ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվում է խայտառակ քաղաքական հետապնդում է իրականացվում. Նա չի ընդունել իրեն վերագրվող կասկածանքը 06/18/2021 23:19 | ԼՐԱՀՈՍ
«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի նկատմամբ խայտառակ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Հանրային հավաքից, որի մարդաքանակը կարծես թե այնպիսին էր, որ հոգեկան հուզմունքի գերբարձր աստիճանի լարում է առաջացրել, բայց դա որևէ հետևանք չի ունենալու։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
«Արմեն Չարչյանի տրամադրությունը բարձր է, ինչպես այլ դեպքերում, երբ նման ռեպրեսիաներ էին իրականացնում, հակառակ էֆեկտն էր տալիս, սա էլ ավելի մեծ մասշտաբի հակառակ էֆեկտ տվեց։ Ժամերի հարց է, ի վերջո, այս հեռացող իշխանության հարցը։ Ես պարզապես ցավում եմ իրավապահների նման միամտության և պատվերի նկատմամբ իմունային համակարգի իսպառ բացակայության համար»,- նշեց Արամ Վարդևանյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր իշխանամերձ փաստերի ստուգման հարթակը հրապարակել է ձայնագրություն, համաձայն որի՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հունիսի 18-ի առավոտյան աշխատակիցների հետ հանդիպմանը հորդորել է, որ աշխատակիցները պարտադիր կարգով մասնակցեն ընտրություններին։ Չարչյանը նշել է, որ եթե որևէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա նա կիմանա այդ մասին։ Ձայնագրության հրապարակումից հետո հաշված ժամերի ընթացքում ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով, որի շրջանակներում նախ բերման են ենթարկել Չարչյանին և տեղափոխել ՀՔԾ, որտեղ արդեն նրան ձերբակալելու մասին որոշում է կայացվել։
Նրա մյուս պաշտպան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ Արմեն Չարչյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետով նախատեսված արարք կատարելու կասկածանքով, իսկ որպես ձերբակալման հիմք նշված է հանցանք կատարելուց անմիջապես հետո բռնվելը, որպես նպատակ՝ հանցագործությունը կատարելուց հետո Արմեն Չարչյանի փախուստը կանխելու, ինչպես նաև նրա կողմից ընտրողների ազատ կամքի իրականացմանն ապօրինի խոչընդոտելու առկա վտանգը չեզոքացնելու նպատակներով։ Մինչդեռ՝ Չարչյանն ընդհանրապես չի ընդունում ձերբակալման հիմնավոր կասկածը, քանի որ որևէ տեսակի հանցագործություն չի կատարել։
Փաստաբանի նկատեց, որ Չարչյանին վերագրվող արարքը չափազանց անորոշ է, ինչը նրան զրկում է նաև արդյունավետ պաշտպանվելու իրավունքից։ Ալեքսանյանը հայտնեց, որ Չարչյանն ընդգծել է, որ այդ չարաբաստիկ կասկածանքը որևէ աղերս չունի իրավաբանության հետ, այդ ամենը նման չէ իրավական գործընթացի և ողջամտորեն դիտարկում է որպես իր նկատմամբ իրականացվող բացառապես քաղաքական հետապնդում, քանի որ հանրահայտ փաստ է, որ ինքը հանդիսանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու։ Չարչյանը դիրքորոշում է հայտնել առ այն, որ պարզ տրամաբանությունը հուշում է, որ այս ամենը կատարվում է բացառապես երկրորդ նախագահի թիմակիցների նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, ինչպես նաև՝ խոչընդոտի իր՝ Սահմանադրությամբ նախատեսված ընտրվելու իրավունքի իրացումը։
Ինչ վերաբերում է ձերբակալման իրավական հիմքերին, ապա Ալեքսանյանն ընդգծեց, որ այն իրավաչափ չէ այնքանով, որքանով Չարչյանը չի ձերբակալվել ենթադրյալ հանցանքը կատարելուց անմիջապես հետո, ինչը ենթադրում է ենթադրյալ հանցանք կատարելուց հետո ողջամիտ ժամկետում, մինչդեռ՝ Չարչյանն իր աշխատակիցների հետ զրուցել է այսօր՝ ժամը 09։30-ի սահմաններում, իսկ փաստացի արգելանքի տակ է վերցվել դրանից մոտ 9 ժամ և 10 րոպե հետո, ինչը բավարար է արձանագրելու, որ խոսք չի կարող գնալ ենթադրյալ հանցավոր արարքը կատարելուց հետո բռնելու մասին։
Անդրադառնալով ձերբակալման նպատակին՝ փախուստը կանխելուն, ապա պաշտպանության կողմի դիտարկմամբ, այն նույնպես իրավաչափ չէ, ավելին՝ անգամ իրատեսական չէ, քանի որ Արմեն Չարչյանը որևէ գործողություն չի կատարել, որոնք ուղղված կլինեին վարույթն իրականացնող մարմնի տեսադաշտից դուրս գտնվելուն կամ նրանց կողմից չնկատվելուն։ Հակառակը՝ Չարչյանն այսօր ամբողջ օրվա ընթացքում գտնվել է աշխատանքային պրոցեսում և իր հարազատ քաղաքում։ Բացի դա՝ հանցանք կատարելու կասկածանքով բերման ենթարկելը քննիչի ոչ թե իմպերատիվ, այլ՝ հայեցողական իրավունքն է, ինչը ենթադրում է, որ քննիչը կարող էր հրավիրել քննություն իրականացնող մարմին, ինչը ևս հայեցողական է, բայց ստեղծվել է իրավիճակ, որ երկու հայեցողական իրավունքներից ընտրվել է ոչ բարենպաստը, ինչը Չարչյանի համար անհասկանալի է, քանզի՝ որևէ մեկից խուսափելու միտում չունի, չի ունեցել և չի ունենա, ուստի՝ եթե Չարչյանին հրավիրեին, ապա ինքն, անշուշտ, կներկայանար նախաքննական մարմին։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի խոսքով՝ չի ներկայացվել նաև բավարար հիմնավորում առ այն, թե ինչ փաստական տվյալներով է հիմնավորվում նախ փախուստի դիմելու հանգամանքը, ինչպես նաև փաստ առ այն, թե որն է այն հիմնավոր ռիսկը, որ եթե Արմեն Չարչյանին ոչ թե բերման ենթարկեին, այլ՝ հրավիրեին, չէր ներկայանա։
Ինչ վերաբերում է որպես ձերբակալման նպատակ նշված՝ ընտրողների ազատ կամքի իրականացմանն ապօրինի խոչընդոտելու առկա վտանգը չեզոքացնելը, ապա փաստաբանը նշեց, որ նման նպատակ օրենսդիրն առհասարակ չի նախատեսել, դա ավելի շատ նման է կալանավորման խափանման միջոցի հիմքին, իսկ տվյալ դեպքում նման հարկադրանքի միջոցի մասին խոսք չի գնում, հետևաբար՝ հարց է առաջանում, թե որն է նպատակը՝ որպես ձերբակալման նպատակ նշել մի հանգամանք, որն իրավաբանորեն գոյություն չունի։
«Եթե այն ուղղված է զուտ ձերբակալման արձանագրությունը ճոխացնելուն, ապա դա ևս մեկ անգամ հաստատում է, որ այս ամենը կապ չունի իրավական գործընթացի հետ, ինքնանպատակ են և իրենց մեջ պարունակում են բացառապես քաղաքական երանգներ»,- նշեց Ալեքսանյանը՝ հավելելով, որ չի կարծում, որ կառույցը, ունենալով պրոֆեսիոնալ քննիչների կազմ, չգիտակցի, որ արգելանքի տակ վերցնելու վերաբերյալ նշվում է մի նպատակ, որն ուղղակի գոյություն չունի օրենսդրորեն։
Պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանը և Արամ Վարդևանյանը բողոք կներկայացնեն դատարան՝ Արմեն Չարչյանին ձերբակալելու մասին որոշման դեմ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ