ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գնալով ավելի ծանրանալու է երկրի վիճակը. Գեղամասարի համայնքապետը չի ընդունում ընտրությունների արդյունքները 06/21/2021 16:18 | ԼՐԱՀՈՍ
«Ես այս իրավիճակում լավ ապագա չեմ տեսնում մեր երկրի, մեր սահմանների համար։ Մեծ մտավախություն ունեմ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը՝ նշելով, որ չի ընդունում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
Գեղարքունիքի մարզում Նիկոլ Փաշինյանը հավաքել է 63 տոկոս ձայն։ Գեղամասար համայնքի ղեկավարը հույս ուներ, որ սահմանային խնդիրների առջև կանգնած բնակիչները առաջինը կմերժեին իրենց նման խնդիրների առաջ կանգնեցրած իշխանությանը։
«Գեղարքունիքի մարզը՝ մանավանդ Վարդենիսի շրջանը, հայտնվել է սահմանային խնդիրների մեջ, թուրքերը ամիջապես մեր տարածքում են նստած։ Հիմա մտածում եմ, որ դա ոչ թե մարդկանց չի մտահոգում, այլ հակառակը՝ շատ շատերի համար ողջունելի է այս վիճակը, որ ունենք... ես տենց եմ համարում արդեն։ Ուրիշ պատկեր չեմ տեսնում»։
Ավետյանը, կառավարության հետ ունենալով լավ հարաբերություններ, ընդդիմացավ նույն կառավարությանը՝ մտահոգվելով սահմանում ստեղծված իրավիճակով։ Նա համայնքի անվտանգությունն այսօր համարում է առաջնային խնդիր։
«Ես իմ բոլոր անձնական հարցերը դրեցի մի կողմ ու հայրենիքի հանդեպ ունեցած սերը ինձ համար առաջնահերթ համարեցի, բայց մեր շրջանում մենք ունեցանք լրիվ հակառակ պատկերը։ Վարդենիսի տարածքում ակնկալում էի ուրիշ բան՝ ստացանք լրիվ հակառակ պատկերը։
Չեմ ուզում բաժանում անել, բայց իմ համար անհասկանալի էր, թե ոնց կարող են մարդիկ այս իրավիճակը հանդուրժել։ Դրա համար եմ ասում՝ երևի շատերի մոտ ավելի շատ ողջունելի է, որ այս վիճակին ենք»։
Ընտրությունների ընթացքի ու խախտումների մասին ահազանգեր ու թերացումներ եղել են, բայց այս պահին չի կարող ասել՝ դրանք կարո՞ղ էին ճակատագրական լինել, թե ոչ։ Դիտարկմանը, որ քարոզարշավի ընթացքում Փաշինյաննը սպառնացել էր ընտրություններից հետո անդրադառնալ համայնքապետերին, ազատել պաշտոններից՝ Ավետյանը նշեց, որ պաշտոնն առաջնային չէ.
«Իմ համար պաշտոնը բացառապես զրո արժեք ունի, դա որպես պատասխանատվություն եմ համարում։ Իմ պաշտոնում՝ 18 գյուղի համար, ես ինձ համարում եմ մեծ պատասխանատվություն կրող անձ։ Այդքան բան։ Վենդետա ու տարբեր արտահայտություններին բացարձակ ուշադրություն չեմ դարձնում այդ խոսքերին, ես մտավախություն չունեմ իմ պաշտոնից, ոչ էլ կատարվող հետևանքներից։ Համարում եմ, որ ճիշտ քայլ եմ արել, հայրենասիրական քայլ եմ արել։ Ես ինձ արժանապատիվ եմ զգում»։
Ավետյանը փաստում է՝ կառավարությունը դիվանագիտական թույլ ունակություններ ունի՝ դրա արդյունքում էլ մեր երկիրն այս վիճակին է։ Ավետյանի սրտով չէ, որ այսօր նույն կերպ շարունակվի ղեկավարվել երկիրը։
«Ես նորից մնում եմ իմ կարծիքին, որ մեր երկիրը այս վիճակից կարող է հանել Ռոբերտ Քոչարյանը՝ իր թիմով։ Էս կառավարության հետ ես բացարձակ հույս չեմ կապում, որ կարող է այս վիճակը շտկեն։ Ավելի է խորանալու, 99 տոկոսով վստահ եմ, որ գնալով ավելի ծանրանալու է երկրի վիճակը»։
Համայնքի ղեկավարը նշեց նաև, որ համախմբվածությունը կարող էր ավելի լավ արդյունքներ տալ։
Արդյոք Ավետյանը զրուցել է համայնքի բնակիչների հետ՝ իրենց մտավախությունների մասին, Գեղամասարի համայնքապետը նշեց, որ իրենց քայլերի համար հիմնավորում չունեցող անձինք չեն կարող մտավախություն ունենալ.
«Շատ մարդիկ նույնիսկ եթե մի բան անում են՝ դրա հիմնավորումն էլ չունեն, եթե հիմնավորում չունեն՝ չեմ կարծում, որ մարդը կարող է մտավախություն ունենալ։ Երևի կմտածեն՝ լավ է լինելու, թող աստված տա լավ լինի։ Ոչ մեկ իմ համար երկնքից չի իջել, ես ամենաշատը պաշտում եմ իմ ընտանիքը, համայնքը ազգը։ Շատ մարդ կա, որ չգիտեմ ոնց են մտածում՝ իրենց գործն է»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ