ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանները կնոջ նկատմամբ՝ բերման ենթարկելիս, ինչպես նաեւ ոստիկանության բաժնում, գործադրել են օրենքով արգելված վերաբերմունք. ՄԻՊ 06/20/2021 17:29 | Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021
Ոստիկանության Մալաթիայի բաժին այցի ընթացքում երեկ արձանագրվել են տվյալներ անօրինական բերման ենթարկելու, թելադրածը չգրելու համար սպառնալիքների, փաստաբանի աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ. Պաշտպանը տվյալները կուղարկի Դատախազություն
Երեկ՝ 2021թ. հունիսի 19-ի ուշ երեկոյան, փաստաբաններ Լուսինե Մարտիրոսյանն ու Վարդուհի Էլբակյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ են ներկայացրել այն մասին, որ իրենց վստահորդներ, «Հայաստան» դաշինքի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 5 համակիրներ՝ 2 կին և 3 տղամարդ, օրենքի խախտմամբ նույն օրը բերման են ենթարկվել Ոստիկանության Մալաթիայի բաժին և բաժնում պահվում են առանց հիմքի: Փաստաբանները նաև խնդրել են արագ արձագանքման այց, քանի որ իրենց ոստիկանները թույլ չեն տալիս մուտք գործել բաժին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբն ահազանգի հիման վրա այց է իրականացրել Ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ ներկայացվել են պարզաբանումներ, որ «Հայաստան» դաշինքի համակիրները բերվել են կաշառք ստանալու և կաշառք տալու կասկածանքներով:
Ոստիկանության բաժնում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ առանձնազրույցների ընթացքում ազատությունից զրկված անձանցից մի քանիսը և փաստաբանները նշել են, որ ոստիկանները բերման ենթարկված կանանցից մեկի նկատմամբ բերման ենթարկելիս ու բաժնում գտնվելու ընթացքում գործադրել են օրենքով արգելված վերաբերմունք: Մասնավորապես, կանանցից մեկին բերման են ենթարկել իր չափահաս որդու հետ միասին: Բերման ենթարկելիս կնոջը չի ներկայացվել որևէ պատճառ, նրան քաշքշել են և մի քանի ոստիկաններով հարկադրաբար մեքենայով բերման ենթարկել բաժին: Բաժնում նշված կնոջը պարբերաբար վիրավորել ու հայհոյել են, պահանջել են գրել այն, ինչ կասեն ոստիկանության ծառայողները: Այնուհետև, կնոջը սպառնացել են, որ իր հետ բերման ենթարկված որդու նկատմամբ կհարուցեն քրեական գործ ու կազատազրկեն, եթե ցուցմունքներ չտա՝ ոստիկանների նշած հարցերի շուրջ:
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները տեղում արձանագրել են, որ կնոջ վատառողջ լինելու պատճառով հրավիրվել է «Շտապօգնության» բրիգադ: Այս մասին նշել են նաև բերման ենթարկված կինը և փաստաբանները:
Բացի նշվածից, փաստաբաններ Լուսինե Մարտիրոսյանը Մարդու իրավունքների պաշտպանին առանձին տեղեկություններ է ներկայացրել այն մասին, որ երբ ինքը և փաստաբան Վարդուհի Էլբակյանն իրենց վստահորդներին տեսակցելու նպատակով ժամանել են Ոստիկանության Մալաթիայի բաժին, հերթապահ մասի ծառայողները բաժնի դուռը չեն բացել և շուրջ 30-35 րոպե իրենց դիտավորյալ թույլ չեն տվել մտնել բաժին, այդ ընթացքում պարբերաբար իրենց կոպտել են ու հեգնել: Այնուհետև, բարձրացված աղմուկից հետո բացել են բաժնի դուռը, սակայն հերթապահ մասում Ոստիկանության սպայական ուսադիրներով ծառայող վեճի է բռնվել փաստաբանների հետ, սկսել է գոռգոռալ նրանց վրա ու նշել, որ իրենց գործն է՝ կթողնեն, թե չեն թողնի փաստաբաններին մուտք գործել: Հերթապահ մասում շուրջ 5-7 րոպե տևած վեճից հետո թույլ են տվել բարձրանալ վերև:
Արդեն Ոստիկանության բաժնում փաստաբանն արձանագրել է, որ իր վերը նշված կին վստահորդը գտնվում է Ոստիկանության ծառայողների աշխատասենյակներից մեկում՝ 7-8 ոստիկանի ներկայությամբ, ովքեր վիրավորել են կնոջը և սպառնացել, որպեսզի ցուցմունքներ տա: Ըստ Լուսինե Մարտիրոսյանի՝ իրենց վստահորդի հետ առանձնազրույց ունենալու և նկարագրված արարքները բացառելուն ուղղված իրենց պահանջներին ի պատասխան, Ոստիկանները սկսել են իրենց ագրեսիվ պահել փաստաբանների նկատմամբ, վիրավորական արտահայտություններով են խոսել բոլոր փաստաբանների մասին և նշել, որ ոստիկաններն են որոշում, թե ով և ում հետ կարող է խոսել: Այնուհետև, փաստաբանին իր վստահորդի հետ առանձնազրույցի ու իրավաբանական օգնություն ցուցաբերելու համար տևական ժամանակ աշխատասենյակ չեն տրամադրել:
Փաստաբանները Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ահազանգերով տեղեկացրել են, որ իրենց վստահորդներին Ոստիկանություն բաժին բերման ենթարկելու ոստիկանների արարքներն ակնհայտ անօրինական են, կոպիտ խախտել են իրենց վստահորդների անձնական ազատության իրավունքը, քանի որ հարուցված որևէ քրեական գործ չկա, խոսքը վերաբերում է միայն նյութերի նախապատրաստման մասին:
Ավելին, ըստ փաստաբանների՝ Ոստիկանության ծառայողները չեն ներկայացրել որևէ կասկած: Հակառակը՝ իր վստահորդներից նշված կնոջը միայն սպառնացել են նոր քրեական գործերով, եթե չներկայացվեն իրենց ցանկալի տեղեկությունները:
Վերը նկարագրված տեղեկությունները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից կուղարկվեն ՀՀ գլխավոր դատախազություն՝ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգի շրջանակում հարցին ընթացք տալու համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ