ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մուրճը ձեռքին երկրի վարչապետը խոսում է, որ վենդետա է անելու. «Հոկտեմբերի 27»-ի գործով դատախազը պահանջում է քրգործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից առերեւույթ դավաճանության դեպքի առթիվ 06/18/2021 23:37 | Քաղաքական
Նախկին դատախազ, փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստի առթիվ։ Ներկայացված հանցագործության մասին հաղորդմամբ Հակոբ Մարտիրոսյանը ներկայացրել է փաստական հանգամանքներ, որոնք առերևույթ վկայում են Նիկոլ Փաշինյանի կողմից թշնամի պետությանն օգուտ տալու մասին՝ ի վնաս ՀՀ-ի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նա մանրամասներ է ներկայացրել՝ նշելով, որ հիմք է հանդիսացել դեռևս պատերազմի օրերին պատերազմի վերաբերյալ հիմնովին կեղծ տեղեկատվության տրամադրումը, մասնավորապես, «Տեղեկատվական միասնական հարթակը» վարող Արծրուն Հովհաննիսյանի կողմից հայկական կողմի զոհերի քանակը ներկայացվել է նվազեցված, իսկ հակառակորդինը՝ չափազանցեցված։ Բացի դա՝ հոկտեմբերի 7-ին Նիկոլ Փաշինյանը ռուսական «РБК» լրատվամիջոցին տրված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Արցախի զորահրամանատարների կողմից մշակվել է մի պլան, որի արդյունքում ստեղծվել է ծուղակ և մեր հակառակորդն ընկել է այդ ծուղակի մեջ, մեր զորքերը պատճառել են նրանց կենդանի ուժի և տեխնիկայի կորուստներ, իսկ լրագրողի հարցին, թե որտեղից այդ տեղեկատվությունը, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ ՊՆ-ից է ստացել այդ տվյալները։ Փաստաբանի դիտարկմամբ՝ ստեղծել էր իրավիճակ, որ հայ ժողովրդի մոտ ձևավորվում է հաստատակամ կարծիք, որ պատերազմում ոչ թե «հաղթելու ենք», այլ՝ հաղթում ենք, մինչդեռ որոշ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս հայտարարությամբ՝ կամ պետք է գնալ ցավալի փոխզիջման, կամ կապիտուլյացիայի։
«Երբ ժողովուրդն այդ պահին ստանում է ցավալի փոխզիջման կամ կապիտուլյացիայի առաջարկը, ընդվզում է և չի համաձայնում դրա հետ։ Այսինքն՝ կարգախոսը ծառայեց որպես միջոց՝ ժողովրդին կեղծ լուրեր տեղեկացնելով, որ ժողովուրդն ընդվզի, չհամաձայնի ցավալի փոխզիջումների և կապիտուլյացիայի, որ պատերազմը շարունակվի»,- նշեց փաստաբանը՝ հիշեցնելով, որ դեռևս հոկտեմբերի 19-ին և 20-ին ՌԴ նախագահը տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանին, որ Ալիևի հետ ձեռք է բերվել համաձայնություն, պայմանով, որ խաղաղ փախստականները վերադառնան Շուշի, ռուսական խաղաղապահ ուժերը տեղակայվեն Շուշիում և Շուշին մնում է հայկական հսկողության ներքո։
Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ եթե վերցնում ենք, որ պատերազմական իրավիճակն օրհասական էր և պետք է գնայինք ցավալի փոխզիջումների կամ կապիտուլյացիայի, ապա հրադադարի առաջարկը տվյալ պահին բաղձալի և երանելի առաջարկ էր։ Եթե այդ պահին հրադադարը կայացվում էր, ապա հոկտեմբերի 19-20-ից հետո մենք այլևս շուրջ 2000-2500 նոր զոհ չէինք ունենա, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը գաղտնի է պահել առաջարկը և շարունակել է պատերազմական գործողությունները։
Մարտիրոսյանը գտնում է, որ Նիկոլ Փաշինյանի գործողություններում առկա են նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, այն է՝ պետական դավաճանությունը՝ թշնամական գործունեություն իրականացնելու նպատակով այլ օգնություն ցույց տալն է ՀՀ քաղաքացու, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ ի վնաս ՀՀ-ի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության։
«Այսինքն՝ խաղաղության, հրադադարի առաջարկությունը չընդունելով և ի սկզբանե ունենալով համոզվածություն՝ ԳՇ պետի կողմից, որ անհրաժեշտ է պատերազմը դադարեցնել, շարունակել է պատերազմական գործողությունները։ Նիկոլ Փաշինյանը դիտավորյալ իմանալով, որ մեր ռեսուրսները չեն բավարարում, հրադադարի մասին առաջարկը գաղտնի է պահել և չի կիրառել հրադադարը, ինչը պետական դավաճանության հանցակազմի օբյեկտիվ կողմի բովանդակության մեջ տեղավորվում է»,- նշեց փաստաբանը։
Ավելին՝ դեռևս հոկտեմբերի 18-19-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը նամակ է ուղարկել Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով դիմել ՌԴ նախագահին և ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների նախագահներին՝ միջոցներ ձեռնարկելու պատերազմը դադարեցնելու մասին։
«Այսինքն՝ այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանն ունեցել է հնարավորություն, առաջարկ է եղել, որ հրադադար կայացվի, Արայիկ Հարությունյանը խնդրանքով դիմել է, որ միջոցներ ձեռնարկի հրադադար կայացնելու, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը մերժել է՝ նշելով, որ Թուրքիայի կողմից իրականացվող քաղաքականության պատճառով նպատակահարմար չէ։ Դարձյալ ստեղծվել է իրավիճակ, որ ՀՀ-ն՝ որպես Արցախի երաշխավոր, չի կատարել խնդրանքը և չի դիմել որևէ երկրի»,- նշեց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ այս ամենից հետեւում է, որ Նիկոլ Փաշինյանի իրական նպատակը հրադադար կայացնելը չէր, այլ՝ պատերազմ շարունակելը։
Մյուս դրվագը, որն ապացուցում է Նիկոլ Փաշինյանի դրսևորած պետական դավաճանության վարքագծի փաստը, վերաբերում է ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Իսրայելյանի և ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հեռախոսային զրույցի հայտնի ձայնագրությանը, որտեղ Իսրայելյանը ներկայացնում է, որ հետևակով ոչինչ չեն կարող անել, բայց Շուշիի բարձունքից երևում է, որ հակառակորդը բարձրանում է և խնդրում է, որ հրետանիով օգնեն, ինչին ի պատասխան Արայիկ Հարությունյանը հայտնում է, որ ամեն ինչ ավարտվել է և շուրջ 10 օր է, ինչ օգնություն է խնդրում Փաշինյանից, բայց օգնություն չի տրամադրվում։
«Ռուստամ Իսրայելյանի և Արայիկ Հարությունյանի հեռախոսազրույցը փաստում է, որ օգնության խնդրանքի պայմաններում ՀՀ վարչապետն օգնություն չի ցուցաբերել։ Այս հանգամանքներն ինքնին գալիս են լրացնելու այն, որ Նիկոլ Փաշինյանի գործողություններն առերևույթ թշնամական գործունեություն իրականացման համար այլ օգուտ է տվել հակառակորդին՝ ի վնաս ՀՀ-ին»,- նշեց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ դա կարող է դրսևորվել ցանկացած ձևով և հանցակազմի հատկանիշի մեջ տեղավորվելու համար կարևոր է, որ այդ օգուտը թշնամուն նպաստած լինի՝ ի վնաս ՀՀ գործողություններ կատարելուն, ինչը հաստատվում է։
Հանցագործության մասին հաղորդման հիմքում դրվել է նաև Նիկոլ Փաշինյանի կողմից գաղտնիության պայմաններում ստորագրված եռակողմ հայտարարությունը, որը, թեև Փաշինյանի պնդմամբ պարզապես թուղթ է, բայց իր բնույթով միջազգային պայմանագիր է։ Փաստաբանի խոսքով՝ ՄԱԿ 1969թ մայիսի 23-ի կոնվենցիայի, Վիեննայի կոնվենցիայի, ինչպես նաև՝ Միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքի համաձայն՝ միջազգային պայմանագիր է համարվում կողմերի միջև մեկ փաստաթղթի կամ մի քանի փաստաթղթերի և դրանց անբաժանելի մաս կազմող բաղկացուցիչների վերաբերյալ միջազգային իրավական կարգավորումների հիման վրա գրավոր ձևով կայացված համաձայնագիրը, ուստի, անկախ անվանումից՝ համարվում է միջազգային պայմանագիր։ Իսկ թե ինչու է Փաշինյանը միջազգային պայմանագիրը համարում թուղթ, Մարտիրոսյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը, համոզված լինելով, որ մեր ԶՈՒ-երը չեն բավականացնում հակառակորդի հետ պայքարում, զինվորներին հրամայում է պատերազմը շարունակելու, մինչդեռ, եթե զինվորը չի կարող պատերազմի իրադարձությունների ընթացքի վրա ազդել, ապա հրամանատարը չպետք է հրաման տա՝ զինվորի զոհվելու համար, այլ՝ պետք է պետությունը կամ հրամանատարը միջոցներ ձեռնարկի նրա կյանքը փրկելու համար։
«Հոկտեմբերի 19-ից հետո, երբ ակնհայտորեն հայտնի է դառնում, որ պատերազմի ընթացքի վրա այլևս զինվորը չի կարող ազդեցություն ունենալ, քանի որ կռվում են թուրքական բայրաքթարների դեմ, մեր օդային պաշտպանության միջոցներն արդեն լիովին ոչնչացված են, այս պայմաններում անխուսափելի պետք է միջոցներ ձեռնարկվեր հրադադար հաստատելու համար»,- նշեց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ այդ պայմաններում ի հայտ է եկել ՌԴ ՊՆ առաջարկը և հանուն զինվորի կյանքի փրկության գերագույն հրամանատարի դերում հանդես եկող Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատերազմը, ինչից հետո ունենում ենք մոտ 2000-2500 զոհեր։
Բացի դա՝ միջազգային պայմանագրերն ունեն հաստատման ընթացակարգը, մասնավորապես, պետք է նախ կազմել նախագիծ, որը պետք է և՛ ԱԳՆ-ում, և՛ Արդարադատության նախարարությունում պետք է անցնի և ստանա փորձագիտական եզրակացություն, թե որքանով է այն համապատասխանում ՀՀ շահերին, ինչից հետո պետք է ներկայացվեր ՍԴ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով եզրակացությունը ստանալու, ապա՝ ԱԺ, ինչը, փաստաբանի դիտարկմամբ, խախտվել է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Մարտիրոսյանի խոսքով՝ դա ոչ այլ ինչ է, քան ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով նախատեսված՝ իր պաշտոնեական լիազորությունների անցում։ Նրա խոսքով՝ այս ճանապարհով Նիկոլ Փաշինյանն առերևույթ հասնում է այն նպատակին, որով, ըստ գործի հանգամանքների, ձգտում էր թշնամական օգնություն ցույց տալ հակառակորդ պետությանը։
Իսկ թե ինչու է հաղորդումը ներկայացվում այժմ, Մարտիրոսյանը նշեց, որ իրադարձություններն այնպիսին էր, որ յուրաքանչյուր իրավաբան պետք է վերլուծություններ կատարել, հետևությունները, վերլուծությունները վաղուց էր պատրաստ։
«Նիկոլ Փաշինյանին ճանաչում եմ 2011թ մի քրեական գործով, պատժի կիրառման վերաբերյալ բողոք էր ներկայացվել, դատարանում մեղադրանք եմ պաշտպանել։ Գիտեի նրա և հմտությունները, և նրա երբեմն անիմաստ դրսևորումները, որ գոռալով, ճվալով պետք է խոսեր, բայց այս բոլոր պայմաններում ինձ հետաքրքիր էր, թե ինչ է իրականում կատարվել»,- նշեց Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ ամեն օր մի օրենքի պահանջ էր խախտվում, սպառնալիքներ էր հնչում, ունեցել ենք 5000 զոհ, շուրջ 11000 վիրավորում ստացած զինծառայող և այդ ամենի հետ մեկտեղ իրավիճակը պայթեց այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց մուրճը ձեռքին խոսել քաղաքացիական վենդետաներից։
«Մուրճը ձեռքին երկրի վարչապետը խոսում է, որ վենդետա են անելու, բայց քաղաքացիական վենդետա»,- նշեց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ քաղաքացիական վենդետա գոյություն չունի, մինչդեռ քաղաքացիական բառը մտցնելով նպատակային սպառնում է հանրությանը, որ որևէ մեկն իրեն հակառակ որևէ բան չարտահայտի։
«Տեսնելով այս ամենը և միաժամանակ նաև համոզված լինելով, որ կառավարության ղեկին գտնվելով, մեր երկիրն այլևս առհավետ կկորցնենք, գտնելով, որ իմ մեկնաբանություններն առերևույթ փաստարկված են, բխում են իրենց վկայություններից, վերացական դատողություններ չեն, հանցագործության մասին հաղորդումը ներկայացրել եմ»,- ասաց Մարտիրոսյանը։
Ինչ վերաբերում է քաղաքական հայացքներին, Մարտիրոսյանը նշեց, որ բացի Նիկոլին պաշտպանող ուժերին՝ քաղաքական որ ուժն էլ կողմնորոշիչ գործողություններ կատարի, նրան էլ՝ կպաշտպանի, խնդիրը քաղաքական ուժի մեջ չէ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից