ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք մեր տարածքում Ադրբեջանին հարցնելու ոչինչ չունենք. Բանակցություններն ընթանում են ռուսական կողմի հետ. ԳՇ պետը՝ ՀՀ-ում ռուս սահմանապահների տեղակայման մասին 06/22/2021 11:40 | ԼՐԱՀՈՍ
«Գործընթացներն ընթանում են, երբ որ կլինի վերջնական որոշում, անպայման տեղյակ կպահենք, այս պահին վերջնական որոշում չկա»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ռուս սահմանապահների տեղակայմանը, ասաց Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
Ավելի վաղ Գեղարքունիքի մարզպետը հայտնել էր, թե որոշում է ընդունվել, որ սահմանին պետք է տեղակայվեն ռուս սահմանապահներ, իսկ հայկական և հակառակորդի զորքերը պետք է հետ քաշվեն։
«Վերջնական որոշումը միայն մեր կողմից ցանկությունը չէ, դրան մասնակցում են նաև այլ կողմեր, դրա համար բանակցություններն ընթանում են։ Լինելու է այդպես, ինչպես նշեցիք, բայց վերջնական երբ որ կլինի՝ տեխնիկական հարցերով լրացուցիչ կասենք», - ասաց Արտակ Դավթյանը։
Հարցին, թե ադրբեջանական կողմից համաձայնություն կա՞, ԳՇ պետը պատասխանեց, թե մենք մեր տարածքում Ադրբեջանին հարցնելու ոչինչ չունենք։
«Բանակցություններն ընթանում են ռուսական կողմի հետ, որովհետև կան հարցեր, մեր նպատակն է առանց բախումների՝ մեր տարածքում հայտնված ադրբեջանական ստորաբաժանումների հետ քաշումն է և ամբողջությամբ մեր տարածքում պետք է իրականացվեն միջոցառումներ», - ասաց Դավթյանը։
Ճշտող հարցին՝ միայն ռուսական սահմանապահների՞, թե այլ երկրների սահմանապահների տարբերակները կարող է դիտարկվել, Դավթյանը նշեց, որ միայն ռուս սահմանապահների մասին է խոսքը. «Այլ երկրների հարցը դեռևս չի քննարկվել»։
Պատերազմից հետո հայ-ադրբեջանական սահմանը 420 կմ-ով երկարել է. Արդյոք որևէ աշխատանք տարվում է սահմանները կահավորելու հարցում, ԳՇ պետը հայտնեց, որ աշխատանքները տարվել և տարվում են։
«Մեր նախկին շփման գիծը 25-30 տարի կահավորում էինք։ 6-7 ամսում հասցնենք այն մակարդակի, որը եղել է նախկինում ՝ 30 տարվա մեջ, դա ֆիզիկապես իրատեսական չէ։ Մեծ ծավալի աշխատանքներ տարվել են և ներկայումս նույնպես տարվում են»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ