ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս ընտրությունների «Բաղնիքդ անուշը»՝Աշտարակի Ագարակ գյուղից՝ Երևանի՝ Մալաթիա-Սեբաստիա թաղամասի նույնանուն փողոցում ու նրբանցքում «գրանցված ու քվեարկած բնակիչներ»․․․ 06/22/2021 22:58 | Վերլուծություններ
Փաշինյանը վերարտադրվեց։ Ի՞նչ է սա նշանակում՝ նշանակու՞մ է արդյոք, որ ավելի է ամրապնդելու իր դիրքերը։ Իսկ հետաքրքիր է՝ ո՞ր բնագծում է ամրապնդելու՝ Հայաստանը ավելի արագ բաժան-բաժան անելու՞, տնտեսական հեղափոխության իր տեսլականին համահունչ՝ էժան լոլիկի գնով Երևանը թուրքական կապիտալի շուկա դարձնելո՞վ և հայոց պատմության դասագրքերում հերոսների էջերը փակելով և իր թավշյա -պողպատյա հեղափոխության դժգույն ու դժբախտ պատմությունը շարադրելո՞վ։ Դրանցում վարպետ է ու կանի։ Դա ի՛ր պատմությունն է, իսկ շատերիս համար՝ տասնամյակներ չհաջողած գունավոր հեղափոխության թրքահաճո ծրագրի իրականացումը․ որ տեղի ունեցավ ի՛ր ձեռքով և ի՛ր ցանկությամբ։
Այլևս հայտնի պատմություն ՝ Արցախի Հանրապետության 75 տոկոսը ադրբեջանին գրեթե անկռիվ հանձնելու, հայրենիքի դարպասները թուրքերի առաջ բացելու, հայոց բերդաքաղաքը՝ Շուշին իր եղբայր ալիևին ուղղակի նվիրելու, մոգականությամբ լի Հադրութի կարոտով Աստծո ամեն օրը լուսացնող հադրութցիների մասին։
Վերարտադրվեց․․․ և ի՞նչ, սա գուցե «բարի լուր» է իր աղանդավորների զանգվածի համար, բայց երբ վերարտադրվածը հենց հաջորդ օրը «պողպատյա մանդատ» օպերացիայի շրջանակում «մեկ մեխին է խփում, մեկ նալին», այսինքն, մեկ խոստանում է մեծ դոզաներով վեթթինգի, վենդետաների իրականացում, մեկ էլ՝ համերաշխության կոչ ու հրավեր է անում, ուղղակի մտածում ես՝ իր սովորական ոճի մեջ է նորից, ասածը՝ միանգամից մոռանում է։
Հիմա ի՞նչ, բա՞ն է փոխվել, կապիտուլյանտ չի՞ էլ։ Փաստ է՝ կապիտուլյացիոն պայմանագիրը կնքողն է ու կապիտուլյացիան շարունակողը։
Վեց ամիս էր խնդրել, հիմա՝ վեցը արդեն ավելի կերկարի և այն, ինչ չէր արել, կանի, կուզի անել․․․
Հիմա արդեն հերթով, ջերգով Բաբաջ ու Շիրին, Զավենիչ Արամ ու Մարուքյան Էդմոն /Ծառուկյանը՝ հաջորդիվ/ գալիս ու սեղմում են նրա ձեռքը՝ վերարտադրվելու առթիվ։ Այս՝ արտախորհրդարանական դարձած՝ վերջին երկուսին թող դաս լինի եղածը։ Իսկ Բաբաջ-Շիրին-Զավենիչ եռյակին «հրամանատարը» երևի ձեռնունայն չի թողնի, նախընտրական շրջանում շատ ճիգ ու ջանք թափեցին․․․
Մեծ հաշվով, ժողովրդի զգալի մասը ավելի խորը ապատիայի մեջ ընկավ, քանի որ շատ դժգույն ու դժբախտ եղավ ընտրության արդյունքը։
Սպասելիքները այլ էին, բայց եղավ այն, ինչ եղավ, քանզի թիմը եկած օրից պատրաստվում էր սրան։ Եվ այն, ինչ տեղի է ունեցել ընտրատեղամասերում, Տեր -Պետրոսյանի ասած՝ ծաղիկներն են, ամեն բան ավելի վաղ է եղել։
Հիշու՞մ եք, Էլդար Ռյազանովի հրաշալի ֆիլմը՝ «Բաղնիքդ անուշ»-ը, 70-ականների կեսերին ֆուրոր հանած, ուր Մոսկվան ու Լենինգրադ-Սանկտ Պետերբուրգը նույնականանում էին սովետական «շիրպատրեբի» շրջանակում՝ նույնանուն, նույն տեսակի հրապարակներով, շենքերով ու փողոցներով, մուտքերով և նույնիսկ բանալիներով․․․
Հիմա, հետաքրքիր է, էլեկտրոնային այս դարում մեր մարզաբնակ ընտրողների անուն ազգանուններն այդ ինչպե՞ս են հանկարծ հայտնվել Երևանում։ Ասենք, Աշտարակի Ագարակ գյուղի իրենց փողոցից ու նրբանցքից հայտնվել են երևանյան Մալաթիա-Սեբաստիա նույնանուն փողոցում և նրբանցքում։ Եվ նման դեպքերն ընտրացուցակներում մեկն ու երկուսը չեն։ Շուրջ 14 հազար են։ Իսկ միգուցե այս կերպ իշխանությունը փորձել է երևանցի ընտրողնե՞ր հորինել։
Սա էլ այս ընտրությունների «բաղնիքդ անուշն» է։ ՈՒղղակի էնքան անուշ է, որ 2018-ից առաջ՝ խոշորացույցով ման եկող և չնչին ընտրախախտումն անմիջապես արձանագրող, բնույթով՝ իրավական հ/կ-ները, ոչ տեսան, ոչ լսեցին սրանց մասին։ Միջազգայիններն էլ՝ տեսնում են այն, ինչ ուզում են տեսնել՝ ուղղակի անտեսելով այն ամենը, որոնցով մամուլը լեցուն է։
Ի դեպ, այս ընտրություններին շատ արդյունավետ ու կազմակերպված աշխատեցին մեր լրատվամիջոցները՝ ուղղակի իրենց վրա վերցնելով նաև իրապես բացակա իրավական հ/կ-ների դերը։ Եվ տեղեկատվությունը, և իրավական ոլորտի փորձագետների հետ ուղիղ եթերները, հարցազրույցները, և՛ անմիջապես տեղամասերից ներկայացված խախտումների փաստերը, որ նրանք տեսան և ֆիքսեցին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից