ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արա Այվազյանի կողմից գերիների վերադարձին խոչընդոտելու վերաբերյալ ԱԽ քարտուղարի հայտարարությունը Գլխավոր դատախազը պետք է որպես հիմք ընդունի ու քրեական գործ հարուցի. Բորիս Ավագյան 06/23/2021 17:00 | ԼՐԱՀՈՍ
Հայկական կողմն ընդունել է փաստը, որ ՌԴ-ին բանակցությունների ընթացքում սուտ տեղեկություն է տրամադրվել, թե հայկական կողմում չկան ականապատ տարածքների քարտեզները, որի պատճառով գերիների վերադարձի գործընթացի դանդաղել է. «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարեց գերիների վերադարձի հարցով զբաղվող, գնդապետ Բորիս Ավագյանը՝ անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղարի մեղադրանքներին, թե ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը գերիների վերադարձի հարցը տորպեդահարել է:
Ա. Գրիգորյանն «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել էր, թե մայիսի 27-ից առաջ երկար ժամանակ գերիների հարցը չէր լուծվում ու մեղադրանքի սլաքներն ուղղել դեպի արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը։ Ըստ ԱԽՔ Գրիգորյանի՝ Այվազյանը՝ լինելով պաշտոնյա, մեր գործընկերներին ասել է, որ մենք չունենք ականապատ դաշտերի քարտեզները:
Բորիս Ավագյանը ավելի վաղ հայտնել էր, որ հայկական կողմը ՌԴ-ին երկար ժամանակ հայտարարում էր, թե չունի ականապատ տարածքների քարտեզները։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Ավագյանը նշել՝ եթե Արա Այվազյանն է եղել խոչընդոտը՝ գերիների վերադարձի գործընթացում, ուրեմն նա օրենքի խստությամբ պետք է պատասխան տա։
«Ողջունում եմ, որ Արմեն Գրիգորյանը՝ որպես իշխանության ներկայացուցիչ, ընդունել է ճշմարտությունը, որ ՌԴ-ին փաստացի, մինչև մայիսի 27-ը ասվել է, որ ականապատ դաշտերի քարտեզները չկան։ Ո՞ւմ պատճառով է եղել՝ Արա Այվազյանի՞, թե ինչ-որ մեկի՝ դա երկրորդական հարց է։ Հարցը նրանում է, որ հայկական կողմը ՌԴ-ի հետ բանակցությունների ժամանակ ասել է, որ այդ քարտեզները չկան։ Եթե դա եղել է Արա Այվազյանի պատճառով, չեմ կարծում, որ Գրիգորյանը կարող էր անհիմն հայտարարություններ անել, ապա հորդորում եմ, որ գլխավոր դատախազը Գրիգորյանի ասածը հիմք ընդունի ու հարուցի քրեական գործ և վարույթ սկսի։ Եթե Արա Այվազյանը այդպիսի գործողություններ է թույլ տվել, որոնք խանգարել են գերիներին վերադարձնելու գործընթացին, ապա նա պետք է օրենքի առջև պատասխան տա և ամենայն խստությամբ պետք է քննել այդ փաստերը»,- ասել է նա։
Ավագյանը նշում է, որ նա, ով իրականում խոչընդոտել է գործընթացին, դավաճանել է ազգին, Բաքվում պահվող տղաներին, նրանց հարազատներին, ովքեր հույս ունեին, որ տղաներն ավելի շուտ կարող էին վերադառնալ։ Ավագյանի կարծիքով, առաջին հերթին պետք է պարզել, թե ովքեր են խոչընդոտել գործընթացին։
«Փաստորեն, ընդունելով, որ դա տեղի է ունեցել, կարծում եմ, որ բանակցային պրոցեսը կգնա ավելի հեշտ, որովհետև եթե առաջ մենք չէինք հասկանում ի՞նչն է պատճառը, ով է խոչընդոտում, հիմա փաստացի իշխանական թիմը վերլուծություն է արել ու գտել մեղավորներին։
Գտնում եմ, որ գործընթացը շատ ու շատ ավելի կարագանա»։
Ավագյանը նշել է նաև, որ գերիների վերադարձի հարցով գործընթացը կանգ չի առել, հույս հայտնեց, որ մոտակա ժամանակում տղաների վերադարձը կտեսնենք, քանի որ կարծում է, որ խոչընդոտողներ և խանգարող փաստեր այլևս չկան։
Հարցին՝ արդյոք պատրաստակա՞մ են արդեն տրամադրել ականապատ տարածքների քարտեզները նաև Մուրադովին, քանի, որ նախընտրական շրջանում 15 հայ գերիները հայրենիք վերադարձան ԱՄՆ և Վրաստանի ջանքերով, Ավագյանը նշեց, որ գերեվարված տղաների վերաբերյալ բանակցային պրոցեսը նորից շարունակվում է գեներալ Մուրադովի կողմից՝ հայկական կողմի հետ համատեղ աշխատանքով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ