ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ժողովրդի հաղթանակն էր՝ ազգի նկատմամբ. Մանվելյանը՝ ընտրությունների մասին 06/21/2021 20:47 | Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021
Անկիրթ մարդկանց, ժողովրդի հաղթանակն էր՝ ազգի նկատմամբ,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց միջազգային անվտանգության հարցերի փորձագետ Արմեն Մանվելյանը՝ անդրադառնալով 2021թ հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ կայացած քվեարկության նախնական արդյունքների համաձայն խորհրդարան կանցնի երեք ուժ, ընդ որում՝ իշխանություն կձևավորի Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցությունը։ Մանդատները կբաշխվեն հետեւյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր» - 71 մանդատ, «Հայաստան» դաշինք 27 մանդատ, «Պատիվ ունեմ» դաշինք– 7 մանդատ:
Արմեն Մանվելյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ նոր գործընթացի սկիզբ է դրվել՝ Հայաստանի պետականության ավարտը, բոլորը շատ լավ հասկանում են, որ հաջորդ քայլը լինելու է Ադրբեջանի և Թուրքիայի հետ խայտառակ կապիտուլյացիոն պայմանագրերի ստորագրումը, կդրվի, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցը և մի շարք այլ հարցեր։
«Մարդն իր՝ Հայաստանը հանձնելու ծրագիրն ուղղակի լեգիտիմացրեց և հիմա 100 տոկոսով օգտվելու է դրանից»,- նշեց Մանվելյանը։
ԻՆչ վերաբերում է մարզերում, հատկապես, Սյունիքի մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին կատարված քվեարկության բարձր ցուցանիշներին, Մանվելյանը նշեց, որ դա առանձին հետաքննության առարկա է։ Ըստ Մանվելյանի՝ այդ երևույթը սոցիոլոգների և հոգեբանների տիրույթում է, թե ինչու սահմանամերձ գյուղերը ձայներ են տալիս Նիկոլ Փաշինյանին։ Դա երևույթ է, որը խոսում է ժողովրդի դեգրադացման մասին։ Փորձագետը համեմատության համար մատնանշեց դեռևս 300 տարի առաջ Մխիթար Սպարապետի գլխատման դեպքը՝ նշելով, որ ինքնապաշտպանական բնազդը ոչնչացվում է, իսկ թե դա ինչով կավարտվի, ապա դրա մասին խոսելու համար փորձագետ լինել պետք չէ, իրավիճակը շատ տխուր է։
Հարցին՝ արդյոք ընտրությունների նման արդյունքները չի վկայում այն մասին, որ միջազգային խաղացողներին, այդ թվում՝ Ռուսաստանին եւս ձեռնտու է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, Մանվելյանը պատասխանեց, որ շատ հնարավոր է, Թուրքիայի, արևմուտքին, Ռուսաստանին՝ բոլորին էլ ձեռնտու է, որովհետև վերջինս բոլորի ասածն էլ անում է։ Փորձագետը չի կարծում, որ Ռուսաստանը ռեսուրս ուներ՝ ընտրական գործընթացներին միջամտելու, ի տարբերություն՝ արևմտյան, աղանդավորական կառույցների, որոնք հարյուր հազարավոր ձայների են տիրապետում։ Բացի այդ՝ փաստը մնում է փաստ, որ շրջաններում, մարզերում մարդկանց մի մասը, որը թքած ունի ամեն ինչի վրա՝ թե իր ապագայի, թե՛ իր երեխաների ապագայի, որն ինչ-որ աղանդավորական ազդեցության ներքո է գտնվում։ Փորձագետի խոսքով՝ Նիկոլի անունով կարող է ինչ-որ տոտալիտար աղանդ փոխվի, որը կարողանում է կառավարել մարդկանց։
«Միջազգային խաղացողներն ընդամենն օգտվում են այդ ամենից։ Այսօր հանրությունն ավելի պառակտված է, քան՝ նոյեմբերի 9-ին»,- նշեց Մանվելյանը՝ հավելելով. «Ռուսներին պետք էր զորք մտցնել Արցախ՝ զորք մտցրեց։ Թուրքիային և Ադրբեջանին պետք է միջանցք բացել Սյունիքում, իրենք դա էլ են անելու»։ Միջազգային խաղացողները կարողանում են այս իրավիճակը գնահատել և օգտվել, բայց, նրա կարծիքով, իրենք չէ, որ ազդում են այս գործընթացի վրա։
Փորձագետի դիտարկմամբ՝ մեր ամենամեծ խնդիրն այն է, որ պետականամետ քաղաքացու տեսակը ՀՀ-ում չի ձևավորվել և այս ընտրությունները ցույց տվեցին, որ այդ տեսակի մարդիկ կազմում են մոտ 25 տոկոս, իսկ 50 տոկոսից ավելին անգամ չի մասնակցել ընտրություններին։ Ընտրություններին չմասնակցող քաղաքացիների մի մասը ՀՀ-ում չէ, ինչից օգտվել է գործող ռեժիմը։
«Բայց անկախ կեղծարարության չափից՝ պարզ է, որ մի ահռելի զանգված ձայն է տվել մի մարդու, որը համակարգված կերպով տանում է պետությունը ոչնչացման»,- նշեց Մանվելյանը՝ հավելելով, որ դա է մտահոգիչը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ