ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարդան Պողոսյան. ՔՊ-ն չունի մանդատների 2/3-ը՝ 71 մանդատի դեպքում 06/23/2021 13:00 | ԼՐԱՀՈՍ
«Մի տեղամասում «Հայաստան» դաշինքի քվեները 10-ից դարձել են 100, եթե նման պատկեր լինի մնացած 70 տեղամասերում, որտեղ վերահաշվարկ է իրականացվում, ապա ԿԸՀ-ն մի քանի որոշումներ ընդունելու իրավասություններ ունի»,- «Արմնյուզ»-ի եթերում հայտարարել է սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։
Մասնավորապես՝ որոշումներից մեկով ԿԸՀ-ն կարող է ընդհանրապես անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները կամ վերաքվեարկություն կազմակերպելու որոշում կայացնել այն տեղամասերում, որտեղ տեղի են ունեցել այնպիսի խախտումներ, որոնք հնարավորություն չեն տալիս վերականգնել ընտրության իրական արդյունքները։
«Այսինքն, ԿԸՀ-ն ունի բազմաթիվ լծականեր ու իրավական հնարավորություններ ընտրությունների արդյունքների վերաբերյալ իր որոշումը կայացնելու, որոնք վերաբերում են ոչ միայն թվաբանական եզրակացությանը, այլև գնահատելու իրավիճակը, խախտումների բնույթը»,- մանրամասնել է սահմանադրագետը։
Անդրադառնալով նախնական արդյունքների հիման վրա՝ երեք քաղաքական ուժերի միջեւ մանդատների բաշխմանը՝ Վարդան Պողոսյանը հայտարարեց, եթե հիմք ընդունեն ԿԸՀ կողմից հրապարակված քվեարկության նախնական արդյունքները, ապա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստանում է 71 մանդատ, «Հայաստան»-ը՝ 27 մանդատ, «Պատիվ ունեմ»-ը՝ 7 մանդատ։
«Սա կազմում է ընդհանուր առմամբ 105 մանդատ։ Քանի որ այս երեք ուժերի միջև մանդատների բաշխման արդյունքում ՔՊ-ն ստանում է մանդատների 2/3-ից ավելին՝ մոտ 67 տոկոս, իսկ 2/3-ը 66.6 տոկոսն է, ապա ըստ Ընտրական օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ մասի անհրաժեշտ է, որպեսզի քաղաքական փոքրամասնությունը, այսինքն այն ուժը, որը չի հաղթել ընտրություններում ներկայացվածություն ունենա Ազգային Ժողովում ոչ պակաս, քան մանդատների ընդահանուր թվի 1/3-ը։
Հետևաբար, նորից եմ կրկնում նախնական արդյունքների հիման վրա, «Հայաստան» դաշինիքին պետք է հատկացվի լրացուցիչ 2 մանդատ, մաթեմատիկորեն դա 1.5 է, բայց պետք է հատկացվի, որպեսզի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների մանդատների ընդհանուր թիվը պակաս չլինի 1/3-ից»,- ասել է Վարդան Պողոսյանը եւ ավելացրել, որ այս պարագայում «պակաս» բառը խիստ կարևոր է, քանի որ նման խորհրդարանում ՔՊ-ն կամ պետք է ունենա մանդատների ուղիղ 2/3-ը, այն նույնիսկ չպետք էլինի 0.1 տոկոսով մեծ, իսկ ընդդիմության պարագայում մանդատները պետք է կամ հավասար լինեն 1/3-ի կամ կարող է մի փոքր ավելի լինել։
Ավելին՝ այս դեպքում ՔՊ-ն խորհրդարանում չի ունենա ձայների 2/3-ը։
«Ելնում ենք 105-2 մանդատից, ապա այդ պարագայում 71 ձայնը մեկ մանդատով արդեն պակաս է ունենալու 2/3 մեծամասնություն։
Քվեարկության արդյունքում մաթեմատիկորեն հնարավոր է, որ մեծամասնությունն ունենա 2/3, փոքրամասնությունն ունենա ուղիղ 1/3, և նման իրավիճակ էր 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Մենք դե յուրե ունենք 132 մանդատով խորհրդարան, որից 88-ը պատկանում էր ՔՊ-ին, 44-ը՝ ԲՀԿ-ին ու ԼՀԿ-ին։
Մաթեմատիկորեն 88-ը ուղիղ 132-ի 2/3-ն էր, 44-ը՝ 1/3-ը։ Հիմա 107-ի պարագայում, քանի որ այն չի կարող բաժանվել 3-ի բացարձակ թվերով, մնացորդ է լինում, ստացվում է, որ 71 մանդատը դեռևս չի հասնում 2/3-ի, իսկ եթե չի հասնում, դա նշանակում է, որ ՔՊ-ն ապագա խորհրդարանում չի կարողանա Սահմանադրություն փոխել, իմպիչմենտի գործառույթներ իրականացնել, բոլոր այն լիազորությունները, որոնց համար անհրաժեշտ է ձայների 2/3-ը, ՔՊ-ն չի կարող իրականացնել արդեն իսկ հիմա։ 71 մանդատի դեպքում արդեն իսկ չի կարող»,- ասաց Վարդան Պողոսյանը, որը հանդիսանում է գործող Սահամանադվրության համահեղինակներից մեկը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ