Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   10:30 Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի վարչապետին 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

Շատերը քվեարկել են «ցանկացած մեկը, բայց ոչ նախկին էլիտաները» սկզբունքով և նախընտրել են պարտվողին. «Փաստ» 06/24/2021   10:17  |  Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.  «finam.ru-ն «Մնա մեզ հետ, տղա՛. Նիկոլ Փաշինյանին հաջողվեց պահել իշխանությունը Հայաստանում» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների 53,92% -ը, ինչը թույլ է տալիս նրան ձևավորել միակուսակցական կառավարություն: Չնայած Փաշինյանի հակառակորդների բազմաթիվ ցույցերին, որոնք նրան մեղադրում են Լեռնային Ղարաբաղում 2020 թվականին Ադրբեջանի հետ ռազմական բախումից հետո տարածքներ կորցնելու մեջ, նա կարողացավ դիմադրել: «Փաշինյանը ստացել է ժողովրդական մանդատ». այդպես է նկարագրել ընտրությունները «Նեզավիսիմայա գազետան»:

Փորձագետներն ու քաղաքագետները նշում են, որ չնայած Փաշինյանի հասցեին հնչող քննադատություններին, բարձրաստիճան զինվորականների կողմից նրան ուղղված «դավաճանության» և «ազգային շահերը հանձնելու» մեղադրանքներին, նրա կողմնակիցների բազան ավելի ամուր է գտնվել։ Բացի այդ, ինչպես Finam.ru- ին տված հարցազրույցում նշել է «Վալդայ» ակումբի փորձագետ, Հետխորհրդային երկրների հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը, պարզվել է, որ բազմաթիվ սոցիոլոգիական հարցումները, որոնք կանխատեսում էին Փաշինյանի հակառակորդների հաղթանակը, չեն համապատասխանել իրականությանը:

Ազդել է նաև շատերի բացասական վերաբերմունքը երկրի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ: Նրանց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» քաղաքական ուժերը ստացել են համապատասխանաբար 21% և 5% ձայն: «Փաշինյանին ոչ միայն հաջողվել է դիմակայել, այլ նաև մոբիլիզացնել բնակչության այն հատվածին, որը զգուշավոր է վերաբերվում նրա հակառակորդներին, բացի այդ, դեր է խաղացել այն, որ Քոչարյանն ու իր թիմը չէին ներկայացնում այլընտրանքային ապագա Հայաստանի համար, նրանց արշավը հիմնված էր բանակցային գործընթացի քննադատության վրա»,- ասել է Պրիտչինը:

«Փաշինյանի հաղթանակը ոչ այնքան նրա հաղթանակն է, որքան հին գվարդիայի մերժումը, որը տապալվել էր երեք տարի առաջ»,- գրել է Foreign Policy հրատարակությունը՝ վերլուծելով հայաստանյան ընտրությունները: «Շատերը քվեարկել են «ցանկացած մեկը, բայց ոչ նախկին էլիտաները» սկզբունքով և նախընտրել են պարտվողին: Ցավոք, հասարակ ընտրողը, հենց նույն ինքը՝ խորքային ժողովուրդը, միշտ չէ, որ կարող է տեսնել էլիտաների տարբերությունները և հասկանալ, որ իր թեկնածուն ամենևին էլ ինքն իր գլխի տերը չէ», - Finam.ru- ին ասել է ռուս-հայկական մշակութային նախաձեռնությունների կազմակերպիչ, հրապարակախոս Դենիս Դվորնիկովը: Հրապարակախոսը քվեարկությունը անվանել է «պարադոքսալ». «Ձայների մեծ մասը ստացել է Շուշին հանձնելու մեջ մեղադրվողը, ընդ որում, այն դեպքում, որ այդ քաղաքը կարելի էր կորցնել կա՛մ միայն ռազմական տակտիկայի մանկական սխալների արդյունքում, կա՛մ էլ գիտակցաբար։ Վստահաբար, պետք չէ հավատալ նաև Նիկոլ Փաշինյանի արտաքին բարեհաճությանը Ռուսաստանի նկատմամբ: Փաստացի նրա կողմնակիցները Հայաստանի գրեթե բոլոր ռուսամետ ղեկավարներին դարձրել են ժողովրդի թշնամիներ:

Այսինքն, նա մեթոդաբար այրել է հասարակական գիտակցության ցանկացած այնպիսի կենտրոն, որտեղ Ռուսաստանը դեռ պահպանում է բարեկամ երկիր լինելու իմիջը: Հաշվի առնելով սերնդա - փոխությունը և ռուսական մշակութային դիվանագիտության ինստիտուտների ճիշտ աշխատանքի բացակայությունը՝ կարելի է նշել, որ ռուսամետ Հայաստանը որպես պատմական փաստ վերացել է»: Սակայն պատմաբան Մաքսիմ Արտեմևը կարծում է, որ ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ «Հայաստանը սկսել է սթափվել»: «Մարդիկ այլևս չեն ցանկանում կռվել Ղարաբաղի համար: Բնակչությունն ուզում է խաղաղ ապրել Թուրքիայի և Ադրբեջանի հետ», - գրել է նա իր Facebook- ի էջում։ Այս պնդմանը համաձայն է նաև «Վալդայ» ակումբի փորձագետ Պրիտչինը, որը նշում է, որ Քոչարյանի և նրա զինակիցների կոշտ դիրքորոշումը «վախեցրել է հայ բնակչությանը», որը «տագնապում է պատերազմի վերսկսումից»: Ելույթ ունենալով իր կողմնակիցների առաջ՝ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Միխայիլ Միշուստինին՝ Հայաստանին «օգնություն ցուցաբերելու» համար: Այսպիսով, Հայաստանի վարչապետը հասկացրել է, որ պատրաստվում է ակտիվորեն զարգացնել կապերը Մոսկվայի հետ:

Կրեմլը Փաշինյանին շնորհավորել է հաղթանակի կապակցությամբ: Մոսկվայի վերաբերմունքը Փաշինյանի նկատմամբ հարթ չի եղել. Պուտինը հայտնի է իր անձնական ընկերությամբ Ռոբերտ Քոչարյանի հետ, որին նախկին լրագրող Փաշինյանը փորձել է «նստեցնել»: Դառնալով Հայաստանում հրադադարի ռեժիմի երաշխավոր՝ Մոսկվան մտադիր է ուժեղացնել իր քաղաքական դերը Երևանում՝ հաշվի առնելով այդ երկրի հետ իր ռազմական ու քաղաքական կապերը: «Այն, թե ինչպես կընթանան բանակցությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, կախված է Ռուսաստանի դիրքորոշումից, նրա ակտիվ մասնակցությունից», - նշել է Պրիտչինը: Այժմ Փաշինյանի համար գլխավորը Ադրբեջանի հետ սահմանազատման խնդիրն է, որը հնարավորություն կտա բոնուսներ ստանալ առևտրատնտեսական հարաբերությունների հարցերում: Տրանսպորտային կապերի բարելավումը կարող է հնարավորություններ ընձեռել երկրի տնտեսական զարգացման համար:

Հայաստանը չունի բնական պաշարներ, իսկ արտասահմանում գտնվող սփյուռքը չի շտապում ներդրումներ կատարել երկրի տնտեսության մեջ: Երկրի տնտեսությունը լուրջ ազդեցության է ենթարկվել հակահամաճարակային սահմանափակումներից: Համաշխարհային բանկի վերլուծական նյութերի համաձայն, երկրի տնտեսությունն աճում էր, բայց համաճարակը դադարեցրել է այդ աճը: Ներկայումս երկրի ղեկավարությունը կենտրոնացած է ենթակառուցվածքային նախագծերի վրա, մասնավորաբար Համաշխարհային բանկի հետ միասին զբաղված է գյուղական վայրերում ճանապարհների վերականգնմամբ և արդիականացմամբ:

Հաղթանակից հետո ինքը՝ Փաշինյանը, ընտրելու շատ ճանապարհներ չունի և մի իրավիճակում է, երբ ցանկացած ճանապարհ կարող է փակուղի տանել, պետք է շատ զգույշ շարժվել: Այս պայմաններում Փաշինյանը կարող է ապավինել ԽՍՀՄ-ում սիրված հայկական մուլտֆիլմից մի երգի. «Մնա մեզ հետ, տղա՛, դու կլինես մեր թագավորը»»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 24․06.21թ համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:06 24/06/2021  |  ՄամուլՀանդարտվե՛ք ու լրջացե՛ք վերջապես․ «Փաստ»
10:01 24/06/2021  |  ՄամուլՎարչԱՂԵՏը. Հայաստանը դեռ ամբողջությամբ չի փակել Նիկոլ Փաշինյանի վարչապետության հաշիվը. «168 ժամ»
09:59 24/06/2021  |  ՄամուլՃնշումներ համայնքապետների նկատմամբ. «Փաստ»
09:43 24/06/2021  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանը պարտված ուժերին կընդգրկի մի մարմնում. «Հրապարակ»
22:56 23/06/2021  |  ՄեկնաբանությունԹուրքի դեմ ծնկած Նիկոլը կալանավորել տվեց պրոֆեսոր Արմեն Չարչյանին՝ ինքնահաստատվելով հայտնի բժշկի հաշվին. Համբարյան
21:22 23/06/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանին
17:05 23/06/2021  |  Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021Փաշինյանի գլխավորած ՔՊ-ն ընտրությունների ընթացքում ծախսել է մոտ 475 միլիոն դրամ, «Հայաստան» դաշինքը՝ 330 մլն
15:15 23/06/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Տիգրան Արզաքանցյանի հետ
15:04 23/06/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Դավիթ Սանասարյանի հետ
14:36 23/06/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ

Արխիվ

[]