ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանն իրաքյան սինդրոմի է վերածվելու. Թուրքիան ցանկացած պահի մտնում էր Իրաքի հյուսիսային շրջան, ինչ ուզում անում. փորձագետ 06/23/2021 13:15 | ԼՐԱՀՈՍ
Խաղաղապահ զորքեր տեղակայելու համար սովորաբար պետք է լինի երկու կողմերի համաձայնությունը և երկու կողմն էլ զորքերը պետք է հետ քաշեն, սակայն կասկածում եմ, որ Ադրբեջանը կհամաձայնի դրան։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց անվտանգային հարցերի փորձագետ Արմեն Մանվելյանը։
Նշենք, որ ԳՇ պետ Արտակ Դավթյանը հաստատել էր Գեղարքունիքի մարզի Սոթք-Խոզնավար հատվածում ռուս խաղաղապահների տեղակայման մասին լուրը, որից հետո հայկական զորքը պետք է դուրս բերվի առաջնագծից։ Արտակ Դավթյանը, սակայն չէր պատասխանել հարցին՝ արդյոք ադրբեջանական կողմը տվել է իր համաձայնությունը. «Մենք մեր տարածքում Ադրբեջանին հարցնելու ոչինչ չունենք, բայց բանակցություններն ընթանում են կողմի հետ, որովհետև կան հարցեր»,-ասել էր ԳՇ պետը։
Արմեն Մանվելյանը նկատեց՝ այժմ շատ դժվար է մեկնաբանել այն, ինչ անում են գործող իշխանությունները, որովհետև այդ ամենը հեռու է միջազգային իրավունքից։ Փորձագետը նշում է, որ սկզբունքորեն ադրբեջանական կողմն էլ պետք է համաձայնվի, բայց ի՞նչ կշահի, եթե զորքերը հետ քաշի, հետևաբար փորձագետը չի կարծում, որ ադրբեջանական կողմը կհամաձայնվի։
«Զորքերի տեղակայում բառակապակցությունն էլ է սխալ։ Ոչ մի զորք էլ չի տեղակայվելու, շատ-շատ մի քանի տասնյակ զինվորներ գան, մի քանի տեղ դիրք դնեն և ռուսական դրոշ ծածանեն, ոչ ավել ոչ պակաս։ Սա իրականության մեջ ոչ մի հարց չլուծող բան է։ Ադրբեջանը նույն լկտիությամբ ցանկացած պահի կանցնի սահմանը և ինչ-որ բան կգողանա։ Ի՞նչ պետք է անեն, ռուսներին կխնդրեն, որ գնան ու բանակցեն։
Այս գործընթացը շարունակական է լինելու, հիմա ավելի հեշտ է լինելու, որովհետև ռուս խաղաղապահները երբ տեսնեն ինչպես են զինված ադրբեջանցիներն օրինակ ոչխար գողանում, հետևից չեն վազի։ Հետո հայերը կգնան կդիմեն, նրանք էլ ադրբեջանցիներին կասեն՝ այդ խեղճ ու կրակ հայերի ոչխարները տվեք»,-նշեց Արմեն Մանվելյանը։
Վերջինս ընդգծեց՝ երբ սեփական սահմանին խաղաղապահ ես տեղակայում և այդկերպ փորձում հարցը լուծել, դրանով կասկածի տակ ես դնում այդ սահմանների օրինականությունը, այդ սահմանները պահելու, պաշտպանելու սեփական հնարավորությունները։ Արմեն Մանվելյանի խոսքով երբ մյուս երկրները տեսնում են, որ երկիրը պահելու ո՛չ կամք կա, ո՛չ էլ ցանկություն, առանձնապես սկսում են չհարգել։
«Ռուսներին քանի դեռ պետք ենք, մի երկու տեղ մի քանի դիրք կդնեն, բայց ոչ ավել։ Սա էլ արվում է ի հաշիվ Հայաստանի ինքնիշխանության և սուվերենության։
Այսինքն բավական լուրջ կերպով կորցնում ենք մեր սուվերենությունը, հանձնում այլ երկրի»,-ասաց փորձագետը։
Արմեն Մանվելյանի կարծիքով հայկական զորքերը հետ են քաշվելու, մի քանի տեղ ռուսական դիրք է դրվելու, իսկ Ադրբեջանն իր զորքերը հետ չի քաշելու, ինչի հետևանքով ըստ նրա՝ Հայաստանն իրաքյան սինդրոմի է վերածվելու։
«Թուրքիան ցանկացած պահի մտնում ու դուրս էր գալիս Իրաքի հյուսիսային շրջան, այնտեղ ինչ ուզում անում էր։ Նրանք մի քանի ուղղություններով էլ իրենց զորքերն առաջ կտանեն։ Սահմանն իրականու բաց է լինելու, և երբ հայկական զորքերն էլ հետ քաշվեն, սահմանն ամբողջությամբ դառնալու է բաց ու խոցելի։ Այսինքն պոստերը լինելու են բնակավայրերի մոտ, որոնք 3-4 կմ հեռու են սահմանից։ Այսինքն 3-4 կմ հայկական տարածքը դառնում է ինչ-որ միջանցք, չեզոք գոտի է դառնում։ Մեր իսկ տարածքը վերածում ենք չեզոք գոտու։ Իրենք ինչպես ուզեն այդ միջանցքն օգտագործելու են, և փաստացի Հայաստանի տարածքը շարունակաբար կրճատվելու է»,-ասաց Արմեն Մանվելյանը։
Ընդ որում այդ տարածքն արոտավայրերն են, որոնք գյուղացիներն օգտագործում են, սակայն երբ դրանք չեզոք գոտի դառնան, և ադրբեջանցիներն էլ այնտեղ տեղաշարժ ունենան, որևէ մեկը չի ցանկանա իր անասունին այնտեղ տանել։ Փորձագետի խոսքով սրա հետևանքով սահմանամերձ շրջանների հայաթափումն արագություն ու տեմպ կստանա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը