ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանին 06/23/2021 21:22 | ԼՐԱՀՈՍ
Արտախորհրդարանական քաղաքական մի շարք ուժերի հետ քննարկումների շրջանակում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանին:
Նիկոլ Փաշինյան - Հարգելի պարոն Խզմալյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար և նախևառաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել հանդիպման հրավերն ընդունելու համար: Մենք անցել ենք բավական դժվար մի ժամանակաշրջանով, և դրան գումարած՝ նախընտրական շրջանն ընդգծել է տեսակետների բախումը, տարակարծությունները, տարաձայնությունները: Բայց կարծում եմ, որ ընտրություններից հետո ժամանակն է, որպեսզի մեր հանրային և ազգային ներուժը համախմբելու մասին մտածենք, և մենք հիմա այդ օրակարգով ենք զբաղված:
Հիմնական խնդիրը, որ ձևակերպում ենք, հետևյալն է. խորհրդարանական ընտրություններին մասնակցել են ուժեր, նրանց մի մասն անցել է խորհրդարան, մյուս մասը չի անցել, բայց, այնուամենայնիվ, յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի ընտրողների իր հատվածը, որը հանրության որոշակի շերտ և տեսակետ է ներկայացնում: Եվ մենք հիմա մտածում ենք, թե ինչ միջոցներ կարող ենք ձեռնարկել, որպեսզի արտախորհրդարանական ուժերը և կառավարությունը փոխադարձաբար ավելի լսելի լինեն: Կուզենայի նաև լսել Ձեր տեսակետները Հայաստանի քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ:
Տիգրան Խզմալյան - Նախ շնորհավորում եմ վերընտրման կապակցությամբ: Շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք ընդունելու մեզ: Ես չեմ ասում՝ ինձ, որովհետև Դուք ինքներդ նշեցիք, որ դա մի հասարակական զանգված է, և չեմ կարծում, որ ամբողջությամբ ներկայացվեց այս ընտրություններին: Այնուամենայնիվ, շնորհակալ եմ առավելևս: Կարծում եմ, որ Ձեր առջև բազմաթիվ խոյացած խնդիրներից երեքն ամենակարևորն են, և եթե թույլ տաք, ես այդ մասին կխոսեմ: Դա երկրի ինքնիշխանության, երկրի, ազգի անվտանգության և, բնականաբար, տնտեսության հիմնահարցերն են: Այն զանգվածը, այն գաղափարախոսությունը, որը ներկայացնում է Հայաստանի Եվրոպական կուսակցությունը, համոզված է, որ այդ 3 հարցերի պատասխանը եվրաինտեգրումն է:
Եվ մենք հորդորում ենք Ձեզ հենց այն պատճառով, որ Դուք երկրորդ անգամ փաստորեն ընտրվեցիք որպես խորհրդանիշ, մերժելու խորհրդանիշ. առաջին անգամ Դուք խորհրդանշում էիք «մերժիր Սերժին»՝ դա նշանակում էր մերժել մի համակարգ, որը հասցրել էր երկիրն անդունդի շեմին, հիմա Դուք ընտրվեցիք, մեր տպավորությամբ, «մերժիր Ռոբին, մերժիր Քոչարյանին» տրամաբանությամբ: Երկու դեպքում էլ, միգուցե ոչ բանաձևված կերպով, այնուամենայնիվ, մենք վստահ ենք, որ հասարակությունը գիտակցաբար, ենթագիտակցաբար մերժում էր այն համակարգը, որը ծնեց այդ հրեշներին:
Տեղեկանալով մամուլից, որ Դուք համաձայնություն եք տվել կամ, համենայնդեպս, քննարկում եք՝ արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցել ինչ-որ մի կառույցի միջոցով, կարծում եմ, որ դա ժողովրդավարության տեսակետից և հատկապես մեր քաոտիկ իրավիճակում շատ ճիշտ քայլ է: Հայաստանի Եվրոպական կուսակցության անունից առաջարկում ենք մեր ծառայությունները ազգին՝ այդ կամ որևէ այլ ձևաչափում ներկայացնելու եվրաինտեգրման գործընթացը, օգնելու երկրին, ազգին արագ անցնել այդ ծանր փուլը: Եվ այն ռիսկերը, այն վտանգները, որոնք մեզ սպասում են - դա անխուսափելի է- այդ հարցում մենք պատրաստ ենք օգնել Ձեզ մեր բոլոր միջոցներով՝ և՛ ակնհայտ, և՛ հիմա ոչ այդքան երևացող, մեր մարդկային, մտավոր, կազմակերպչական ողջ ներուժով: Սա այն է, ինչ ես ցանկանում էի հասցնել Ձեզ:
Զրուցակիցները քննարկել են ներուժի և կարողությունների համախմբմանը, հետագա գործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ