամաբանությամբ՝ ես որևէ խոսք չեմ ասել նաև Լևոն Շիրինյանի, Արման Բաբաջանյանի, Նորայր Նորիկյանի, Անդրեաս Ղուկասյանի, ԱԺԲ-ի, Արամ Սարգսյանի և ընտրարշավին մասնակցող մյուս ուժերի մասին։ Արդյո՞ք նրանց օգտին ևս աշխատում եմ։
Հանուն արդարության՝ ասեմ, որ իրենց ազգային հռչակած մի քանի ուժերի՝ «5165»-ին, «Զարթոնք»-ին, «Ազգային օրակարգ»-ին, ևս մի քանիսին մայիսին առաջարկում էի միավորել հնարավորությունները և այդկերպ գնալ ընտրության։ Գոնե կկարողանային մտնել խորհրդարան։ Ափսոսում եմ, որ չմիավորվեցին։
Նախընտրական ու ընտրական կրքերն, իհարկե, շուտով կհանգստանան, շարքային հայաստանցին կմոռանա «հպարտ քաղաքացի» լինելու իր կոչման մասին ու կշարունակի դառը դատել, դատարկ նստել, Նիկոլ Փաշինյանը շուտով կվերսկսի պարբերաբար շոուներ սարքել՝ մարդկանց զբաղեցնելու համար, ընդդիմությունն էլ կանցնի իր գործին։ Բոլորը զբաղված կլինեն՝ մոռանալով, որ մենք կորցրել ենք հայրենիքի մի հսկա հատված, մյուս մասերն էլ վտանգի տակ են, թշնամին էլ պատրաստվում է պատերազմի։
Առաջիկա ամիսներին ինձ ավելի հաճախ կտեսնեք տարբեր մարզերում և Արցախում։ Որպես լրագրող, կինովավերագրող՝ ես պարտավոր եմ սեփական աչքով տեսնել մեր երկրի իրականությունը և բարձրաձայնել խնդիրների մասին՝ ամեն կերպ հասնելով դրանց լուծման։
Տավուշի ու Արարատի գյուղերը հանձնելու առումով իշխանությունը հույս չունենա, թե կիրագործի իր պայմանավորվածությունը։ Անտեղյակ ընտրողին կարող են խաբել ու մոլորեցնել անուշ լեզվով, բայց ոչ ինձ։ Լրագրող լինելուց առաջ ես ՀԱՅ եմ»,- ֆեյսբուքում գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ