ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միջազգային որեւէ նորմ քննիչին կամ դատախազին իրավունք չի վերապահում ՝ սեփական վարույթում գտնվող քրեական գործով ունենալ կալանավորված անձ․ փաստաբան 06/21/2021 17:52 | ԼՐԱՀՈՍ
Բարձրագույն դատական խորհրդում այսօր տեղի է ունեցել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Լևոնի Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին արդարադատության նախարարի միջնորդության քննարկումը։
Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման հիմք է հանդիսացել նախաքննության փուլում գտնվող քրեական գործերից մեկով կայացված դատական ակտը, որով դատավորը մերժել էր անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Արդարադատության նախարարությունը գտնում է, թե, իբր, այդպիսով դատարանը գնահատական է տվել մեղադրանքին։
ԲԴԽ նիստի ընթացքում Ռուստամ Բադասյանի ներկայացուցիչ Զեյնալյանը ներկայացրեց միջնորդությունը՝ պնդելով, թե դատավոր Վարդան Լ․ Գրիգորյանի կողմից կայացված դատական ակտում անտեսվել են մի շարք փաստական հանգամանքներ, որոշման հիմքում դրվել է մեկ փաստական տվյալ, ինչին ի պատասխան դատավոր Վարդան Գրիգորյանը նշեց, որ դատական ակտի պատճառաբանական մասը բաղկացած է 3 էջից, մինչդեռ՝ միջնորդության մեջ ներկայացվել է ընդամենը երկու պարբերություն, ուստի՝ դատավորը հետաքրքրվեց, թե կոնկրետ, որ փաստական տվյալին անդրադարձ չի կատարվել։
Փաստաբան Միքայել Շխիմյանը, ներկայացնելով միջնորդության վերաբերյալ առարկությունները, նշեց, որ խոսքը գնում է ոչ թե որևէ դատավորի կողմից դատական ակտի պատճառաբանվածության սահմաններն անցնելու, այլ՝ քննիչի կամ դատախազի «իրավունքների» ապահովման, մասնավորապես, սեփական գործով կալանավորված անձ ունենալու իրավունքի մասին։
Փաստաբանը նշեց, որ փորձ է արվում հակակշռել մի կողմից քննիչի և դատախազի՝ կալանավորված անձ ունենալու ենթադրյալ իրավունքը անձի ազատության իրավունքի հետ։ Մինչդեռ, միջազգային որեւ նորմ դատախազին ու քննիչին իրավունք չի վերապահում քրեական գործով կալանավորված անձ ունենալու համար, ավելին՝ կան սահմանափակումներ՝ անհարկի ազատությունից զրկելը բացառելու համար։
Փաստաբանի դիտարկմամբ՝ ստեղծվել է անոմալ իրավիճակ, երբ դատավորի նկատմամբ վարույթ է հարուցվում ոչ թե դատական ակտի թերի պատճառաբանման, այլ՝ պատճառաբանված լինելու համար։ Միքայել Շխիմյանի խոսքով՝ տպավորություն է, որ ԱՆ նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը չի ուսումնասիրել խնդրո առարկա դատական ակտը, իսկ կարգապահական վարույթի հարուցման որոշումը կայացնելու ընթացքում օգտվել է ինչ-որ ձևաթղթից, որոշման նախագծից, քանի որ նախատեսված էր չպատճառաբանված ակտերի վերաբերյալ։ Փաստաբանի դիտարկմամբ՝ դատական ակտում անձի մեղադրանքի հիմնավորվածությանն անդրադարձ չի կատարվել, միայն նշվել է, որ միջնորդությանը կից նյութերը բավարար չեն հաստատված համարելու հիմնավոր կասկածի շեմը։ Նրա գնահատմամբ՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը ենթակա է մերժման։
Կողմերի դիրքորոշումը լսելուց հետո ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին։
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի կողմից Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա։ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի կողմից 2021թ մայիսի 4-ին միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից