ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պրոֆեսոր Արմեն Չարչյանի վիճակն առնվազն անհանգստացնող է. Նա գտնվում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնում. պաշտպան 06/24/2021 12:28 | ԼՐԱՀՈՍ
Պրոֆեսոր Արմեն Չարչյանը գտնվում է բժշկական վերահսկողության ներքո, վիճակն առնվազն անհանգստացնող է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը՝ նրան մեկ ամսով կալանավորելու որոշում կայացնելով։ Մինչ դատարանը կհրապարակեր խափանման միջոցի վերաբերյալ որոշումը, պրոֆեսոր Չարչյանը շտապ օգնության միջոցով տեղափոխվել է հիվանդանոց։ Պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով իրացնել հայեցողական լիազորությունը և վերացնել կալանավորումը որպես խափանման միջոց։
Պաշտպան Արամ Վարդևանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ վստահ է, որ դատախազությունն ստացել է իրենց ներկայացրած միջնորդությունը, վստահ է, որ դատախազությունը տեղեկացված է պրոֆեսորի առողջական վիճակի մասին։ Առ այս պահը պաշտպանության կողմը դատախազության կողմից որեւէ պատասխան չի ստացել, թեև Վարդևանյանն ընդգծեց, որ բոլոր հիմքերն ու հնարավորությունները կան՝ անհապաղ նշված հարցը քննության առարկա դարձնելու։
Ի դեպ, պրոֆեսոր Չարչյանի առողջական խնդիրների վերաբերյալ պաշտպանության կողմը բազմիցս է բարձրաձայնել՝ դեռևս մինչև կալանավորման միջնորդության քննությունը, դա դատարանում ևս քննության առարկա դարձվել է։
«Դատարանում այդ հարցը ոչ միայն քննարկվել է, այլև՝ անհրաժեշտ բժշկական փաստաթղթերն են ներկայացվել, ինչպես նաեւ պրոֆեսոր Չարչյանի անձը բնութագրող ողջ տվյալները, բոլոր հանգամանքները»,- նշեց Վարդևանյանը։
Փաստաբանը հիշեցրեց նաև հայտնի ձայնագրության չմոնտաժված, ամբողջական տարբերակը, որտեղ պրոֆեսորն ուղիղ ասում է, որ բացառվում է որևէ ճնշում, ռեպրեսիա ցանկացած աշխատողի նկատմամբ, նույնիսկ եթե վերջինս մասնակցում է կամ չի մասնակցում ընտրություններին, ընտրում է ընդհուպ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, այնուհետև, խոսակցությունն ավարտվում է հումորով և ծափողջույններով։
«Պատկերացրեք՝ այդ միջավայրի վերաբերյալ քննիչը և դատախազը գտնում էին, որ առկա է հանցակազմ, այն էլ՝ «սպառնալիք», «հարկադրանք», այսաստիճան եզրույթներ օգտագործելով։ Այս պայմանները ևս դատարանն ուսումնասիրել էր և բոլոր հնարավորություններն ուներ առնվազն կալանավորումը որպես խափանման միջոց բացառելու համար։ Դա կլիներ առնվազն կիսաիրավաչափ գործողություն, որովհետև հիմնավոր կասկածի մասին տվյալ դեպքում խոսք անգամ լինել չի կարող։ Բոլոր դեպքերում՝ Արմինե Մելիքսեթյանն իրեն բնորոշ վարքագծի մեջ գտնվեց։ Նորություն չեմ ասի, որ բոլորն, ում հետ ես խոսակցություն ունեցել եմ, անխտիր ասել են, որ Արմինե Մելիքսեթյանի դեպքում արդարադատություն ակնկալելը միամտություն է»,- նշեց Արամ Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ տելեգրամյան մի ալիքում հրապարակվել է ձայնագրություն, համաձայն որի՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հունիսի 18-ի առավոտյան աշխատակիցների հետ հանդիպմանը հորդորել է, որ աշխատակիցները պարտադիր կարգով մասնակցեն ընտրություններին։ Չարչյանը նշել է, որ եթե որևէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա կիմանա այդ մասին։
Ձայնագրության հրապարակումից հետո հաշված ժամերի ընթացքում ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով, որի շրջանակներում նախ բերման են ենթարկել Չարչյանին և տեղափոխել ՀՔԾ, ապա ձերբակալելու որոշում կայացրել։ Պաշտպանները բողոք են ներկայացրել Չարչյանին ձերբակալելու մասին որոշման դեմ, ինչը բավարարվել է քվեարկության օրը և նա դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։
Հունրսի 21֊ին դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ԿԸՀ-ն բավարարել է Արմեն Չարչյանի նկատմամբ հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունները։ ԿԸՀ համաձայնությունը ստանալուց հետո ՀՔԾ֊ն մեղադրանք է առաջադրել Արմեն Չարչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ