ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանում նոր՝ հին վարչապետը կարող է իր ժողովրդին տանել, թեկուզ ՆԱՏՕ, թեկուզ «Թուրան», ոչ ոք նրան ոչինչ չի կարող հակադրել. Խարչենկո 06/21/2021 20:43 | Վերլուծություններ
Փաշինյանը հաղթել է Հայաստանի ընտրություններում։ Ըստ էության, հենց երեկ ավարտվեց թավշյա հեղափոխությունը, և հիմա նոր՝ հին վարչապետը կարող է իր ժողովրդին տանել, թեկուզ ՆԱՏՕ, թեկուզ «Թուրան», ոչ ոք նրան ոչինչ չի կարող հակադրել։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է ռազմական լրագրող Ալեքսանդր Խարչենկոն:
Մոսկվայում հայերը հաճախ ինձ պատմում էին ազգային հերոսների՝ դաշնակների ու ֆիդայինների մասին, որոնք առանց հապաղելու իրենց կյանքը կտան հանուն հայկական հողի և բառացիորեն մոտ օրերս պատրաստ են գրոհել Արարատը։ Երբ ես եկա Ղարաբաղ, ուշադրություն դարձրի այն երիտասարդ զինակոչիկներին, որոնց ուղարկել էին ռազմաճակատ՝ դուրս հանելով գերժամանակակից սրճարաններից, որտեղ նրանք պատրաստում էին սմուզիներ և լատե։ Ֆիդայիններն ու դաշնակները մնացին այն սերնդի մեջ, որը հաղթեց Ղարաբաղյան առաջին պատերազմում... Իսկ երիտասարդները ճամարտակեցին ՀՆԱ-ի աճի, ներդրումների մասին և անվերապահորեն աջակցեցին Փաշինյանին։
Ցավոք, նոր սերունդն ընտրեց տնտեսական բարեկեցության աճի ճանապարհը՝ այն փոխանակելով պատմական իրավահավասարության հետ։ Պատմության մեջ իր դերի պաշտպանությունը պահանջում էր հսկայական տնտեսական ռեսուրսների և բազմաթիվ զոհերի ներդրում։ Հայ ազգը չցանկացավ վճարել այդ գինը և որոշեց ինտեգրվել գլոբալիստական գործընթացներին։ Դրանից հետեւում է մի քանի եզրակացություն.
1. Քոչարյանի քաղաքական կարիերան ավարտվեց մինորային նոտայով։
2. Փաշինյանն ամեն ինչ կանի՝ Անդրկովկասում ռուսական ազդեցությունը նվազեցնելու համար։
3. Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնումն՝ ընդամենը ժամանակի հարց է։
4. Հայաստանը ոչ ոք չի գրավելու, այդ երկրին հատկացվելու է զուտ տարանցիկ միջանցքի դերը և ոչ ավելին։ Առավելագույնը, որ կարող են ակնկալել հայերը՝ վրացական սցենարն է։
5. Ուժեղ բանակն այլևս ոչ մեկին պետք չէ Հայաստանում։ Բոլոր անհաջողությունները կվերագրվեն ՀԱՊԿ-ին: Ռուսաստանին կմեղադրեն իրենց դաշնակցին հանձնելու մեջ և այդ համեմունքի տակ կփորձեն մեր ռազմակայանը հեռացնել Գյումրիից:
6. 5 տարի անց մեզ Ղարաբաղից դուրս կհրավիրեն։ Վերջին ռուս խաղաղապահի դուրսբերումից հետո այնտեղից կհեռանա վերջին հայը։ Մեղավորը, իհարկե, կլինի Ռուսաստանը։
7. Զանգեզուրի միջանցքն իրականանալու է։
8. Թուրքիան եւս մեկ քայլով ավելի մոտ դարձավ Ստամբուլից մինչեւ Իսլամաբադ միասնական տրանսպորտային միջանցքի կառուցմանը։
Դեռ դեկտեմբերին տեղեկություն ունեինք, որ փակ սոցհարցումների տվյալներով՝ Փաշինյանը կհավաքի ձայների ավելի քան 50 տոկոսը։ Հավանաբար, նման դասավորությունները հասկանում էին Կրեմլում, այդ պատճառով Ռուսաստանը բացահայտ չէր աջակցում թեկնածուներից ոչ մեկին։ Բայց ինձ համար բաց է մնում այն հարցը, թե ինչո՞ւ այսքան տարի հայկական ուղղությամբ հստակ քաղաքականություն չունեինք։ Պատերազմի ժամանակ հայերը որսում էին լրագրող Սոլովյովի բառացի ամեն մի բառը և փորձում էին այդ խորամանկությունների հետևում կռահել Մոսկվայի դիրքորոշումը։ Իսկ պաշտոնյաները լռում էին…
Ստեղծված իրավիճակում մենք որևէ մեկին մեղադրել չենք կարող, Ռուսաստանը չի ներկայացրել Անդրկովկասի զարգացման երկարաժամկետ և հասկանալի ռազմավարություն, դրա համար էլ պարտվել է պոպուլիստներին, որոնք խոստացել են կաթնային գետեր, երկնքից աստղեր և անսահման բարեկեցություն։ Նույնիսկ հիմարին է պարզ, որ դրանցից և ոչ մեկը հայերին իրականում չի սպասվում ... բայց այդ մասին նրանք ցավով կիմանան մի փոքր ավելի ուշ։ Եվ դա լինելու է «հայ ժողովրդի տառապանքները» երկար աշխատության մեջ բոլորովին մի նոր գլուխ, և առաջին տողերը, ցավոք, արդեն գրված են Ղարաբաղում զոհված մարդկանց արյամբ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից