ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ընտրությունն արված է, մնացել է քվեարկությունը 06/18/2021 11:43 | Վերլուծություններ
Քարոզարշավի վերջին օրը. բոլոր էմոցիաները պարպված են, բոլոր խելոք և անխելք մտքերը՝ ասված։ Նույնիսկ ընտրությունը, մեծ հաշվով, արդեն կատարված է։ Մնացել է քվեարկությունը։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը.
«Շատ պարզ ընտրություն
Մենք ունենք խնդիր՝ մեր պետության կյանքում ու մեր բոլորիս կյանքում բացելու նոր էջ։
Պետությունները նոր էջ են բացել անգամ Բեռլինի անկումից, Հիրոսիմայի ռմբակոծությունից, Բուխենվալդից և այլ սարսափելի իրավիճակներից հետո։ Ողբերգության էջում մնալը նոր ողբերգության անոնս է։
Նոր էջ բացելու իրական հնարավորություններից մեկը ընտրությունների միջոցով իշխանության փոփոխությունն է։
Հակաբնական է՝ պարտությունից ու աղետից հետո չձգտել նոր էջի։
Ինչո՞ւ է պետք նոր էջը.
1. Պետք է լինի իշխանություն՝ առանց պարտության բեռի
2. Պետությունը և ազգը պետք է ունենան պոզիտիվ օրակարգ
Մենք չպետք է մնանք որպես պարտված պետություն։ Չպետք է ինքնաընկալվենք որպես կոտրված ազգ։
Պարտության սիմվոլի վերարտադրումը լինելու է ընտրություն ոչնչի մասին։ Մենք ընդամենը կորցնելու ենք շատ կարևոր ժամանակ ու նոր էջի հնարավորություն ստանալու ենք քիչ ավելի ուշ՝ ավելի վատ իրականության պայմաններում։
Միայն առանց պարտության բեռի իշխանությունը կարող է արժանապատիվ բանակցություններ վարել և հարաբերություններ ձևավորել արտաքին աշխարհի հետ։
Պարտված պետությունից պարտված ժողովուրդ անցումը կլինի այն անդառնալի կետը, որից հետո պետության կազմաքանդումն ուղղակի տեխնիկայի հարց է։ Մենք դրան մոտ ենք, և դա ամեն գնով պետք է թույլ չտալ։ Բայց սա հնարավոր է միայն նոր էջի դեպքում։
Եվ վերջապես՝ հայ ժողովրդի ու Հայաստանի համար պետք է նոր, պոզիտիվ օրակարգ։ Պարտության դեմքով դա հնարավոր չէ անել։
Համահայկական նոր օրակարգը նոր էջի կարևոր բաղադրիչներից է։ Բայց կա Հայաստանի՝ որպես պետության, նոր օրակարգի և Հայաստանում ապրող ժողովրդի նոր օրակարգի խնդիր։
Ես հեռու են այն մտքից, որ հունիսին հնարավոր իշխանափոխությունը անմիջապես սկիզբ կդնի պետության խորը մոդեռնիզացիայի։ Բայց ես վստահ եմ, որ հիմքը կդնի նոր էջի, ինչն էլ լավ պոտենցիալ կապահովի առաջիկայում պետության և հանրային հարաբերությունների լուրջ արդիականացման համար՝ նոր թիմերով ու դեմքերով։ Նոր էջը պետք է ունենա նոր քաղաքական և պետական բանաձևեր և սկիզբ դնի նոր վերնախավի ձևավորմանը, որը կունենա նոր աշխարհայացք ու նոր արժեքներ։
Մեզ հիմա ժամանակ է պետք։ Նոր էջը դրա միակ հնարավորությունն է։ Մեզ կրթվել ու զարգանալ է պետք, մեզ ֆեոդալիզմը հաղթահարել ու առողջանալ է պետք, մեզ 21-րդ դար մտնել է պետք։
Հայաստանի վերելքի նախապայմանն է՝ կրթել և կրթվել։ Պետք է կրթել մեր հասարակությանը, պետք է կրթել էլիտաներին, պետք է կրթել անկիրթներին և կրթվածներին։
Արեցինք՝ կկարողանանք պետություն ունենալ, չարեցինք՝ ուրիշին չպետք է մեղադրենք։
Այս ամենը հնարավոր է միայն երկրում խորքային մոդեռնիզացիա սկսելով։ Նոր էջի հաստատումից հետո։
Նիկոլն իր անձով մեզ զրկում է այդ պարզ բանից՝ ունենալ նոր էջ մեր պետության կյանքում։ Հունիսի 20-ին կա հնարավորություն՝ գնալ ընտրության և քվեարկել հանուն պետության և յուրաքանչյուրիս կյանքի նոր էջի համար»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ