ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչական դատարանը մերժել է Զարթոնքի հայցը, սակայն մի քանի կարևոր հանգամանքներ է հաստատել. Զոհրաբյան 06/18/2021 11:49 | Մեկնաբանություն
Վարչական դատարանը մերժել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրանցումն ուժը կորցրած ճանաչելու գործով «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության կողմից ներկայացված հայցադիմումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արա Զոհրաբյանը։
«ՀՀ վարչական դատարանը 17.06.2021թ. մերժեց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության հայցն ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի և երրորդ անձ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, որը վերաբերվում էր ՔՊ ընտրական ցուցակն ուժը կորցրած ճանաչելու հետ կապված վեճին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մերժել էր «Զարթոնք»-ի դիմումը, պատճառաբանելով, որ (1) իրավասու չէ գնահատել նախընտրական քարոզչության բովանդակությունը, և (2) ընտրական օրենսգիրքը որևէ ընթացակարգ չի սահմանում սպառնալիքների կամ այլ անօրինական հայտարարությունների մասով միջամտելու վերաբերյալ:
Թեև վարչական դատարանը մերժել է Զարթոնքի հայցը, սակայն մի քանի կարևոր հանգամանքներ է հաստատել՝
1. «Դատարանն արձանագրում է, որ ընտրություններին մասնակցող կուսակցության կամ թեկնածուի կողմից նախընտրական քարոզչության ընթացքում ցանկացած կոնտեսքստով, անձնավորված կամ անորոշ թվով անձանց ուղղված, որոշակի կամ անորոշ ձևակերպմամբ վերը շարադրված մտքերը պարունակող արտահայտություններն օբյեկտիվորեն և ողջամտորեն կարող են ընկալվել որպես բռնության կիրառման սպառնալիք, հետևաբար սույն վարչական գործով հայցվորի փաստարկներն առ այն, որ երրորդ անձ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Նիկոլ Փաշինյանի կողմից վերը նշված տեսաձայնագրություններում հնչեցված արտահայտություններն օբյեկտիվորեն և ողջամտորեն կարող են ընկալվել որպես բռնության կիրառման սպառնալիքներ, հիմնավոր են, ուստի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված գործիքակազմի կիրառման տեսանկյունից առաջադրված նախապայմանը՝ նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումը, սույն դեպքում առկա է:» (մեջբերման ավարտ).
2. Դատարանը գտել է նաև, որ այդ խախտումները շարունակական են.
3. Դատարանը գտել է, որ «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետություններում ժողովրդավարական ընտրությունների, ընտրական իրավունքների և ազատությունների չափանիշների մասին» կոնվենցիայի 8-րդ հոդվածը կիրառելի է նախընտրական քարոզչության գործընթացի նկատմամբ և այդ կոնվենցիայի խախտումը հանգեցնում է Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածով նախատեսված գործիքակազմի կիրառմանը.
4. Դատարանը գտել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կրում է պարտականություն այդպիսի խախտումները վերացնելու հարցում՝ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն:
Հ.Գ.1 Դատարանը հայցը մերժել էր ըստ էության պատճառաբանելով, որ այդ խախտումների ազդեցությունը ընտրության արդյունքների վրա չի հիմնավորվել, ինչպես նաև Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 7-րդ մասը ԿԸՀ-ին օժտել է խախտումները կանխելու նախազգուշացում կիրառելու, ինչպես նաև իրավասու մարմիններին դիմելու գործիքակազմով:
Հ.Գ.2 Քիչ հետո դիմելու ենք կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված պարտականությունը կատարելու հարցով»,- գրել է Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից