ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բացառիկ խելահեղություն կլինի գնալ անօրինականության վերջին քայլին՝ կեղծել ընտրության արդյունքները. Գևորգյան 06/18/2021 10:59 | Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021
Միանգամայն կանխատեսելի էր, որ պատերազմը պարտված անձը, որը մահվան է ուղարկել 5000 տղաների, ով խեղել է ավելի քան 10000 մարդու կյանք և չի հեռացել իշխանությունից, նաև ընտրական գործընթացը կազմակերպելու էր իր պատկերացումներին և ընկալումներին համապատասխան: Եվ այդ գործընթացը ոչ մի ընդհանուր բան չունի քաղաքակիրթ ընտրական գործընթացի կանոնների հետ: Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը։
«Հենց իշխանությունն ամեն գնով պահելու մղում ունեցողների հիվանդագին երևակայության մեջ կարող էր պետական-վարչական ռեսուրսի օգտագործման նման հատուկ համակարգ ուրվագծվել:
Ներկայացնում եմ ընտրական գործընթացում առավելություն ստանալու նպատակով իշխանությունների կողմից իրենց տիրապետած պետական հնարավորությունների անօրինական օգտագործման ամբողջ համակարգը:
1. Անմիջականորեն ընտրություններից առաջ հիմնական կանոնների փոփոխությունները: Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները չեն ստորագրվել ՀՀ նախագահի կողմից, ինչն ամբողջ այս գործընթացի կիսալեգիտիմության խորհրդանիշ է արդեն:
2. Ընդդիմախոսների դեմ իրավական ահաբեկման իրականացում.
- Քրեական գործերի հարուցում կամ նոր մեղադրանքներ ներկայացում,
- Ոստիկանության մարմիններ «բերման ենթարկելը» և բռնության գործադրումը,
- Անհասկանալի «բացատրական զրույցները» ուժային կառույցներում,
- Անվտանգության մարմիններում պետական ապարատի հետ “աշխատելու” նպատակով հատուկ խմբերի ձևավորում,
- Ընդդիմախոսներին լրտեսելը և հեռախոսների գաղտնալսումը։
3. Վարչական ռեսուրս.
- Այլ կարծիք ունեցողների ազատում աշխատանքից,
- Նոմինալ իշխանության հանրահավաքներին պետծառայողներին մասնակցելու հարկադրում,
- Մանուկների, դպրոցականների, դեռահասների զանգվածային ներգրավում, շահագործում,
- Ահռելի քանակությամբ ոստիկանների և անվտանգության ուժերի ներկայացուցիչների ներգրավում՝ վարչապետի պաշտոնակատարի ապահովության համար:
4. Պետական բյուջեի միջոցների օգտագործումը՝ նախընտրական նպատակներով.
- Անապահով ընտանիքներին նյութական, ֆինանսական օգնության տրամադրում,
- Բյուջետային նոր սուբսիդիաներ տրամադրելու վերաբերյալ խոստումներ,
- Ծառայություններ մատուցելու վերաբերյալ ժամանակավոր պայմանագրերի կնքում տարածքային կառավարման մարմիններում,
- Ընտրությունների նախօրեին գյուղական համայնքներին գյուղտեխնիկայի և այլ սարքավորումների տրամադրում:
5. Հանրային հեռուստաընկերության կողմնակալ աշխատաոճը՝ բացահայտորեն վարչապետի պաշտոնակատարի նախընտրական շահերի սպասարկում:
6. Քարոզարշավի ընթացքում վարչապետի պաշտոնակատարի ագրեսիվ և ոչ ադեկվատ պահվածքը, ելույթները, բռնության և քաղաքական ու քաղաքացիական վենդետաների կոչերը, զանգվածային կադրային ջարդի սպառնալիքը։
Եվ այս ամենը տեղի է ունենում լռելյայն համաձայնության պայմաններում մեր արտաքին գործընկերների, որոնցից յուրաքանչյուրի համար առանձին նշանակություն ունեն հայ ժողովրդի վրա կատարվող այս էքսպերիմենտի արդյունքները: Որոշները ցանկանում են հասկանալ, թե ինչը շտկեն տեխնոլոգիաներում՝ այս փորձը աշխարհում ավելի լայն ու էֆեկտիվ տարածելու համար, իսկ մյուսները մտածում են, թե ինչպես անեն, որ հանկարծ այն չհասնի իրենց երկրներ:
Բացառիկ խելահեղություն կլինի գնալ անօրինականության վերջին քայլին՝ կեղծել ընտրության արդյունքները։
Հայաստանը ունի բացառիկ շանս՝ հունիսի 21-ից սկսելու ներքին համերաշխության և ազգային վերելքի նոր էջ։
Դրա համար պահանջվում է, որ բոլորը վերադառնան օրենքի շրջանակներ, ցուցաբերեն քաղաքական և քաղաքացիական սթափություն, իսկ իրավապահները մնան չեզոք և կատարեն բացառապես օրենքից բխող իրենց պարտականությունները»,-գրել է Արմեն Գևորգյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ