ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առաջարկում ենք գումարը ստանալու համար Նիկոլ Փաշինյանին ներկայացնել նաև՝ իր իսկ համախոհների և պաշտոնատար անձանց կողմից հանրապետության մարզեր. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 06/18/2021 16:29 | Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021
Եթե Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները կհրաժարվեն իրենց իսկ կողմից թույլ տված ապօրինությունների վերաբերյալ ձայնագրությունների դիմաց խոստացված գումարները վճարել, ապա «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն պատրաստակամ է նույն այդ ձայնագրություններից յուրաքանչյուրի դիմաց վճարել խոստացված, նույնիսկ դրանց չափը գերազանցող գումարներ՝ երաշխավորելով անձի գաղտնիությունը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը։
«ՎՃԱՐԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ
ՀՀ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանն իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունից հունիսի 16-ին հայտարարեց, որ ընտրակաշառքի մասին վկայող, ընտրակաշառք տալու փաստ ապացուցող յուրաքանչյուր տեսանյութի համար պատրաստ է վճարել 1000 դոլարին համարժեք 500 հազար դրամ։
Սիրելի հայրենակիցներ, առաջարկում ենք նշված գումարը ստանալու համար Նիկոլ Փաշինյանին ներկայացնել նաև՝ իր իսկ համախոհների և պաշտոնատար անձանց կողմից հանրապետության մարզեր, այդ թվում՝ Սյունիք, կազմակերպած ավտոերթերի մեջ ներառված տրանսպորտային միջոցները վառելիքով լիցքավորելու, այդ նպատակով գումարներ կամ կտրոններ տրամադրելու, հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներին, պետական ծառայողներին և այլ քաղաքացիներին հարկադրաբար կամ ջանադիր համոզման, շահագրգռման եղանակով միտինգների, երթերի բերելու, ակցիաներին մասնակից դարձնելու համար գումարներ տալու կամ որևէ այլ կերպ շահագրգռելու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ կեղծ ընդդիմություն հանդիսացող ուժերի օգտին քվեարկելու դիմաց գումար տալու կամ ցանկացած որևէ այլ կերպ շահագրգռելու, մարդկանց ազատ կամարտահայտության վրա ազդելու նպատակով վարչական ռեսուրսի օգտագործման կամ այդ իմաստով ցանկացած այլ ապօրինության, ընտրության ընթացքում քաղաքացիներին խմբերով կամ առանձին ընտրատեղամասեր տեղափոխելու, ուղղորդելու, նրանց փոխարեն քվեարկելու, արձանագրությունները կեղծելու կամ ցանկացած որևէ այլ ապօրինության, ընտրությունների արդյունքներից բավարարված չլինելու հետևանքով քաղաքացիներին բախումների տանելու, դրանք հրահրելու վերաբերյալ ձայնագրությունները (որպեսզի ձայնագրությունները չկոծկվեն, խնդրում ենք դրանց մեկական օրինակ տրամադրել մեզ)։
Եթե Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները կհրաժարվեն իրենց իսկ կողմից թույլ տված, վերը նկարագրված ապօրինությունների վերաբերյալ ձայնագրությունների դիմաց խոստացված գումարները վճարել, ապա «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն պատրաստակամ է նույն այդ ձայնագրություններից յուրաքանչյուրի դիմաց վճարել խոստացված, նույնիսկ դրանց չափը գերազանցող գումարներ՝ երաշխավորելով անձի գաղտնիությունը։
Բոլոր քաղաքացիներին կրկին հիշեցնում ենք, որ մեր կառույցը գործում է Պուշկինի 19 հասցեում (4-րդ հարկ, հեռախոս՝ (011) 54-00-45)։
Մենք վստահ ենք, որ հազարավոր ազնիվ քաղաքացիներ ֆինանսապես կօգնեն մեզ պահանջվող գումարները հայթայթելու, ձայնագրությունները ձեռք բերելու համար»,- նշված է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ