ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կործանվելիս չանիծես. Ժողովուրդը կատարեց կործանման ընտրություն․ նա դավաճանեց պետությանը. «168 ժամ» 06/22/2021 10:25 | Մամուլ
«168 ժամ» թերթը գրում է. «2018 թվականին ու դրանից հետո Հայաստանում հռչակվեց ժողովրդի կեղծ պաշտամունք։ Բոլոր անաստվածություններն ու ավերումները կատարվեցին ժողովրդի անունից ու ժողովրդին հղում տալով։ Դա դուր էր գալիս ու շարունակում է դուր գալ ժողովրդին, որը լուրջ է ընդունել հիմնականում նախընտրական շրջանում կրկնվող այն զեղումները, թե «ժողովուրդն իմաստուն է» և «ժողովուրդը չի սխալվում»։
Կյանքն անողաքաբար ցույց է տվել ու ցույց է տալիս, որ ժողովուրդը ոչ միայն հեռու է իմաստնությունից, այլ սխալվում է անդառնալիորեն, բայց քանի որ ժողովրդին հաճոյանալու հաղթաշավը շարունակվում է, այն ոչ միայն սխալներից հետևություններ չի անում, այլ գործում է նորանոր, ավելի սարսափելի սխալներ։
Կիրակի օրը կայացած ընտրություններում այդ նույն ժողովուրդը ցույց տվեց, որ մենք դեռևս չենք հասել անկման հատակին, ինչպես թվում էր շատերին, և, որ դեռ ճանապարհ կա մինչև անդունդի ստորին կետը։ Ժողովուրդն ընտրեց այդ անկման արագացումն ու անշրջելիությունը։
Ժողովուրդը կատարեց կործանման ընտրություն։
Եվ քանի որ ժողովրդի կեղծ կուլտին զուգահեռ՝ Հայաստանում սերմանվել է նաև լեգիտիմության նույնքան կեղծ պաշտամունք, կարելի է արձանագրել, որ ժողովրդի կործանարար ընտրությունը լեգիտիմ է։ Բովանդակության փոխարեն՝ ձևով առաջնորդվող հայ հասարակությունն այդպիսով կշարունակի վայելել աննախադեպ լեգիտիմության մասին իրեն հրամցվող խայծը՝ պողպատե մանդատ տալով իր ընտրյալներին՝ շարունակելու Հայաստանի կապիտուլյացիան, ադրբեջանական ցուցումով կատարելու սահմանազատումներ, վերադարձնելու կամ փոխանակելու անկլավները, վերջնականապես հրաժարվելու Արցախից, Երևան հրավիրելու Ալիևին․․․
Աշխարհի բոլոր աննախադեպությունների կենտրոն Հայաստանում այդ իմաստուն ժողովուրդը կատարեց ընտրություն, որի առթիվ գիշերային հրավառություններ հնչեցին երևանյան իշխող գրասենյակներում ու դրանցում աշխատողների շնորհիվ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշիում։ Հայ ժողովուրդը կատարեց ընտրություն, որը պատերազմում հաղթանակից հետո երկրորդ բերկրանքը պարգևեց 5000 հայորդիների սպանած Ադրբեջանին ու Թուրքիային։
Այսպիսով, հազարամյա հայ ժողովուրդը կատարեց մուրճահպատակ ընտրություն, որը մուրճախաղացից ավելի ուրախացրել է Ալիևին ու Էրդողանին։ Այս փաստերի ու համընկնումների արձանագրումը, սակայն, մոդայիկ չէ ժողովրդի պաշտամունքի հարթությունում, հատկապես, որ ժողովրդին ճշմարտությունից պաշտանողների պակաս հիմա չի զգացվում։
Լայն իմաստով, այս ընտրությամբ ժողովուրդը դավաճանեց պետությանը՝ ընտրելով առանց պետություն կյանքը, հնարավոր է՝ համեմատաբար ավելի կուշտ։
Անկախ ամեն ինչից, իհարկե, պետք է հարգել ժողովրդի կարծիքը։
Մեկ րոպե լռությամբ»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի՝ 22․06.21թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ