ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք ընտրեցինք պարտությունը. Գեղամ Նազարյան 06/24/2021 13:00 | Մեկնաբանություն
Նիկոլն ամենալկտի եւ ստոր ձեւով կեղծել է ընտրությունների արդյունքները: Այս մասին են վկայում զինվորների մասնակցությամբ խայտառակ քվեարկության կադրերը, այս մասին են վկայում բազմաթիվ մարդկանց պատմածները տեղամասերում մեծ թվով անծանոթ ընտրողների առկայության մասին, այս մասին են վկայում վարչական ռեսուրսի ամենաբիրտ գործադրումը, բայց որքան էլ տարօրինակ հնչի, այստեղ ամենագլխավոր հարցը սա չէ, այլ այն, որ այնուամենայնիվ, մեր կողքին ապրող բազմաթիվ մարդիկ (տարբեր գնահատումներով մոտ 400 հազար), որոնք ձեռքերը թաթախելով զոհված տղերքի արյան մեջ, քվեարկեցին մեր երկիր պատերազմ եւ պարտություն բերած ուժի եւ նրա առաջնորդի օգտին: Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Գեղամ Նազարյանը.
«Աշխարհը զարմացած է: Աշխարհը գրանցել է մինչ այժմ չտեսնված երեւույթ. պարտված, երկիր աղետ եւ ծանր պարտություն, արհավիրք ու աղետ բերած առաջնորդը ստանում է հարյուր հազարավոր ձայներ: Նա ստանում է քվեներ, երբ իր պատճառով դեռ հարյուրավոր գերիներ ունենք, երբ հարյուրավոր անհետ կորածներ ունենք, երբ թարմ են զոհված տղերքի շիրիմները, երբ դեռ այս ու այնտեղ տղերքի մասունքներն են գտնում, երբ հիվանդանոցներից մեկի նկուղում պարկերի մեջ գտնվող տղերքի մարմիններն էին իրար գլխի լցված:
Հոգեբույժներն այս երեւույթն անվանում են պարադոքսալ փուլ, երբ ինչ որ մեկի կամ ուժերի ազդեցության տակ գտնվող ամբոխը կարող է մահը ընդունել որպես ուրախություն, պարտությունը՝ հաղթանակ, սովը՝ լիություն, անպատվությունն՝ արժանապատվություն: Ընդգծենք, սակայն, որ սա առաջին դեպքն է, երբ պարադոքսալ փուլում գտնվող ամբոխը պարտությունից, դաժան պարտությունից հետո որոշում է պետության ճակատագիրը ու աջակցում աղետ բերած ուժին:
Մենք, բանական մարդիկ, այս երկրով ապրող մարդիկ թերագնահատեցինք այդ մարդկանց ազդեցությունը: Մենք այդպես էլ չհավատացինք, որ մեր կողքին այդքան շատ են նրանք, որոնք կուլ գնացին վարչախմբի պատրաստած եւ մատուցած ամենաանհեթեթ ստերին, որոնք տարածվում էին թե հանրայինով, թե որոշ լրատվական կայքերով, թե տարատեսակ անվանումներով յութուբյան ալիքների միջոցով: Մենք՝ բանական մարդիկ ծիծաղում էինք յութուբյան այդ ալիքների տարածած նյութերի վերնագրերի վրա («Էրդողանը ծնկաչոք Նիկոլին խնդրում է չգրավել ամբողջ Թուրքիան», «Ալիեւը ներողություն է խնդրել Փաշինյանից», «Հրաշք, Նիկոլը գերիներին վերադարձնում է», «Քոչարյանը գերիներին պահում է իր նկուղում», «Քոչարյանը Զատկի տոնից առաջ հրահանգել է գնել բոլոր հավկիթները եւ դրանք կոտրել մի բաց դաշտում», «Երեւանում խմելու ջուրն անջատել է Քոչարյանը»), չհավատալով, որ կգտնվեն մարդիկ, որոնք դրանք լուրջ կընդունեն: Մենք չէինք պատկերացնում, որ այդքան շատ կլինեն նրանք, որոնք կհավատան ամենաանհեթեթ լուրերին, օրինակ, որ Քոչարյանը դեռ 1999-ին է վաճառել Շուշին, որ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը եւ Սարգսյանը դեռ 1990 թվականին են որոշել «սարքել Նիկոլի գլխին», որ մինչեւ 2018 թվականը մարդիկ վախեցել են անգամ կարծիք հայտնել, իսկ երեխաներին էլ կարուսել կարողացել են տանել միայն «հեղափոխությունից» հետո: Այս բոլոր օրինակները կամ քարոզարշավում հանդիպած իրական դրվագներ են, կամ մեծ դիտողականություն ապահովված ռեպորտաժների գլխագրեր: Մենք չհավատացինք, որ նման մարդիկ կան, եւ որ նրանք այսքան շատ են: Մենք լուրջ չընդունեցինք նաեւ այն պնդումները, որ կան հանրային միավորներ (կրոնակաաղանդավորական եւ այլ տիպի), որոնց անդամները քվեարկում են պարզապես իրենց առաջնորդի հրահանգով, առանց մտածելու, թե ինչ են անում կամ ինչու են անում: Իսկ առաջնորդները հրահանգ եւ ֆինանսավորում ստանում են իրեն աստվածը գիտի, թե որտեղից։
Հիմա աշխարհը մեզ նայում է քամահրանքով, արհամարհանքով։
Այս արտահերթ ընտրությունները նրա համար էին, որ մենք աշխարհին այլեւս չներկայանանք պարտված եւ ստորացված մարդու դեմքով, բայց մենք հիմա ներկայանալու ենք ոչ միայն այդ դեմքով, այլ այդ դեմքին հարյուր հազարներով ձայն տված ազգի կամ ժողովրդի կերպարով՝ դրանից բխող ամենածանր հետեւանքներով:
Նրանք, ովքեր քվեարկել են վարչախմբի վերարտադրության օգտին նկատելու են, որ շաքարի կիլոգրամն արդեն հինգ հարյուր դրամ է, բայց դեռ իներցիայով ասելու են, թե սա հներն են անում, հետո արդեն երեխաների համար կոշիկ գնելուց ֆինանսական խնդիրների են բախվելու ու կրկին հիշելու են հներին, իսկ մի օր էլ, երբ հասկանան կամ ստամոքսը հուշի, որ թերսնվում են՝ նոր կսկսեն հայացքներն ուղղել գործող վարչախմբին։ Այս ամենը լինելու է ամիսներ անց, բայց սա արդեն կարեւոր չէ:
Նրանք, ովքեր ամեն օր ադրբեջանցի զինվորների ցինիկ հայացքների ներքո երթեւեկում են Գորիս-Կապան ճանապարհով, գնացին ու ձայն տվեցին նիկոլի գլխավորած ուժին: Սա արդեն պետք է հոգեբույժները բացատրեն: Եւ նրանք, ովքեր գիտեն, որ նիկոլը ադրբեջանցի զինվորին բերելու եւ կանգնեցնելու է Ազատամուտի, Ոսկեպարի, Կիրանցի գլխին՝ կրկին քվեարկեցին նրա օգտին: Մի՞թե ժողովուրդը ընտրել է ինքնաոչնչացման ճանապարհը: Այո, ընտրել է, բայց չգիտակցելով: Նրանք պարադոքսալ փուլում են եւ չեն գիտակցում ինչ են անում, իսկ նիկոլը գիտակցում է: Հիշո՞ւմ եք հայտնի մուլտֆիլմի պարադոքսալ փուլում գտնվող առնետներին, որոնք լսելով Նիլսի նվագի ձայնը, դրա հետեւից գնացին եւ խորտակվեցին լճակում: Հիմա մեզ հետ նույնն է տեղի ունենում:
նիկոլը պատրաստվում է Հայաստանի ռազմավարական նշանակության բոլոր ճանապարհները հանձնել թուրքին, նա պատրաստվում է անողոք պայքար մղել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ եւ այն կազմաքանդել, նա պատրաստվում է վերացնել ամեն հայկականը:
Կարո՞ղ ենք կանխել այս ամենը: Ընտրություններից առաջ կարող էինք միանշանակ պնդել, որ՝ այո, հեռացնելով այս վարչախմբին: Իսկ հիմա, նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում այդ այո-ն ասելն ու գրելը շատ բարդ է: Ինչպես ասես՝ այո, երբ շուրջ բոլորդ ապրում են մարդիկ, որոնք ապրում են ստի աշխարհում, ովքեր հավատում են ամենաանհեթեթ ստին եւ վտանգի գիտակցում չունեն:
Կլինի՞ հրաշք: Մարդիկ կհասկանա՞ն, որ իրենց խաբել են եւ կնետվե՞ն փողոց: Այս սցենարին դժվար է հավատալ: Եթե 44-օրյա պատերազմից հետո, եթե այդ պատերազմին հետեւած խայտառակ իրադարձություններից հետո այս զանգվածը փողոց դուրս չեկավ, հիմա առավել եւս դուրս չի գա: Փողոց դուրս չի գա նաեւ բժշկի կալանավորումից հետո, այն բժշկի, որը հարյուրավոր կյանքեր է փրկել: Սա ենք մենք: Ընդունենք այս փաստը եւ …
Մենք ունենք այն, ինչ ունենք եւ կրկին իրավիճակը փորձելու են փրկել նրանք, ովքեր երեկ եւ այսօր էին փորձում, իսկ թե ինչ կստացվի, արդեն կախված է ոչ միայն պայքարող մեր տեսակից, այլ նաեւ աշխարհաքաղաքական շարունակվող դասավորություններից:
Հ.Գ. Չեմ կարող չնշել իմ վերջին բացահայտման մասին. պարզվում է, որ ընդդիմադիր բազմաթիվ գործիչների, եթերներից հայրենիքի մասին խրոխտ խոսողների, միտինգներում իրենց պատռողների մի զգալի մասի պայքարը՝ մանդատի համար էր։ Ասում եմ այն՝ ինչը տեսնում եմ իմ աչքով»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից