Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը 01/17/2025   23:23 Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   16:25 Ռուսաստանում սահմանվել են միգրացիոն օրենսդրության նոր կարգավորումներ. դրանք առնչվում են նաև ՀՀ քաղաքացիներին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ»

Արայիկ Հարությունյանը պատրաստվում է անցկացնել հանրաքվե՝ ապացուցելու իր լեգիտիմությունը. Նման բան թույլ չենք տա. Հակոբյան 06/23/2021   19:57  |  ԼՐԱՀՈՍ

Երկուշաբթի օրը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել ինքնաբուխ մեծ հանրահավաք, 1988 թվականից հետ առաջին անգամ էր նման մեծ հանրահավաք տեղի ունենում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Նշենք, որ հունիսի 21-ից Ստեփանակերտում սկսվել են բողոքի ակցիաներ՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով, սակայն հունիսի 22-ին Հարությունյանը ակնարկեց, որ հրաժարական տալ չի պատրաստվում, որպեսզի իր հրաժարականը պահանջող քաղաքական ուժերը չմնան պետականության փլատակների տակ:

Պատգամավորը նկատեց, որ մարդիկ դուրս էին եկել իշխանությունների դեմ, կազմակերպիչները ժողովրդի միջից էին, նրանք ելույթներ չունեին նախատեսված, պարզապես դուրս էին եկել՝ պահանջելու Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

«Դրանից հետո Արայիկ Հարությունյանը վերադարձավ Արցախ և հայտարարեց, որ ժամը 6-ին իր համակիրներին հրավիրում է Վերածննդի հրապարակ՝ շատ լավ իմանալով, որ ժամը 7-ին այնտեղ այլ հանրահավաք է նախատեսված: Երեք ընդդիմադիր քաղաքական խմբակցություններով հանդիպեցինք Հարությունյանի հետ՝ նրան հորդորելով հանրահավաք չանցկացնել, որպեսզի դա չբերի բախումներին: Արայիկ Հարությունյանը չընդունեց մեր առաջարկը և ասաց, որ հավաքը կարճ է լինելու և ժամը 7-ին նա իր համակիրների հետ այլևս չի լինելու հրապարակում», - պատմեց պատգամավորը՝ ավելացնելով, որ Արցախի նախագահը գործադրել էր ողջ վարչական ռեսուրսը՝ իր հանրահավաքին հնարավորինս շատ մարդու ներկայությունն ապահովելու համար, սակայն ներկայացած համակիրներն այդքան էլ շատ չէին:

Ըստ պատգամավորի՝հանդիպման ժամանակ Ա.Հարությունյանից պարզաբանում են պահանջել, թե Արցախի նախագահը ինչ գործ ուներ ՔՊ-ի գրասենյակում՝ հաշվի առնելով, որ նա այդ քայլով նախագահից վերածվել է ՔՊ-ական ակտիվիստի՝ վերջինս հավաստիացրել է, թե հանդիպել է ոչ միայն ՔՊ ներկայացուցիչների, այլ ՀՀ 6 քաղաքական ուժերի հետ:

«Երբ ես հանդիպել եմ Հարությունյանի հետ, նա ինձ պատասխանեց, որ եղել է 6 նախընտրական շտաբերում, իսկ հաջորդ հանդիպումը, ըստ նրա, պետք է անցկացներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ, սակայն, ես նրա այս խոսքերին չեմ հավատում: Նաև հարց է առաջանում, թե ինչու լրագրողները չեն տեսել Հարությունյանին՝ այլ նախընտրական շտաբերում», - ասաց Արցախի ԱԺ պատգամավորը՝ նշելով, որ ՔՊ-ին օգնելու համար աշխատել է ոչ միայն Հարությունյանը, այլ նաև Սամվել Բաբայանը և Կամո Աղաջանյանը: «Մենք դեռ տեսնելու ենք մի շարք բացահայտումներ»,- ընդգծել է Մ.Հակոբյանը:

«Երեկ հավաքի ողջ տրամաբանությունը կորավ: Արայիկ Հարությունյանը ասաց, որ իր խոսքից հետո շատ արագ մեր ժողովրդի ցասումը կմարի եւ նրա հեռանալուց հետո բարձրախոսը զավթեցին «Վաղվա Արցախ» կուսակցության ղեկավար Տիգրան Պետրոսյանը և «Հեղափոխական» կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը: Այս մարդիկ ունեն արևմտամետ հայացքներ, և աշխատում էին սորոսական թեկնածու Մասիս Մայիլյանի համար: Նրանք ասացին, որ ոչ մի քաղաքական ուժ չպետք է օգտվի այս իրավիճակից։ Աբսուրդ է , երբ դա ասում է քաղաքական ուժի ղեկավարը: Եվ տեղի ունեցավ այն, ինչ ասաց Արայիկ Հարությունյանը, քանի որ շատերը արագ լքեցին Վերածննդի հրապարակը », - ասաց Հակոբյանը:

Պատգամավորը ասաց, որ հանրահավաքի կազմակերպիչներից մեկը՝ բժիշկ Մարատ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ոչ մի կապ չունի Օսիպյանի արածի հետ, և եթե այսօր հանրահավաք լինի, ապա իրենք չեն մասնակցելու այդ հանրահավաքին և հորդորում են ժողովրդին նույնպես չմասնակցել:

«Սակայն, հանրահավաքները չեն դադարելու և ժողովրդի պահանջը չի մարելու: Երբ Հարությունյանը հրաժարական տա, այնպես չէ որ Արցախը վերանալու է, կան մի շարք լուծումներ: Պետք է ստեղծվի ճգնաժամից մեզ դուրս բերող խումբ, ժողովրդի ակտիվ ներկայացուցիչների ներգրավմամբ և պետք է լինեն քաղաքական այնպիսի ուժեր, որոնք գործել են հանուն Արցախի: Նաև պահանջ է լինելու կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդ ընտրությունները շատ հեշտ է անցկացնել, բոլորը, ովքեր ասում են հակառակը, պարզապես իրականացնում են Ադրբեջանի պատվերը, քանի որ Ադրբեջանն ասում է նույն բանը: Իսկ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է անցկացնել հանրաքվե՝ ապացուցելու իր լեգիտիմությունը:

Որևէ օրենքում չկա այսպիսի հարց ամրագրված, դա նշանակում է սուբյեկտայնության վրա խաչ քաշելը, դա նշանակում է բոլոր պետական ինստիտուտների վերացումը, քանի որ նախագահը իր լեգիտիմությունը ապացուցելու համար հանրաքվե է պատրաստվում անցկացնել: Մենք նման բան թույլ չենք տա, քանի որ այս քայլով նրանք կկատարեն Ադրբեջանի մեծագույն ցանկությունը»,- եզրափակեց Հակոբյանը:

Հեղինակ՝ Անի Մշեցյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:59 23/06/2021  |  ՄամուլԱրա­յիկ Հարությունյանի հրաժարականի դեպքում Արցախում քաոս կսկսվի. Սամվել Բաբայան. «Իրավունք»
21:27 22/06/2021  |  ԼՐԱՀՈՍՇենքում եղե՞լ եմ, որ կրակեին. Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե կառչած չէ աթոռից
20:54 22/06/2021  |  ԼՐԱՀՈՍՍտեփանակերտում այս պահին տեղի է ունենում բազմամարդ հանրահավաք՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով. Նա հանդիպում է Ադրբեջանի ԱԱԾ-ի պետի հետ և գաղտնի բանակցություններ վարում
16:40 22/06/2021  |  ՄեկնաբանությունԱրայիկ Հարությունյանի մտահղացումը լի է արկածախնդրությամբ. որևէ չնախատեսված ելքի պարագայում պատասխանատվությունը կրում են գործող իշխանությունները.Մետաքսե Հակոբյան
13:26 22/06/2021  |  ԼՐԱՀՈՍՄեծ աղետ է տեղի ունեցել այս երկրի հետ. Անորոշ ապրելը ճիշտ մարտավարություն չէ պետական այրի համար. Մերի Դավթյան
19:16 21/06/2021  |  ՔաղաքականԱրայիկ Հարությունյանը Արցախի նախագահից վերածվեց ՔՊ-ական ակտիվիստի, թույլ չենք տա, որ Հայաստանի ազգակործան իշխանությունները մասնակցություն ունենան Արցախի կյանքում. Հակոբյան
12:48 21/06/2021  |  ՄեկնաբանությունՈւրախ եմ, որ ՀՀ պետական մարմիններին ու ժողովրդին հաջողվել է կազմակերպել ժողովրդավարական ընտրություններ.Արցախի նախագահի ուղերձը՝ Փաշինյանին
20:09 18/06/2021  |  ԼՐԱՀՈՍՀադրութի շրջանում զինծառայողների աճյունների որոնումն այսօր արդյունք չի տվել
23:02 17/06/2021  |  ԼՐԱՀՈՍԱրցախի հերոսներին գոնե գերեզմանում հանգիստ թողեք. Լևոն Բաղդասարյան
20:48 17/06/2021  |  Մեկնաբանություն«Գնացեք ձեր Ղարաբաղը», «ղարաբաղցին չկռվեց», «երբ կպրծնենք ղարաբաղցիներից» հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հայության տարանջատման և ներքին թշնամանքի հրահրման անընդունելի փորձեր. ՀՀ ՄԻՊ

Արխիվ

[]