ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոտքի՛, դիմավորե՛ք պողպատյա առաջնորդին 06/24/2021 20:10 | Վերլուծություններ
«Մեզնից մեկն է նիկոլը»՝ այսպես էր միամիտ ժողովուրդը սիրում-փարում հոգով ու էությամբ մի բռնապետիկի, որի կամոք այսօր նոր կարգ մտցվեց կառավարության նիստերին՝ վարչապետը մտնում է՝ պիտի ոտքի կանգնեն կառավարության անդամները։ Իսկը՝ թատերական ներկայացում։ Ոտքի՛, պողպատյա առաջնորդն է գալիս։ Բայց իրենց դա քիչ է, պիտի նաև պատվի առնեն ու ձիգ կանգնած մնան այնքան, քանի դեռ վարչապետի դերակատարը չի ասել՝ ազատ, այսինքն՝ նստե՛ք։
Կարծում եմ՝ սա նիկոլ ընտրած ժողովրդի սրտով է։ Օրինակ պարզ ժողովրդի ներկայացուցիչ՝ գյուղացու տղա՝ շամշադինցի Ռոմանոսը համաձայն է, որ բարձրագույն իշխանությունը ժողովուրդն է, սակայն մի տեսակ անհամոզիչ է պատասխանում հարցին, թե՝ հապա ինչո՞ւ ժողովրդի առաջ ոտքի չեն կանգնում։ Թե բա՝ «Մենք էլ ենք ժողովուրդ, վարչապետն էլ է ժողովրդի մասնիկը»։
Չէ, դուք հասկանու՞մ եք՝ ի՞նչ մուտացիաների, քծնանքի ինչ դրսևորումների ենք ականատես լինելու դեռ։ Հեռու չգնանք, սրանց ուսապարկերը չէի՞ն, որ պատերազմից հետո ծափահարություններով էին դիմավորում պարտության սիմվոլին․․․Չկասկածեք՝ ձևավորվելիք խորհրդարանում ամեն չորեքշաբթի՝ հարցուպատասխանի ժամանակ՝ ողջ պառլամենտական կորպուսին արարողակարգի շրջանակում կպարտադրվի ոտքի կանգնել՝ վարչապե՜տն է գալիս։ Իհարկե, ընդդիմության պատգամավորները կարող են ընդդիմանալ, սակայն, փաստը, որ «ազատ և ժողովրդավարական» ընտրություններով ձևավորված Հայաստանում պառլամենտը կարող է ոտքի կանգնել վարչապետի առաջ, ընդ որում, պետությունը կործանած, Հայաստանն ու Արցախը կապիտուլյացիոն պայմանագրով թուրքին հանձնած, հայկական բանակը կազմաքանդած մեկի առջև, արդեն իսկ զավեշտալի է։ Բայց չէ՞ որ ավելի զավեշտալին ընտրելն էր նրան։
Վերջինս, ի դեպ, ոտքի կանգնած դիմավորելը սիրահոժար ընդունելուց հետո լուրջ դեմքով հայտարարեց, թե՝ «ՀՀ-ում ընտրությունների արդյունքների կեղծման էջը իսկապես անշրջելիորեն փակված է»։ Եվ ոտքի կանգնողների բազմությունը հավանության նշան տվեց։ Թեպետ այդ նույն ժամանակ ՀՀ բազմաթիվ տեղամասերում քվեաթերթիկների հաշվարկն այլ բանի մասին էր վկայում, այն, որ երբևէ տեղի ունեցած ընտրություններից սա ամենաանարդարն է, անօրենը, որն ուղեկցվել է բազմաթիվ ընտրախախտումներով։
Այս տրագիկոմիկական ներկայացումից առաջ և հետո քպականներից ոմանց մտքի թռիչքները շեֆին հաճոյանալու մասին էին։ Ով՝ որքան ուժգին կհոխորտա․․․Օրինակ, մի նախկին դիջեյ հպարտորեն արձանագրեց, որ «Ինտելեկտուալ ապուշներին հայ ժողովուրդը ծնկի բերեց»։ Ժողովուրդն իրենք են, փաստորեն։ Սա խոստովանություն է առ այն, որ իրենք ոչ մի դեպքում ինտելեկտի հետ հատման կետ չունեն և չեն կարող ունենալ։ Պետք լինի՝ «արհեստականը» կա ու կա։ Երկրորդը՝ նախկին՝ «Մենյու․ամ» ցանցի ղեկավար՝ թե՝ «Մենք ցեմենտեցինք, բետոնեցինք մեր ժողովրդավարական ճանապարհը»։ Ասֆալտելը, մոռացավ երևի, քանի որ ամենից կարևորը իրենց մոտ կոսմետիկ ասֆալտն էր։ Մյուսը՝ նախկին դերասան կամ՝ մերկապարող՝ սպառնաց՝ «Բերաններդ կփակեք ու գլխիկոր կծառայեք»։
Ստորաքարշ, ծառայամիտ այս արարածներին ինչ-որ բան միավորում է արդեն 3 տարի՝ իրենք բոլորը ծառայում են մեկ մարդու։
Եվ ուրեմն, «Վարչապետի գալուց բոլորս ոտքի կանգնենք»՝ ասաց արարողակարգի պատասխանատուն՝ կառավարության անդամներին։ Կանգնեցին, ռոմանոսի ասած՝ պետական բարձրագույն թիվ մեկ պաշտոնյան է, երբ մտնում է սրահ, կոռեկտ է, որ ներկաները ոտքի կանգնեն։
Օրուելյան զուգահեռներն աղաղակող են։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից