ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեծ աղետ է տեղի ունեցել այս երկրի հետ. Անորոշ ապրելը ճիշտ մարտավարություն չէ պետական այրի համար. Մերի Դավթյան 06/22/2021 13:26 | ԼՐԱՀՈՍ
Արցախում նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են։ Քաղաքացիների դժգոհության ալիքը նոր թափ հավաքեց պատերազմից ութ ամիս անց։ Լռությունը խախտել էր ԱՀ նախագահը՝ քաղաքացիների հետ հանդիպումների փոխարեն շնորհավորելով «Քաղաքացիական պայմանագրին»՝ խորհրդարանական ընտրություններում հաղթելու համար, մինչդեռ հենց այդ ուժի ղեկավարի որոշումների հետեւանքով Արցախի տարածքի 75 տոկոսը հանձնվել է Ադրբեջանին, հայությունն ունեցել հազարավոր զոհեր, վիրավորներ, խեղված ճակատագրեր։
Արցախի Հանրային հեռուստատեսության նախկին գործադիր տնօրեն Մերի Դավթյանը ամուսնու հետ Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հացադուլ են հայտարարել: «Փաստինֆո»-ի հետ զրույցում Դավթյանը նշեց՝ Հարությունյանից որևէ բացատրություն, պատասխան ժողովուրդը չի ստացել, չգիտի ինչ կարգավիճակով և հեռանկարով է ապրում։
«Բարոյականության հարթությունում եմ դիտարկում՝ ի՞նչ իրավունքով կամ ի՞նչ մոտիվներով է ինքը ներկա գտնվում «ՔՊ»-ի շտաբում։ Նման պրակտիկա 30 տարվա մեջ երկու հայկական պետությունում ես չեմ հիշում, որ նախագահներից մեկը ՀՀ-ում անցկացվող ընտրություններին այդպես ակտիվորենն մասնակցի, ներկա լինեն ընտրական շտաբում։ Նման հոգեբանական վիճակում լինել այնտեղ, երբ Արցախի դիրքորոշումը շատ ակնհայտ է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Լուրջ չէ՝ անձնական հարցով շտաբ գնալը, իսկ եթե լինում է, ուրեմն միայն իր անունից կարող է շնորհավորել։ Ամենատհաճ պահերից հետո սա առիթն էր ու պայթեցինք, որոշեցինք ամուսիններով հացադուլ անել՝ խոսք ասել ենք, վերաբերմունք ասել ենք, հիմա պայքարի այս եղանակն ենք փորձում»։
Դավթյանի խոսքով՝ պատասխանատվություն կրող անձն անպատասխանատու է վերաբերվում իր ժողովրդի նկատմամբ։ Չնայած հավանական հակադարձումներին, որ ԱՀ նախագահը հանդիպումներ է ունենում, փաստացի աշխատում է, բայց արդեն խոսքը սեփական ժողովրդի հետ առերեսվելու հարցն է։ Պահանջում էին, որ Հարությունյանը պարզ, մարդկային ներողություն խնդրի։
«Ինքը լեգիտիմության խնդիր ունի։ Վստահության հանրաքվե են մտադիր անել, չեմ կարծում, որ դա ճիշտ տարբերակ է իր դեպքում։ Ամուսինս ավելի մարտական է տրամադրված, ինքը անցել է պատերազմով, հարցադրումներ շատ ունի»։
Ամուսիններն անժամկետ հացադուլ հայտարարել են նախօրեին, այսօր Արայիկ Հարությունյանը ուղերձով հանդես կգա։ Խոստացել է՝ բաց ու անկեղծ խոսել բոլոր հիմնական խնդիրների ու լուծումների մասին՝ պատերազմից մինչև ներկա անվտանգային ու սոցիալ-տնտեսական իրավիճակ, ՀՀ իշխանությունների հետ հարաբերություններից մինչև ներքաղաքական զարգացումներ:
«Մեր պահանջը այս ութ ամիսների ընթացքում իր ժողովրդի հետ առերեսվելու պահանջն էր, այսօր դա չկատարվեց։ Այս ութ ամիսներին նման ցանկություն մեր ժողովուրդը ուներ՝ պարտված երկրի ղեկավարը գոնե կանգնի ներողություն խնդրի, լուծում առաջարկի։ Ի վերջո` մեծ աղետ է տեղի ունեցել այս երկրի հետ և այսպես անորոշ ավտոմատ իրադարձային, իրավիճակային ապրելը չեմ կարծում ճիշտ մարտավարություն է պետական այրի համար։ Եթե ութ ամիս անց որոշել է՝ էլի ամեն ինչ դեռ չի կորել»,- ասաց Դավթյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ