ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարդան Ոսկանյանը՝ վարչախմբի՝ այդչափ ձայներ ստանալու պատճառների մասին 06/22/2021 15:09 | Մեկնաբանություն
Հասարակության մի հատվածը, որքան էլ պարադոքսալ թվա, քվեարկում է իշխանությանը՝ ենթագիտակցաբար նրան ընդունելով՝ որպես ընդդիմություն և չի քվեարկում ընդդիմությանը, որովհետև այդ ընդդիմությունը նրա աչքերում արդեն իսկ իշխանություն է,- նման դիտարկմամբ է հանդես եկել իրանագետ, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Վարդան Ոսկանյանը։
«Քանի որ Հայաստանի ներքաղաքական խոսույթում կարծես թե անհասկանալի է մնում իրեն դեռևս իշխանություն համարող վարչախմբի՝ այդչափ ձայներ ստանալու հանգամանքը թերևս մի քանի գրառմամբ կփորձեմ անդրադառնալ այդ հարցին։
Ակնհայտ է, որ գործ ունենք շատ հստակ և համակարգված պոպուլիստական գործիքակազմի տեխնոլոգիական կիրառության հետ, որի ամենաուշագրավ դրսևորումը թե՛ հռետորաբանության և թե՛ մասնակիորեն վարքագծի մեջ իշխանության կողմից իր իսկ դիրքավորումն է՝ որպես ընդդիմություն։
Այս խոսքերով, իշխանութունը հանդես է գալիս ոչ թե իշխանության դիրքերից, այլ հենց ընդդիմության, ինչը ենթադրում է, որ նույնիսկ լինելով իշխանություն որևէ անհաջողության կամ տապալման պատասխանատվություն չի կարող կրել։
Այս համատեքստում հռետորաբանության մեջ «դասական« պոպուլիստական առասպելույթը շատ պարզ կարելի է բանաձևել այսպես՝ «քո չորացած լոլիկի դաշտի համար պատասխանատու են բոլորն՝ ընդհուպ մինչև լոլիկի հարենիքը հայտնագործած Քրիստափոր Կոլումբոսը, բայց ոչ երբեք իշխանությունը»; Իսկ ինչո՞ւ իշխանությունը պատասխանատու չէ, «բացատրվում է» լրացուցիչ առասպելույթով՝ «որովհետև, այդ իշխանությունը (կարդա՝ ընդդիմությունը) հենց դու ես»:
Սա հայտնի հնարք է, որովհետև լրացուցիչ մակարդակում նաև հոգեբանորեն դժվարության հետ հաշտվելու ամենահեշտ ճանապարհն այդ դժվարության համար այլ մեղավոր գտնելն է, եթե թեկուզ այդ մեղավորը Քրիստափոր Կոլումբոսն է։
Ինչո՞ւ ազգային ընդդիմությունը չի կիրառում նման հնարքներ, չնայած լավ հասկանում է դրանց կարճաժամկետ արդյունավետությունը։ Մի պարզ պատճառով՝ ընդդիմությունը ձգտում է իրենց պահել խիստ պատասխանատու, հասկանալով երկարաժամկետ և նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում պոպուլիզիմի կործանարար բնույթը Հայաստանի համար։
Սակայն դրանով իսկ ընդդիմությունը նպաստում է, որպեսզի իշխանության կողմից պոպուլիզմով տեխնոլոգիական «մշակման» ենթարկված հասարակության մի խոշոր հատվածն իրեն ընկալի ոչ թե ընդդիմություն, որը պետք է թեկուզ անպատասխանատու հայտարարություններով կոկորդ պատռի և ստանա ընտրողների հնարավոր մեծ հատվածի քվեն, այլ հենց՝ իշխանություն, որին ձայն տալ չի կարելի, որովհետև առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ։
Ուստի հասարակության նշված հատվածը, որքան էլ պարադոքսալ թվա, քվեարկում է իշխանությանը՝ ենթագիտակցաբար նրան ընդունելով՝ որպես ընդդիմություն և չի քվեարկում ընդդիմությանը, որովհետև այդ ընդդիմությունը նրա աչքերում արդեն իսկ իշխանություն է։
Բայց «ամենազավեշտալին» այն է, որ հենց այս գրառումն ինքնին ոչ պոպուլիստական է և քիչ «ձայներ» հավաքող, որովհետև նաև նվաստիս համար անհնարին է հաղթահարել պատասխանատվության զգացումը և հանդես գալ կոկորդ պատռելով կամ առանց շատերիդ իրական կյանքում ճանաչելու, օդում հայտարարելով, որ իբր «սիրում եմ ձեզ»»,- ֆեյսբուքում գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ