ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և առևանգված քաղաքացիական անձանց հանդեպ կեղծ մեղադրանքների հիման վրա քրեական հետապնդման իրականացումը.ԱԳՆ 06/18/2021 18:42 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել հայ ռազմագերիներին և առևանգված քաղաքացիներին կեղծ մեղադրանքներ առաջադրելու անընդունելիության վերաբերյալ: Հայտարարության մեջ ասվում է.
«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և առևանգված քաղաքացիական անձանց հանդեպ կեղծ մեղադրանքների հիման վրա քրեական հետապնդման իրականացումը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Միջազգային իրավունքի համաձայն՝ ռազմագերիները չեն կարող պատասխանատվության ենթարկվել պատերազմական գործողություններին մասնակցելու համար:
Միաժամանակ, ելնելով հայերի հանդեպ Ադրբեջանում տարածված ծայրահեղ ատելության և պետական մակարդակով հովանավորվող ռասիստական քաղաքականությունից՝ ակնհայտ է, որ իրականացվող դատավարությունները չեն կարող լինել արդար և թափանցիկ: Վերը նշվածը, ինչպես նաև քաղաքացիական անձանց պատանդ վերցնելն ու առևանգելը հանդիսանում են միջազգային իրավունքի բազմաթիվ նորմերի կոպտագույն խախտումներ:
Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիների իրական թվերի և պահման վայրերի թաքցնելը նույնպես պատերազմական և մարդկության հանդեպ հանցագործությունների կատարման լուրջ վկայություն են: Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել իր կողմից վավերացված մի շարք հիմնարար փաստաթղթեր, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, Քաղաքացիական և քաղաքական իրավունքի մասին ՄԱԿ-ի դաշնագիրը, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան և, մասնավորապես՝ Ժնևի երրորդ կոնվենցիան:
Ելնելով վերոհիշյալից՝ խստորեն դատապարտում ենք Բաքվի դատարանի՝ հունիսի 14-ին հրապարակված ապօրինի վճիռը՝ քաղաքացիական անձ, Հայաստանի և Լիբանանի քաղաքացի Վիգեն Էօլչեքճեանին 20 տարով ազատազրկելու վերաբերյալ: Վերջինս առևանգվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից նոյեմբերի 2020թ. 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման հաջորդ օրը, իսկ դատավճիռը կայացվել է ճնշման և խոշտանգումների արդյունքում կորզված իբր «խոստովանական ցուցմունքների վրա»:
Դատապարտելի է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առաջին կետի խախտման արդյունքում Արցախի Հադրութի շրջանի՝ հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողության հետևանքով գերեվարված զինվորականների հանդեպ կեղծ քրեական գործերի հարուցումը և քրեական հետապնդման իրականացումը:
Հունիսի 15-ին Արցախի Հանրապետության` Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի քաղաք այցելության շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած երկխոսության տեսագրությունը փաստում է, որ հետպատերազմյան շրջանում գերիների խնդիրն Ադրբեջանի կողմից օգտագործվում է քաղաքական նպատակներով՝ որպես Հայաստանի նկատմամբ ճնշման գործիք, ինչը նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բացահայտ խախտում Է։
Այս փաստը հերթական անգամ վկայում է ստանձնած պարտավորությունները չկատարելու Ադրբեջանի հետևողական քաղաքականության մասին: Կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին, ինչպես նաև իրավապաշտպան կառույցներին խստորեն դատապարտել Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները և պահանջել շինծու քրեական գործերի դադարեցում ու հայ ռազմագերիների շուտափույթ հայրենադարձումը»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ