ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությունը հասկանում է՝ այլևս երբեք Հայաստանում վերարտադրվելու հնարավորություն չունեն, ուստի վերջին ճիգերն է գործադրում. Վանեցյան 06/20/2021 11:32 | Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021
Քվեարկում եմ հանուն արժանապատիվ, բարեկեցիկ Հայաստանի, հանուն մեր մեծ հայրենիքի, հանուն Արցախի և Հայաստանի ապագայի։ Այսօր ընտրություն է Հայաստանի լինելու և չլինելու միջև։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։
«Իշխանությունը հոգեվարքի մեջ է, և նրանց բոլոր քայլերը միտված են ընդդիմության դիրքերը թուլացնելուն։ Նրանք հասկանում են, որ այլևս երբեք Հայաստանում վերարտադրվելու կամ իշխանություն կազմելու հնարավորություն չունեն, ուստի վերջին ճիգերն են գործադրում իրենց իշխանական աթոռներից կառչած մնալու համար»,-ասաց Արթուր Վանեցյանը։
Հարցին, թե հետընտրական ինչ զարգացումներ է սպասում, Արթուր Վանեցյանն ասաց, որ դրա պատասխանատուն իշխանությունն է. «Կարծում եմ՝ հետընտրական զարգացումներ չեն լինի, որովհետև ընտրությունների արդյունքները կփաստեն, թե Հայաստանում ով է կազմելու իշխանություն»,-ասաց Արթուր Վանեցյանը։
Նա նշեց, որ այս պահի դրությամբ բազմաթիվ խախտումների վերաբերյալ ահազանգեր կան։ Արթուր Վանեցյանի խոսքով իրենց քվեաթերթիկների վրա կան նշումներ, կան նաև ընտրատեղամասեր, որտեղ իրենց քվեաթերթիկները չեն տալիս։ Արթուր Վանեցյանն ասաց, որ այս պահին հստակ չի կարող նշել, թե որ ընտրատեղամասում չեն տալիս «Պատիվ ունեմ» դաշինքի քվեաթերթիկները։
Հարցին՝ իրենց թիմակիցներից ձերբակալվածներ կա՞ն, Արթուր Վանեցյանն ասաց. «Երեկ ձերբակալվել են մեր Եղեգնաձորի շտաբի ներկայացուցիչները։ Որևէ հիմնավոր ապացույց ներկայացված չէ փաստաբանական թիմին, և կարծում եմ՝ դա արվել է բացառապես մեկ նպատակով՝ ընտրությունների ընթացքում մեր թիմակիցներին հեռվացնելու ընտրական գործընթացներից»,-ասաց Արթուր Վանեցյանը։
Անդրադառնալով «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Աննա Մկրտչյանի հոր մասնակցությամբ ձայնագրությունը, որում վերջինս Քասախում պարտադրում է քաղաքացիներին չքվեարկել ՔՊ-ի օգտին, Արթուր Վանեցյան ասաց. «Որևէ աղմկահարույց բան չկա։
Եթե աննորմալ բան լինի, կլինի քրեական գործ և կլինեն պատժվողներ։ Անկեղծ ասած ձայնագրությունը չեմ լսել, կարդացել եմ լրատվամիջոցներում, բայց որևէ աղմկահարույց բան չեմ տեսնում։ Վարչապետի պաշտոնը մինչև այսօր բոլոր իշխանական լծակներն օգտագործելով պահած կապիտուլյանտը երեկ առավոտյան ուղիղ եթեր էր մտել և խոսում էր ինչ-որ բաների մասին։ Աղմկահարույցն ու աննախադեպը դա էր»,-ասաց Արթուր Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ